RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրախաղ

Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ...  5356

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրախաղ,   erkusov.com


Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են «զարդարել» գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք: Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:
 
Տղամարդը ձեր նկատմամբ զգում է սեռական ցանկություն:
Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը ձեզ իսկապես ցանկանում է, ապա դուք ունեք սիրված լինելու բոլոր շանսերը: Սեռական ցանկությունը հանդիսանում է զույգերին միավորելու առաջին իմպուլսը: Սակայն միայն դա բավարար չէ լիովին համոզված լինելու համար, որ տղամարդն իրոք ձեզ սիրում է:
 
Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգեւոր շփում:
Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինն, այլեւ ձեր ներկայությունը, ուշադրությունը, հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, ապա կարելի է ասել, որ այո,՛ նա ձեզ սիրում է:
 
Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս «մտնել» իր կյանք:
Եթե տղամարդն առաջարկում  է ապրել միասին, հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը, որը ձեզ հետ է անցկացրել, ապա նա ձեր հարաբերություններն ընդունում է որպես կյանքի մի մաս: Իսկ դա արդեն անկեղծ սիրո նշան է:
 
Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ:
Ցանկացած հարաբերություն թե՛ տղամարդուց, եւ թե՛ կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ: Եթե տղամարդը սիրահարված է եւ ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում, ապա հանուն ձեզ նա կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական տեմպից, այլ նույնիսկ` ընկերներից:
 
Տղամարդը հոգում է ձեր մասին:
Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը փորձում է գուշակել ձեր ցանկությունները, պատրաստ է հարմարվել ձեր տրամադրության հետ եւ միեւնույն ժամանակ ուրախանում է, երբ կարողանում է հանգստացնել, զարմացնել կամ պաշտպանել ձեզ, ապա կարող եք հանգիստ լինել, քանի որ դա սիրո նշան է:
 
Եզրափակելով այս ամենը` չպետք է մոռանալ նաեւ ինտուիցիայի մասին: Եթե տղամարդը դեռեւս չի խոստովանել իր սերը կամ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում: Հավատացե՛ք ինտուիցիային:
 
Աղբյուր` forwoman.am

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրախաղ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/8a790473208a-1-.jpg
Կատեգորիա: Սիրախաղ | Ավելացրեց: Admin (23.01.12) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 5356 | Տեգեր: սեր, Սիրահարվա՞ծ է արդյոք տղամարդը ձեզ.., երկուսով, կանայք և տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0