RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր. ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ

ԹԵՍՏ. Հմայի՞չ մարդ ես արդյոք...  5113

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր. ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ,   www.erkusov.com


ԹԵՍՏ. Հմայի՞չ մարդ ես արդյոք...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.

ա. նորաձևությունը -2

բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6

գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0


2.Ընկերները առավել հաճախ Ձեզ դիմում են այս հարցով.

ա. Կինոթատրոններում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8

բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0

գ. դոլարի փոխարժեքը այսօր որքա՞ն է -5


3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.

ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3

բ. ինտերնետից -8

գ. հարևանների հետ զրույցից -0


Հմայի՞չ մարդ ես դու


4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.

ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5

բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2

գ. ճշտեք դոլարի կուրսը -8


5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում.

ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10

բ. գրելով բանաստեղծություն-խոստովանություն -6

գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0  


6. Հանգստանալու  մեկնելիս դուք Ձեզ հետ վերցնում եք.

ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0

բ. բջջային հեռախոս -8

գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4


7. Չեք կարողանա քնել, եթե.

ա. բաց թողած լինեք հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6

բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0

գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5



Մինչև 19 միավոր

Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ Ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն Ձեզանից: Փոխեք Ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու ուտելուց` հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին:


19-31 միավոր

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է տեղեկատվությունը: Ավելի վստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:


32 և ավելի միավոր

Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԹԵՍՏ. Հմայի՞չ մարդ ես արդյոք...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեբանական թեստեր. ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/ac1d5a9bffe6-1-.jpg
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր. ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ | Ավելացրեց: Admin (09.11.11) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 5113 | Տեգեր: հոգեբանական թեստ | - Վարկանիշ -: 0.0/0