RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են մարդիկ խանդում  4379

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   «TV ալիք» շաբաթաթերթ


Ինչու՞ են մարդիկ խանդում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչու՞ են մարդիկ խանդում


Աշխարհում չի գտնվի գեթ մեկ մարդ, որ կյանքում թեկուզ մեկ անգամ խանդած չլինի: Խանդում են բոլորը. ամուսինը՝ կնոջը, կինը՝ ամուսնուն, եղբայրը՝ քրոջը և հակառակը:  Հին ընկերը խանդում է ընկերոջը նոր մտերմության համար: Մարդը կարող է նույնիսկ կենդանուն խանդել՝ տեսնելով, թե ինչպես է վերջինս ուրախ թռչկոտում հենց նոր տուն մտած անծանոթի հետ:

Որտեղի՞ց է հայտնվում այս սեփականատիրական զգացումը: Արդյոք խանդը սիրո ուղեկի՞ցն է, գուցե չարժե՞ վախենալ: Եվ վերջապես, ի՞նչ անել, երբ կողակիցդ խանդոտ է:

Նախ պետք է ընդունել, որ խանդը հզոր կիրք է, և ոչ բոլորն են ընդունակ այն անտեսել կամ հաղթահարել: Մյուս ուժեղ կրքերի նմանությամբ խանդը ևս զգայական հզոր ցնցում է: Խանդելու պահերին ֆիզիոլոգիական մակարդակում մարդու օրգանիզմում տեղի են ունենում բարդ կենսաքիմիական ռեակցիաներ ու փոփոխություններ:

Օրգանիզմում արտադրվում է ցավազրկող էնդովրին նյութը և հույզեր գրգռող ֆենիլէթիլամինը: Ահա թե ինչու զգայական վերելքի պահին  մարդն ուզում է գրկել սիրելիին ու տանել ձեռքերի վրա, իսկ հակառակ դեպքում՝ ավերել աշխարհը, խեղդել ու սպանել դավաճանին: Այդ իրավիճակում մարդն աներևակայելիորեն ուժեղ է՝ անկախ նրանից՝ ջահել է, թե յոթանասուն տարեկան, զգացումը կարճ սիրահարվածություն է, թե խորը կապվածություն: Նախ նկատենք, որ ճշմարիտ սիրո զգացումը և խանդի կիրքը զգալիորեն տարբերվում են, թեև կարող են հաճախ շփոթություն առաջացնել: Սերը ստեղծարար ուժ է, խանդը՝ ավերող: Երբ եռում են բացասական կրքերը, մարդն ընդունակ է անկանխատեսելի արարքների, ընդհուպ մինչև սպանություն և ինքնասպանություն: Վիճակագրությամբ  հաստատվել է, որ կենցաղային սպանությունների մեջ ամեն հինգերորդը տեղի է ունենում խանդի հողի վրա: Եվ պատահական  չէ, որ մեծ Շեքսպիրը խանդն անվանեց «դեղին աչքերով հրեշ» և զգուշացրեց մարդկանց, որ հեռու մնան  նրանից:


Հոգեբաններն ու բժիշկները պնդում են, որ կնոջ անհավատարմությունը տղամարդու համար ամենացնցող սթրեսներից է: Այն իր ուժգնությամբ հավասարազոր էԻնչու՞ են մարդիկ խանդում հարազատին կորցնելու տառապանքին: Խանդի բռնկման պահին տղամարդու արյան մեջ առաջանում է հորմոնալ կոկտեյլ, որն ուժեղացնում է արյան հոսքը դեպի մկանները: Տղամարդն իր կրծքավանդակում զգում է կծկումներ, ասես սիրտը կանգնում է, նույնիսկ կարող է փայտանալու  պահեր ունենալ: Այնուհետև սկսվում է շոկը, և իսկույն «միանում» է օրգանիզմի հակաշոկային, պաշտպանական մեխանիզմը, որը խաղի մեջ մտցնելով նոր հորմոններ՝ ասես փորձում է հավասարակշռել իրավիճակը: Այս ռեակցիաների հետևանքով լրջորեն վնասվում է մարդու իմունային համակարգը, և կարող են նույնիսկ օրգանիզմում դրանցից սկսվել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են էկզեման, խոցերը և այլն:

Սովորաբար կանանց դուր է գալիս, որ իրենց մի քիչ խանդում են: Սակայն այդ «մի քիչն» այնքան հարաբերական է և խորանալու դեպքում կարող է դառնալ իսկական աղետ ցանկացած կնոջ համար: Հոգեբանների կարծիքով տղամարդու խանդը հրահրելը կանանց մշտական խաղերից է: Կանայք դա անում են երբեմն մտածված, երբեմն էլ ուզում են գրավիչ երևալ, նրանք ձգտում են գեղեցկության: Այդպես է, կինն ուզում է դուր գալ բոլորին և միշտ: Այստեղից էլ այն ընդգծված ուշադրությունն իրենց արտաքինի, զգեստների, զարդերի, մազերի գույնի հանդեպ: Ամուսիններն այս ամենի մեջ տեսնում են անհավատարմության և ուրիշին ձգտելու նշաններ: Կանացի կոկետությունը տղամարդուն նույնիսկ կարող է հանգեցնել այն մտքին, որ կինն արդեն ունի մեկ ուրիշ ընտրյալ: Այստեղ արդեն տղամարդու վիրավորված ինքնասիրությունը ալիք է տալիս:

Խանդի մյուս պատճառներից մեկն էլ մարդու ցածր ինքնագնահատականն է: Դա հավասարապես վերաբերում է և՛ տղամարդուն, և՛ կնոջը: Ցածր ինքնագնահատական և ինքնահարգանքի բացակայություն. ահա այն երկու գերակայող հատկանիշները, որոնք արձանագրել են հոգեբանները խանդոտ մարդկանց վարքը քննելիս: Բավական է մարդը մտածի, որ կողակիցն իր սեփականությունը չէ, ավելի ճիշտ, իրենն է, բայց սեփականությունը չէ՝ տրված հավերժական օգտագործման, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մարդիկ հաճախ պետք է հիշեն, որ իրենց սիրելին անհատականություն է, իսկ անհատականությունը չի կարող պատկանել որևէ մեկին:

Ի մի բերենք մեր դիտարկումները


Հաճախ լսում ենք՝ խանդում է, ուրեմն սիրում է: Սա սիրո մասին ստեղծված կեղծ պատկերացումներից է և որևէ կապ չունի մաքուր և ուժեղ զգացմունքների հետ: Մեծ և ուժեղ սիրով սիրող մարդը ճիշտ այդքան էլ հավատ ու վստահություն է ունենում:
Ինչքան եսասեր է տղամարդը, այնքան ուժեղ է նրա խանդի զգացումը: Նույնը նաև կնոջ պարագայում: Իսկ ինչքան կնոջ և տղամարդու փոխհարաբերություններում  մեծ է հարգանքն ու վստահությունը, այնքան նրանք ուշադիր են միմյանց հանդեպ:
Այս դեպքում արդեն «դեղին աչքերով հրեշը» երկու մարդու արանքում պարզապես անելիք չունի:


Նյութի աղբյուրը՝ «TV ալիք» շաբաթաթերթ


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են մարդիկ խանդում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/f04475463f0d-1-.jpg
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (23.11.12) | Հեղինակ: «TV ալիք» շաբաթաթերթ W Դիտումներ: 4379 | Տեգեր: Խանդ, խանդոտ կին | - Վարկանիշ -: 0.0/0