RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները  4072

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   Մանվել Մկրտչյան, TV ալիք


Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Տղամարդիկ իրենց հույզերն ու զգացմունքներն արտահայտելու խնդրում չափից ավելի զուսպ են, ժլատ: Նրանք նույնիսկ մեծ դժվարությամբ են արտաբերում «Ես քեզ սիրում եմ» բառերը: Հակառակ դրա, կանանց անչափ դուր է գալիս, երբ տղամարդը ոչ միայն չի թաքցնում զգացմունքները, այլև դրանք արտահայտում է հաճախակի: Նրանց հիացնում է տղամարդու անկեղծությունը: Երբ տղամարդն իր լուրջ խնդիրներից մեկը քննարկում է կնոջ հետ, ապա վերջինս դա համարում է լավ նվերին հավասարազոր մի բան, վստահության մեծ քվե: Բայց և իսկույն խոստովանենք, որ այդպես քիչ է պատահում, որովհետև տղամարդուն թվում է, որ եթե իրեն վերաբերող որևէ հարց քննարկի կնոջ հետ, ապա դրանով կմատնի իր թուլությունը և ինքնուրույն կերպով խնդիրը լուծելու անկարողությունը:

Իրականում դա որևէ կապ չունի նրա կարողությունների ու թուլությունների հետ: Նույնիսկ հակառակը. արժե մանրամասն լսել կնոջ դիտարկումներն ու խորհուրդները, դրանց մի մասի  ճիշտ հակառակն անելու համար: Բացի դա, պետք է միշտ հիշել, որ կանայք ցանկացած գործի մեջ մանրուքները նկատելու մեծ վարպետություն ունեն:

Եվ այսուհանդերձ, ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները: Դա դիտավորությու՞ն է, թե մեկ այլ բան: Մտաբերենք, թե ինչ է անում տղամարդը, երբ կինը պահանջում է, որ նա արտահայտի իր սերն ու հույզերը: Տղամարդն արագ իր ձեռքն է վերցնում գործիքները և մեծ եռանդով սկսում է նորոգել պահարանի դուռը, որը մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս առաջ խախտվել էր տեղից: Տեսնելով դա՝ կինն ասում է. «Ապրես, որ նորոգեցիր, բայց ես ուզում եմ, որ քո սերն արտահայտես…»:

Այս անգամ արդեն տղամարդն էլ ավելի մեծ եռանդով կարող է քանդել ու նորոգել տան փչացած էլեկտրասարքերը, վերացնել բաղնիքի ծորակի կաթոցները, նորոգել կնոջ երկարաճիտ կոշիկի շղթան և այլն:
Այո, կռահեցիք, տղամարդու համար սիրո զգացմունք արտահայտելը  նման է աշխատանքի: Նա կարծում է, որ ծառայություն մատուցելով կնոջը՝ ինքը լիովին արտահայտում է իր սերը:


Այս ամենից հետո կանայք իրենց մտքում անկեղծորեն զարմանում են. «Լավ, ի՞նչ մի դժվար բան է ասել՝ ես քեզ սիրում եմ: Ի՞նչ կպակասի տղամարդուց, եթե նա ասի այդ բառերը: Չէ՞ որ դա ավելի հեշտ է, քան մյուս գործերը… »:

Որպես կանոն՝ կանայք միշտ մոռանում են, որ տղամարդն իր ուղեղի կառուցվածքով և սոցիալական դերով կամ որսորդ է, կամ զինվոր: Երբ տղամարդուն ասում են՝ ինձ սեր խոստովանիր, նրան թվում է, թե կինն իրեն որևէ գործ է հանձնարարում, հրաման տալիս:  Հիշու՞մ եք «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկին. Երբ մենակ մնաց քնքուշ պոռնկուհու հետ, ասաց՝ խնձոր կուտե՞ս… ու սլացավ խնձոր բերելու: Խնձորը նրա սեր խոստովանելու ձևն էր:

Տղամարդու ուղեղը կնոջ զգայական թրթիռներն արագ կռահելու ընդունակություն չունի:  Նրա ուղեղն ու զգայարանները կողմնորոշված են դեպի փաստերն ու խնդիրների լուծումը: Ուստի պետք է իմանաք, որ երբ տղամարդը չի ասում «ես քեզ սիրում եմ» բառերը, ապա դա չի նշանակում, որ չի ուզում ասել, այլ ավելի շատ՝ նա պարզորոշ չգիտի՝ սիրու՞մ է կնոջը, թե՝ ոչ:

Այո՛, մի զարմացեք. տղամարդը կարող է երկար տարիներ ապրել կնոջ հետ, ապրել համերաշխության ու ջերմության մեջ, բայց այդպես էլ պարոզորոշ չհասկանալ՝ սիրու՞մ է կնոջը, թե՝ ոչ:   Ի տարբերություն տղամարդկանց՝  կանայք այդպիսին չեն: Նրանք ունեն լավ զգայարաններ, էլ ավելի հզոր ինտուիցիա: Կինը հստակ գիտի՝ սիրու՞մ է տվյալ տղամարդուն, թե՝ ոչ: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ ապահարզանների նախաձեռնողը հենց կինն է:
Այնպես որ, սիրելի կանայք, երբ տղամարդիկ նայում են ձեզ հիացած, նայում ջերմ ու սիրող հայացքով, դրանով արդեն ասում են, որ ձեզ սիրում են: Դրանից հետո նրանցից սիրո գրավոր ու բանավոր հավաստիացումներ մի պահանջեք: Մի ստիպեք, որ նրանք տանջվեն:

 

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/bbc24982c4d6-1-.gif
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (16.11.12) | Հեղինակ: Մանվել Մկրտչյան, TV ալիք W Դիտումներ: 4072 | Տեգեր: տղամարդկանց հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0