Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին  1770

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   kiss.am

Փողկապը արտահայտում է տղամարդու բնավորությունը, սակայն այն ոչ մի ձևով չի բացահայտում տղամարդուն լիովին... չէ՞ որ պճնանքի այս պարագան տղամարդկանց երբեմն նվիրում են կանայք` թելադրելով բնավորության իրենց նախընտրած գիծը:

փողկապ


Մարդու բնավորության հետ է զուգորդվում փողկապի կապելու ձևը. ինքնավստահ և ներուժով լի մարդիկ գերադասում են լայն հանգույցներ, իսկ թույլ են կապում փողկապները մտավորականության և արվեստագետների մի զգալի հատվածը:
 
Պիսակավոր փողկապ

Այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են պտերով, ոլորներով, պիսակներով փողկապներ` նպատակասլաց են և փառասեր. հանդիպելով իրենց երկրորդ կեսին` նրանք նվիրվում են անմնացորդ: Նմանատիպ փողկապներ գերադասում են կրել նրանք, ովքեր ուզում են գրավել շրջապատի ուշադրությունը: Մանր պտերով փողկապները ընտրում են բարեխիղճ աշխատողները և գործի գիտակները:

Գծավոր փողկապ

Տարբեր գծերով փողկապները նախընտրում են հարաբերություններում հավատարմություն և նվիրվածություն գերադասող տղամարդիկ: Նրանց համար աշխատանքը վեր է ընտանիքից:
Փողկապի վրայի խիստ գծերը օգնում են տիրոջը արագ կենտրոնանալ. պատահական չէ, որ գծերով փողկապ կրողները հաջողակ գործարարներ են:

փողկապ


Ծաղիկներով փողկապ

Այս փողկապով տղամարդը ռոմանտիկ և բարեհոգի է. ղեկավարվում է զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նա հակված է ներդաշնակության, և շրջանցում է տհաճությունները:


Նախշերով փողկապ


Վանդակավոր փողկապով տղամարդը հուսալի գործընկեր է, նրան կարելի է և պետք է վստահել. հումորը և երևակայությունը անբաժանելի են նրանից. գրեթե ոչ մի հանգամանքում նա չի կորցնում հավասարակշռությունը: Ըստ հոգեբանների` հումորի զգացողությամբ, ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով,
«ճչացող» պատկերներով փողկապներ:

 

Միագույն փողկապներ

Մոխրագույն և սև փողկապներ ընտրում են
«անգույն» տղամարդիկ, ովքեր ամեն ինչում սիրում են կարգ ու կանոն, հետևում են օրենքներին, ամենուր ձգտում են լինել «ճիշտ», ինչով էլ նյարդայնացնում են իրենց զուգընկերուհիներին: Բաց միագույն փողկապները վկայում են ճաշակի բացակայության մասին, իսկ եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ապա կրողը աչքի է ընկնում ագրեսիվությամբ:
Փողկապի կապույտը խորհրդանշում է հուսալիություն, մարդամոտություն, ընկերասիրություն: Վառ կարմիրի գերակշռությունը զուգորդվում է տիրոջ էներգետիկ և խանդավառ բնավորության հետ` ով ձգտում է փառքի: Բաց կանաչը խտացնում է կրողի բարձր պահանջմունքները շրջապատի նկատմամբ: Կանայք, ովքեր ցանկանում են
«պարուրվել» ընտանեկան ջերմության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն մուգ կանաչ և ձիթապտղագույն փողկապ կրող տղամարդկանց վրա:

                                                                                                                                                                       Աղբյուր

1111

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   kiss.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ