RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԵՐԿՈՒՍՈՎ

Ինչ է ուզում… տղամարդը  5459

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԵՐԿՈՒՍՈՎ,   www.erkusov.com


Ինչ է ուզում… տղամարդը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Երբեմն կանայք դժվարանում են հասկանալ, թե ինչ է ուզում իրենից տղամարդը: Դա պարզելու համար նախ պետք է փոքր ինչ ճանաչել տղամարդուն, հասկանալ նրա բնավորությունը, տրամադրությունը, սեռական  և հասարակական տարբեր խիդիրների  մասին ունեցած հայացքները:
 
Չնայած տղամարդկանց ֆ‎իզիկական առավելությանը` նրանք կանանց համեմատ ավելի հաճախ են անհավասարակշիռ և անինքնավստահ լինում: Տղամարդիկ անընդմեջ քնքշանքի, ոգևորության և  հարմարավետության պահանջ ունեն: 
 
 
Յուրաքանչյուր տղամարդ իր երևակայության մեջ մանկուց ստեղծում է իդեալական կնոջ   որոշակի կերպար, ըստ որի էլ հետագայում առաջնորդվում  է որևէ անծանոթ կնոջ հանդիպելիս: Ահա մի քանի նրբություններ, որոնք ձեզ կօգնեն ավելի ներդաշնակ և հաճելի հարաբերություններ հաստատել ձեր զուգընկերոջ հետ: 
 
Մանրուքներ, որ ամենազոր են
 
Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ տղամարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքի «բաղադրությանը»,  քան քաշին:  Նրանք ավելի շատ «խելքամաղ» են լինում կնոջ մազերից, մաշկից,  կրծքերից, քայլվածքից… 
 
Եթե  զուգընկերոջ հետ ավելի հաճախ եք սկսել վիճել, այն էլ չնչին առիթներով, փորձեք պարզել` արդյոք ձեր արտաքինում չի փոխվել ինչ-որ բան, որը նրան այնքան էլ դուր չի գալիս. չէ որ սեքսուալ հրապուրանքը  ստեղծվում ու նաև չեզոքանում է հենց մանրուքներից: Գուցե իրականում նա ատում է ձեր  երկար ու վառ ներկված եղունգները: Թվում է, մանրուք է, սակայն արի ու տես, որ այն ամեն ինչ կարող է փչացնել:
 
 
Ինչ վերաբերում է հագուստին. կա տարածված մի կարծիք, ըստ որի`  որքան քիչ հագուստ է կրում կինը, այնքան նա սեքսուալ է: Սա ընդամենը թյուրիմացություն է: Հետազոտությունները պարզել են, որ ամենասեքսուալ հագուստը տղամարդիկ համարում են մարմինն ընդգծող բլուզը, ոչ շատ կարճ շրջազգեստն և բարձրակրունկ կոշիկները:
 
Մի շտապեք լինել չափազանց ազատ  
 
 Որքան ազատ դուք կարող եք օգտագործել ձեր սեքսուալ  գրավչությունը: Դա կախված է միայն ձեր սիրելիի տարիքից ու անձից: Որոշ տղամարդիկ կարմրում են, երբ կինը բազմամարդ միջավայրում նրան գրկում ու համբուրում է: Ոմանց դեմքին էլ հայտնվում է երջանիկ մի ժպիտ… Այս խնդրում, շատ դեպքերում, շտապողականություն պետք չէ, քանի որ այն կարող է սխալ ընկալվել տղամարդու կողմից: Ամենակարևորն այն է,  որ նա հասկանա` սիրում եք իրեն:
  
Երբեք կտրուկ  մի մերժեք 
 
Անկողնում  սովորեք զգալ, թե երբ է տղամարդը ցանկանում ձեզ: Տղամարդիկ շատ հաճախ իրենց ներսում կուտակված բացասական լիցքերից փորձում են «ազատվել» սեքսի միջոցով:  Կանանց մոտ ճիշտ հակառակն է, եթե կինը  հոգեբանորեն ճնշված է, ապա  նա  ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի անկողնուց: ՈՒստի մինչև անկողինը զրուցեք ձեր կողակցի հետ որպես ընկերներ:  Երբեք կտրուկ  մի մերժեք  ձեր զուգընկերոջ սեքսուալ առաջարկությունը:  Տղամարդիկ խիստ նրբանկատ են այս խնդրում:  «Ոչ» պատասխանելիս հասկացրեք, որ նա թանկ է Ձեզ համար: Հաճախ  տղամարդկանց պետք է միայն սեքս, այլ ոչ թե սեր, այն դեպքում,  երբ կանայք հիմնականում երազում են մեծ սիրո մասին:   Սիրեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա այդ պահին, հակառակ դեպքում` ձեզ մեծ հիասթափություն է սպասվում:
Տղամարդը ձեր մեջ հաճախ կարող է տեսնել միայն լավ ընկերոջ կամ խորհրդատուի: Իսկ եթե ձեր մեջ փնտրում է  նաև մայրական ջերմություն ու քնքշանք, դա կարող է նշանակել,  որ նա դեռ բավականաչափ կայացած չէ, կամ էլ` ձեր հանդեպ կիրք չի տածում:
 
Հնարավոր է վերափոխել տղամարդուն
 
Շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե կողքին պահեն սիրած տղամարդուն: Ներում եք նրան` գիտակցելով, որ նա արժանի չէ դրան, հանդուրժում  եք անտարբերությունը, հարգանքի բացակայությունն ու կոպիտ խոսքերը… Պետք չէ զոհել ձեզ, ասացեք նրան այն ամենի մասին, ինչը ձեզ դուր չի գալիս: Միշտ հիշեք, որ տղամարդուն վերափոխել հնարավոր չէ: Եթե նա իսկապես ցանկանում է, որ դուք իր կողքին լինեք, ապա կպայքարի, որ մնաք  իր կողքին, որ ձեր կյանքը բարելավվի, որ ձեր կյանքում երջանկություն, ամենօրյա լավ տրամադրություն ու փոխըմբռնում ստեղծվի:
 

Պահպանեք ձեր անհատականությունը
 

Ոչ մի դեպքում չպետք է կորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Տղամարդիկ կանանց մեջ սիրում են կատարելությունը: Մի թաքցրեք ձեր արժանիքները և ցանկացած պարագայում իմացեք  ձեր  «գինը»: Իդեալական կինը գիտի գնահատել իրեն և նույնը կպահանջի տղամարդուց: Տղամարդը ցանկանում է իր կողքին տեսնել այնպիսի կին, ում մասին երազել է, սակայն երբ հասկանում է, որ կինն անհատականություն չէ և ինքը կարող է նրան «թեքել» ցանկացած ուղղությամբ, հիասթափվում է: Այնպես որ, տղամարդու ուշադրությունը գրավելու համար պետք է մնալ  բնական` սեփական թերությունները աննկատ խմբագրելով  հանդերձ մնալ այնպիսին, ինչպիսին որ իրականում եք:


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ է ուզում… տղամարդը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԵՐԿՈՒՍՈՎ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://haykblbulyan.ucoz.com/_tbkp/new/Txa_kisamerk.jpg
Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ | Ավելացրեց: Admin (19.01.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 5459 | Տեգեր: Կին-տղամարդ հարաբերություններ, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0