RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրախաղ

Ի՞նչ գիտենք համբույրի մասին  6113

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրախաղ,   www.erkusov.com


Ի՞նչ գիտենք համբույրի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

 

 

Համբույրը սեռական շփման ձևերից է՝ սովորական և սիրված բոլորի կողմից: Այն հայտնի է դեռ հին ժամանակներից: Համբույրի ծագումը կապված է մ.թ.ա. 3000 թվ.-ի հետ, երբ մարդիկ, խոնարհվելով աստվածներին, համբույրներ էին ուղարկում նրանց: Այդպիսով՝ համբույրը ծնվեց որպես աստվածային գործողություն:

Թե ինչու մարդիկ սկսեցին համբուրվել իրար հետ, մնում է գաղտնիք: Չնայած կա բացատրության մի տարբերակ, թե համբույրն առաջ վստահության արտահայտում էր:

Համբույրը բժշկական տեսակետից շատ օգտակար մի բան է: Այն բարդ քիմիական միակցությունների  մի ամբողջ փունջ է: Վերջին բժշկական հետազոտություններն ապացուցել են, որ երկարատև, կրքոտ համբույրն այնքան շատ է բարձրացնում մարդու արյունահոսության և հորմոնների մակարդակը, որ կարող է երկարացնել մարդու կյանքը գրեթե 1 րոպեով:

Մարդիկ համբուրվում են այնքան երկար վաղուց, որ այն դարձել է քաղաքակրթության անբաժանելի մասը, և դրա զարգացմանը նպաստել են աշխարհի բոլոր ժողովուրդները:  Մարդկության 90  տոկոսը համբուրվում է շուրթից շուրթ: Որոշ ժողովուրդներ դա ուղեկցում են քթի շարժումով:

Արևելյան Ասիայում համբույրները՝ որպես ողջույնի ձև, այդքան տարածված չեն, որքան խոնարհումները, սակայն 20-րդ դարի ընթացքում եվրոպական սովորությունը՝ համբուրվել հանդիպելիս, ներթափանցել է նաև Չինաստան և Ճապոնիա:

Արկտիկական ցրտի պայմաններում էսկիմոսները խուսափում են համբույրի ժամանակ շուրթերը ցրտահարելուց: Դրա փոխարեն նրանք իրար են քսում քթերը՝ ողջունելով իրար:

Համբույրն այսօր էլ մնում է վստահության նշան, բացի այդ՝ համբույրի միջոցով դուք կարող եք պերճախոս խոսքերից շատ ավելի հարուստ արտահայտել ձեր զգացմունքները:

Ինչպես նվիրել սիրելիին անմոռանալի համբույր

Նախ նրբորեն ձեռքերով հպվեք նրա այտերին կամ ականջներին: Դա առավել շատ է արտահայտում ձեր անկեղծ նվիրվածությունն ու հատուկ զգացմունքները Նրա նկատմամբ:

Շշնջացեք նուրբ խոսքեր… Համբուրվելիս պարտադիր չէ լռություն պահպանել: Այդ պահին ամեն բառ լսվում է յուրահատուկ կերպ, և ճիշտ պահն է վառ ձևով ներկայացնելու այն ամենն, ինչ զգում եք: Կարելի է համբուրվելիս նաև ցածր ու աննկատ տնքալ: Սա երևի ավելորդ է ասել, քանի որ առանց այն էլ դա անխուսափելի է:

Արձանի պես մի կանգնեք: Դուք կարող եք զուգընկերոջը հպվելով՝ թեթևակի շարժումներ անել մարմնով կամ նրբորեն շոյել նրա մեջքը…

Համբույրի մեջ մտցրեք խաղի տարրեր. Ժամանակ առ ժամանակ հեռացրեք շուրթերը: Զարմացրեք սիրելիին տեմպի աննկատ փոփոխությամբ կամ համբույրների ինտենսիվությամբ:

Մի ամաչեք: Ինչպես խոստովանում են տղամարդկանց մեծամասնությունը, նրանց ամենասիրած համբույրը ֆրանսիականն է, այսինքն՝ համբույրը լեզուներով:


Մի քանի փաստ համբույրի մասին.

 

  • Շուրթերը 100-ավոր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
  • Համաձայն հարցումների՝ աշխարհի ամենակրքոտ համբույրը կինեմատոգրաֆում արձանագրվել է Վիվիեն Լիի և Քլարկ Գեյբլի միջև  «Քամուց քշվածները» ֆիլմում:
  • Ֆրանսիայում ֆրանսիական համբույրը անվանվում է «Հոգիների համբույր»:

1111

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ գիտենք համբույրի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրախաղ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://erkusov.com/avatar/89/Hambuyr_1.jpg
Կատեգորիա: Սիրախաղ | Ավելացրեց: Admin (25.04.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 6113 | Տեգեր: համբույր, տեղեկություններ համբույրի մասին, սիրահարություն, երկուսով, սեր, քնքշանք, նրբություն, ինչպես նվիրել անմոռանալի համբույրնե, սեռական կյանք | - Վարկանիշ -: 0.0/0