Գլխավոր էջ » ԵՐԿՈՒՍՈՎ

Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…

Աղբյուրը՝ lifeevharmony.com

Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…

Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Իհարկե, խոսքը, վիրտուալ սեքսի մասին է:  Հետաքրքիրն այն է, որ տարեց տարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ: Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը «բռնում են» մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական այցելուները` խուսափելով իրական շփումից:


Իսկ ովքե՞ ր են նմանատիպ «սեքս» նախընտրողները: Դե իհարկե`

Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…

  • անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և' հասանելի է, և' ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա:


  • մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել` ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության` վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահել և' ընտանիքը, և' չդավաճանել:


  • մարդիկ, ովքեր վստահ չեն ո՜չ իրենց անձի, ո՜չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: Վիրտուալ սեքսն օգնում է նրանց` անտարբերությամբ նայել իրենց բոլոր խնդիրներին: Բայց մինչև ե՞րբ…
  • մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:


և իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ:

Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս: Իսկ սեքսը ոչ միայն լիցքաթափվելու հաճույքն է, այլև`իրական շփումները, տաք ու քնքուշ համբույրները… և որ ամենակարևորն է` այն աննկարագրելի մերձեցումը, որը տեղի է ունենում անձանց միջև, և ոչ թե մարդու և մոնիտորի:

Մտածե'ք սրա շուրջ, քանի դեռ ուշ չէ:


Նյութի աղբյուրը՝ 

1111


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...

Այլ հոդվածներ «Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:
на русском  In English



Հավանաբար կհետաքրքրի նաև...

Միացի՛ր ընկերներիդ, ովքեր բաժանորդագրվել են Erkusov.com էջի ամենժամյա լրահոսին: Սեղմիր Like:

 

 
 
 

Բազմազան տեսանյութեր

ԵՐԿՈՒՍՈՎ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Երկուսով» ռադիոշարքի ուղիղ եթերներից:
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Հարցեր հոգեբանին» ռադիոշարքի ուղիղ եթերներից:
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Սիրո պատմություններ» ռադիոշարքի ուղիղ եթերներից:
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Ներաշխարհ» ռադիոշարքի ուղիղ եթերներից:
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Սերը և մեծերը» ռադիոշարքի ուղիղ եթերներից:
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Գիշերային պոեզիա» ռադիոշարքի ուղիղ եթերներից:

 

 

 

Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ | Ավելացրեց: Admin (23.03.12) | Հեղինակ: lifeevharmony.com W
Դիտումներ: 5964 | Տեգեր: կանայք և տղամարդիկ, սեքս, ինտերնետային կախվածություն, սեռական կյանք, սեր