Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ
Ինչպիսի՞ն է քո բնավորությունը  7195

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ,   

Ինչպիսի՞ն է քո բնավորությունը
 

Մեզանից ամեն մեկն ունի իր ինքնատիպ բնավորությունը: Մարդիկ տարբեր են և, իհարկե, տարբեր են նրանց բնավորությունները: Փորձիր անկեղծորեն պատասխանել այս թեստի հարցերին և որոշիր, թե ինչպիսին է քո բնավորությունը: Հարցերին պատասխաներ «այո», «ոչ», «չգիտեմ» բառերով:

1.    Երբ դու նամակ ես ուղարկում, վերջում գրու՞մ ես քո հասցեն կամ որևէ տվյալ հետադարձ կապի համար:

2.    Հավատարի՞մ ես արդյոք քո սովորություններին և գործածու՞մ ես միշտ նույն տեսակի օծանելիքը կամ ատամի մածուկը:

3.    Երբ հյուր ես գնում քո մտերիմներին, ուշադի՞ր ես արդյոք մանրուքների նկատմամբ (փոշոտ սեղան, ծուռ կախված նկար և այլն):

4.    Քո անձնական գրադարանում դու դասավորու՞մ ես գրքերն այնպես, որ առանց դժվարության գտնես ցանկացած գիրք:

5.    Սովորություն ունե՞ս պահելու զանազան մանր-մունր իրեր, որոնք անցյալի հիշողություններ են արթնացնում (լուսանկարներ, բացիկներ և այլն):

6.    Երեկոյան նախապես պատրաստու՞մ ես հագուստդ, կոշիկդ կամ պայուսակդ:

7.    Տանից դուրս գալուց հետո փորձու՞մ ես հիշել՝ ամեն ինչ կարգին վիճակում ես թողել, թե ոչ:

8.    Ստուգու՞մ ես արդյոք, թե հագուստիդ բոլո՞ր կոճակներն են տեղում հագնելուց առաջ:

9.    Երբ ռադիոյով հայտարարում են ճիշտ ժամանակը, ստուգու՞մ ես քո ժամացույցի ճշտությունը:

10.    Նկատողություն անու՞մ ես քո ընկերներին կամ ծանոթներին՝ նրանց ճաշակի վերաբերյալ:
 



ՀԱՇՎԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Այո – 2 միավոր
Ոչ   - 0 միավոր
Չգիտեմ - 1 միավոր

 




0 – 6 միավոր

Դու պատկանում ես այն մարդկանց թվին, որոնց համար ամեն ինչ միևնույն է: Որևէ անհաջողության դեպքում դու համոզված ես, որ կգտնվի որևէ մեկը, ով անպայման կօգնի քեզ դուրս գալ տհաճ իրավիճակներից: Բայց սովորաբար քո հույսերը չեն արդարանում, քանի որ քո ընկերներն էլ երբեք չեն կարողանում հույս դնել քեզ վրա: Մտածիր այդ մասին:

7 – 10 միավոր

Առաջին հայացքից թվում է, թե դու կարգուկանոնի  և ներդաշնակության կողմնակիցն ես: Սակայն դա միայն թվում է: Դու սովորաբար թեթև ես ապրում և թեթև ես վերաբերվում կյանքին ու քեզ շրջապատող ամեն ինչին: Դու փոփոխական մարդ ես և չես փայլում ուժեղ կամքով:

11-16 միավոր
Դու խաղաղ մարդ ես,  հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ:

17 միավոր և ավելի

Դու շատ զգայուն և տպավորվող մարդ ես: Ցանկացած մանրուք քեզ կարող է հուզել և նույնիսկ հավասարակշռությունից հանել: Նման բնավորություն ունենալով՝ դժվար է մարդկանց հետ շփվելը: Աշխատիր չընկնել մանրուքների ետևից, սովորիր ավելի համբերատար լինել մարդկանց թուլությունների նկատմամբ, ավելի ուշադիր ու մեղմ:



1111

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017