RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքի հոգեբանություն. Երջանկության որոնման ճանապարհին  4436

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   www.erkusov.com, Լինա ամսագիր


Ընտանիքի հոգեբանություն. Երջանկության որոնման ճանապարհին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
                                                                                                                                                                   Լ. Տոլստոյ


Մեծ դասականը, թերևս, միաժամանակ և' ճիշտ է, և՛ սխալ, քանի որ տարբեր մարդկանց համար երջանկությունը նույնպես չի կարող միանման լինել: Բայց ընտանեկան երջանկության հասնելու երկու կարևոր նախապայմանները, իսկապես, առկա են բոլո՛ր երջանիկ ընտանիքներում:  Դրանք են փոխըմբռնումն ու հետաքրքրությունների ընդհանրությունը:
Իսկապես, չէ՞ որ շատ դժվար է երջանիկ համարել այն մարդկանց, ովքեր ապրում են միևնույն հարկի տակ և չունեն ընդհանուր հետաքրքրություններ: Ընդ որում պարտադիր չէ, որ հետաքրքրություններն ամեն ինչում համընկնեն: Պարզապես շատ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճռական պահերին հակասություններ չծագեն: Հենց  այդ ժամանակ է, որ օգնության է հասնում փոխըմբռնումը:  

Սիրել նշանակում է ոչ թե տեսնել միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ:

Ոչ պակաս կարևոր է, որ ամուսիններն ունենան ընդհանուր զբաղմունք: Եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, և դուք հաճույք եք ստանում միևնույն բաներից,  ձեր կյանքի ռիթմերը մեծ մասամբ համընկնում են, և դուք միշտ զրույցի ընդհանուր թեմա եք գտնում:
Ընդհանուր գործի առկայությունը «սոսնձում» է ընտանիքի անդամներին, և ներընտանեկան քննարկումների հնարավորություն ընձեռում: Աշխատեք հնարավորինս շա՛տ շփվել միմյանց հետ:

 «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»:

 Անժխտելի է, որ ընտանիքում բոլորիս համար էլ ամենակարևորը հասկացված լինելն է, առավել ևս՝ նրա կողմից, ում  հանդիպել ենք ճակատագրորեն  և ում հետ ապրում ենք միևնույն հարկի տակ:  Դիմացինի կողմից ըմբռնողության դրսևորումն օգնում է համոզվել սեփական իրավացիության մեջ և ինքնավստահություն ձեռք բերել: Դա նաև օգնում է հասնել հոգեկան հանգստության, որին ձգտում ենք  ամենքս:
Գիտականորեն ապացուցված է, որ երեխան որքան շատ մարդկանց հետ է շփվում, և որքան շատ մարդիկ են անկեղծորեն սիրում նրան, այնքան նրա  համար  ապրելը հեշտ է լինում և իրեն ավելի երջանիկ է զգում: Միայն երջանիկ, լավատեսորեն տրամադրված մարդը կարող է երջանիկ ընտանիք կազմել և կյանքի նկատմամբ իր դրական մոտեցումները փոխանցել ընտանիքի մյուս անդամներին:
Իդեալական ընտանիքը մտացածին չէ, այն իսկապես իրականության է վերածվում,   երբ փոխադարձ սիրով կապված մարդիկ պատրաստ են լինում համատեղ նվիրվել  նոր Մարդու՝ սեփական զավակի դաստիարակման դժվարին գործին:
Ընտանիքում ամենակարևորը ՍԵՐՆ է:

Ընտանիքում համերաշխության մթնոլորտը հատկապես կարևոր է զավակների մեջ սիրելու կարողություն սերմանելու համար: Ծնողների սերը զավակների հանդեպ չափազանց կարևոր է, սակայն այն չպետք է այնքան ուժգին լինի, որ վերածվի տիրելու ցանկության: Պետք է երեխաներին ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելիս անհրաժեշտ է կա՛մ սիրահոժար համաձայնություն, կա՛մ լիովին պառակտում: Շատ են ամուսնական այն զույգերը, որոնք, չհամակերպվելով երկուսի համար էլ անտանելի դարձած մթնոլորտին, շարունակում են համատեղ ապրել և թունավորել մեկմեկու կյանքը: Սրա պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում որոշում կայացնել. կա՛մ կատարյալ պառակտում, կա՛մ համաձայնություն:




Ամուսինների միջև  միջանձնային կոնֆլիկտների տիպերը

Ամուսինների միջև հաճախ վեճերն սկսվում են միմյանց պահանջմունքները չբավարարելուց: Այդպիսի վիճաբանությունները կարող են ծագել հետևյալ պատճառներով.

 

  • ամուսինների հոգեսեռական անհամապատասխանությունը,
  • սեփական «ես»-ի նշանակալիության և արժանապատվության ոտնահարումը կողակցի կողմից,
     
  • դրական հույզերի, քնքշանքի, հոգատարության, փոխըմբռնման բացակայությունը,
     
  • ամուսիններից մեկի կողմից սեփական պահանջմունքների բավարարման մոլուցքը (ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, ֆինանսական միջոցները միայն իր պահանջմունքների բավարարման համար ծախսելը),
     
  • փոխօգնության և փոխըմբռնման բացակայությունն այնպիսի ընդհանուր հարցերում, ինչպիսիք են տնտեսություն վարելը, երեխաների դաստիարակությունը, ծնողների հետ հարաբերությունները,
     
  • ժամանցի  կազմակերպման եղանակների ու ձևերի հարցում տարաձայնությունները:

    Գոյություն ունեն ամուսինների միջև կոնֆլիկտների առաջացմանը նպաստող առանձին գործոններ, որոնք դրսևորվում են համատեղ կյանքի որոշակի ժամանակահատվածներում: Դրանք ընտանիքի զարգացման ճգնաժամային փուլերն են:

     
  • Ընտանեկան կյանքի առաջին տարին բնութագրվում է հարմարվողականությամբ: Երբ երկու «ես»-երը դառնում են «մենք», տեղի է ունենում զգացմունքների էվոլյուցիա, սիրահարվածությունը չքանում է, և ամուսինները միմյանց սկսում են տեսնել այնպիսին, ինչպիսին կան իրականում: Ամուսնական առաջին տարին համարվում է ճգնաժամային. ամուսնալուծության հավանականությունն այս փուլում 30 տոկոս է:
     
  • Ճգնաժամային մյուս փուլը համընկնում է երեխաների ծննդի հետ: Դեռ չամրացած «մենք»-ը լուրջ փորձության է ենթարկվում:
     
  • Ճգնաժամային երրորդ փուլում տպավորությունների բազմակի կրկնությունները հանգեցնում են միմյանցից «հագեցվածության»,  և առաջանում է  զգացմունքների, տպավորությունների քաղց:
     
  • Ընտանեկան երջանկության համար կարևոր են փոխադարձ հարգանքն ու սերը, ապրումակցելու և հոգ տանելու կարողությունը:

Ըստ հոգեբանների` ամուսնական կյանքում անհրաժեշտ է, որ`

 

  • Ունենաք ապրելու սեփական ոճը, հետաքրքրությունները: Անհրաժեշտ է պլանավորել ապագան, բայց նաև՝  չհրաժարվել ամենօրյա ուրախություններից:
     
  • Հարգանքով վերաբերվեք զուգընկերոջ անձնական կյանքին, նրան չպարտադրեք սեփական կարծիքն ու ճաշակը և չնեղանաք նրանից, եթե նա ձեզ ջերմեռանդորեն նոր անակնկալներ չի մատուցում:
     
  • Չսպասեք, որ նա ձեր մտքերը կարդա կամ գուշակություններ անի: Պարզապես պետք է անկեղծորեն խոսել միմյանց հետ՝ խուսափելով քննադատությունից:
     
  • Ճկուն լինեք դերերի վերաբաշխման հարցում, կառչած չմնաք դերերի ավանդական բաժանմանը և անհրաժեշտության դեպքում դրանք որոշ ժամանակով փոխեք:
     
  • Շատ բնական համարեք, որ  ձեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, հետաքրքրությունները և ընկերախումբը (այդ թվում նաև` հակառակ սեռի ներկայացուցիչներ) ունենալու իրավունք:
     
  • Ընդունեք, որ ամուսնական հարաբերություններում ստորադասներ և վերադասներ չկան, այլ կան հավասարապես և արդարացիորեն բաշխված դերեր, որոնք կամքին հակառակ չեն ստանձնում: Պատասխանատու և հոգատար եղեք միմյանց նկատմամբ:
     
  • Գնահատեք  ինչպես ձեր, այնպես էլ զուգընկերոջ արժանիքները, մի՛ ստորացեք և մի՛ ստորացրեք:


Ինչպես ուրախ և սրամիտ ճանապարհորդն է իր խանդավառ պատմություններով ու ծիծաղով վարակում ճանապարհորդողներին, այնպես էլ դուք կարող եք ժպտալ ձեր կողակցին.  հավատացե՛ք, նա էլ ձեզ կպատասխանի նույն կերպ: Ու կյանքը կդառնա առավել տանելի, ավելին՝ կդառնա հաճելի ուղևորություն:
 


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտանիքի հոգեբանություն. Երջանկության որոնման ճանապարհին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/a123c99662dc-1-.gif
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (22.11.12) | Հեղինակ: www.erkusov.com, Լինա ամսագիր W Դիտումներ: 4436 | Տեգեր: կին-ամուսին փոխհարաբերություններ, ընտանեկան կյանք | - Վարկանիշ -: 0.0/0