RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԵՐԿՈՒՍՈՎ

Հնարավո՞ր է ՆՐԱՆ գտնել ինտերնետով…  4281

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԵՐԿՈՒՍՈՎ,   www.erkusov.com


Հնարավո՞ր է ՆՐԱՆ գտնել ինտերնետով…

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Այն, որ կյանքի ռիթմը 21-րդ դարում փոխվել է և աննախադեպ արագացել, բոլորս ենք զգում մեր մաշկի վրա: Ժամանակակից մարդը միշտ շտապում է… Բազմաբնույթ տեղեկատվության անընդհատ հոսքն անխուսափելի է, կապի նոր միջոցներն ու ապշեցուցիչ գիտատեխնիկական նվաճումներն հաջորդում են իրար…

 

  Կյանքի ռիթմի այս անօրինակ արագացմանն, անկասկած, նպաստեց 1991թ.-ի օգոստոսին 6-ին

«ծնված» ինտերնետը: Առաջին կայքը ստեղծելու գաղափարը մտահղացվել էր դեռ 1989թ.-ին, բրիտանացի երիտասարդ գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից, ով մի սովորական աշխատանքային օր մոտեցել էր իր ղեկավար Մայք Սենդալին և ասել, որ ուզում է ստեղծել տեղեկությունները կառավարելու մի համակարգ: Թոմի պնդմամբ համակարգը պետք է մատչելի լիներ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդկանց համար: «Բան չհասկացա, բայց հետաքրքիր է»,- գործին ընթացք էր տվել շեֆը…

  3 տարի անց արդեն պատրաստ էր բոլորիս հայտնի www հապավումը, որը նշանակում է WorldWideWeb… Իսկ աշխարհում առաջին  վեբ կայքը` http://info.cern.ch/-ը, ստեղծվեց Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդի ղեկավարությամբ:

 


 Ինտերնետն ամեն մեկն օգտագործում է ըստ իր հայեցողության: Մեկի համար այն արագ փոստի, հաղորդագրությունների փոխանակման միջոց է, մյուսի համար` տեղեկատվություն ստանալու անսպառ աղբյուր, երրորդն իր համար ապահովում է հաճելի ժամանց ու նոր ծանոթություններ: Հատկապես ժամանցային կայքերը բազմաթիվ հայ երիտասարդների ժամեր շարունակ գամում են համակարգչին ու երբեմն անգամ ստիպում լուսացնել գիշերներ: Շատերը, նույնիսկ ընդունելով, որ սա յուրօրինակ վարակ է ու ժամավաճառություն, միևնույն է, օրը բացվելուն պես շտապում են կարդալ հերթական ծանոթ-անծանոթի հաղորդագրությունը:   Սպասելիքները նման շփումից, բնականաբար,  տարբեր են… Ահա տարբեր տարիքի մեր երիտասարդների կարծիքն այն մասին, թե հնարավոր են համարում իրենց երազած էակին գտնելը վիրտուալ աշխարհում:

 

 

 

 Մերի Կարապետյան, 27տ., հաշվապահ

 
«Դժվար է ասել, թե ինտերնետային ծանոթությունը ինչով կվերջանա: Տղաների անվստահությունը «չաթի» սիրահար աղջիկներին հասկանալի է, բայց բոլորին նույն արշինով պետք  չէ չափել: Ես անձամբ ինտերնետով ծանոթանում եմ շատ հազվադեպ ու եթե հանդիպում եմ, և տղան ինձ  դուր է գալիս, նոր ծանոթություններ չեմ փնտրում: Պարզապես  ընդհանուր անվստահության մթնոլորտը նման տիպի շփումներին թույլ չի տալիս լուրջ վերաբերվել ինտերնետային ծանոթությանը: Ցավոք սրտի` մեր տղաներն աղջկան խորությամբ ճանաչելու փոխարեն անընդհատ կասկածում են, մտավախության մեջ ընկնում, որ իրենից առաջ որևէ մեկին «բարև» տված չլինի: Աղջկա մարդկային  բոլոր կարևոր հատկանիշները նրանց համար երկրորդական են: Կարևորն այն է, թե «որ դարում» տվյալ աղջիկն ում հետ է շփվել»:

 Տաթևիկ Մուրադյան,18տ, ապագա պատմաբան

 
«Ինտերնետային ծանոթությունը ընդամենը շփման ևս մեկ տարբերակ է, ըստ իս: Ինչպես որ մարդիկ կարող են ծանոթանալ դրսում,որևէ շրջապատում, այնպես էլ ինտերնետում: Բայց, կարծում եմ, մեր տղաների մոտ դա այքան էլ հասարակ չի ընկալվում: Իմ տպավորությունը, համենայն դեպս, այնպիսին է, որ նրանք նույն կերպ չեն վերաբերվում վիրտուալ տիրույթում և իրական կյանքում ծանոթացած աղջկան: Միգուցե գործում է վախը, որ եթե աղջիկը իր հետ ծանոթացել է ինտերնետով, ուրեմն  շարունակում է շփվել նաև այլ տղաների հետ: Մի տեսակ անվստահություն կա, իմ փորձից եմ ասում»:

Նազիկ Սահակյան, 31տ., մանկավարժ


«Երբ մենակ ես, շուրջդ դատարկ է, կարող ես զրուցակիցներ գտնել հենց վիրտուալ աշխարհում: Բոլորն էլ հասկանում են նման ծանոթությունների հետևանքները, որոնք հազվադեպ են դեպի լավը տանում, սակայն մարդկային պահանջ է շփումը, հայտնաբերումը նորի ու անծանոթի…»:

  Դիանա Հակոբյան, 22տ., լրագրող

«Ես հավատում եմ, որ ինտերնետով կարելի է գտնել երազած էակիդ:  Իսկ ո՞նց կարելի է չհավատալ նրան, ինչը մոտ ապագայում կդառնա կյանքիդ կեսին գտնելու գրեթե միակ տարբերակը… Իսկ եթե լուրջ` իսկապես հիմա շատ շատերն են այդպես գտնում իրենց կյանքի ուղեկցին: Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր ծանոթացել ու ամուսնացել են այդ եղանակով: Եթե անհաջող փորձերի դեպքեր էլ են հայտնի, դա ամենևին չի նշանակում, թե հաջողվածներ չկան: Եվ ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»:

 Նաիրա Սողոմոնյան, 38 տ., ճարտարագետ


«Իմ կարծիքով վիրտուալ ծանոթությունը պետք է մնա վիրտուալ աշխարհում»:

  Միքայել Ավետիսյան, 21տ., ապագա ճարտարապետ


«Տղան ու աղջիկը (տղան ու տղան, աղջիկն ու աղջիկը, Աստված հեռու պահի) իրար գտնում են իրար հետ ծանոթանալուց հետո: Իսկ այդ ծանոթությունը կարող է տեղի ունենալ կամայական ձևով: Ինչ-որ առանձնահատուկ բան չեմ տեսնում ինտերնետով ծանոթանալու մեջ»:

  Անի Զաքարյան, 19տ., ապագա մշակութաբան


«Մեզ մոտ դեռ վիրտուալ շփման մշակույթը չկա: Կարծում եմ, ինտերնետով ծանոթանալու փոխարեն կարելի է ինչ-որ օգտակար գործով զբաղվել, օրինակ` կարդալ, ստեղծագործել: Ես լուրջ չեմ ընդունում դա և կարծում եմ, որ լուրջ չեն ընդունում նաև տղամարդիկ: Այնպես որ դա անիմաստ բան է և ավելի է մեծացնում հիասթափության ռիսկը:

  Կարծում եմ, ինտերնետը և ընդհանրապես համակարգիչը ոչ թե հիվանդություն է, այլ տարբեր հիվանդություններ ձեռք բերելու նախասկիզբ: Անձամբ ինձ համար ինտերնետը երբեք չի եղել շփման վայր, այսինքն` չեմ ընդունում
«չաթ» հասկացությունը: Սակայն եթե խոսենք, օրինակ, սոց կայքերից, այստեղ ամեն ինչ այլ է. կարդում ես տարբեր մարդկանց կարծիքներ, շփվում  հին ընկերներիդ հետ, ճանաչում  մարդկանց: Այնուամենայնիվ պետք չէ դառնալ դրա գերին»:

  Կարեն Սիմոնյան, 23տ, մարզիկ


«Իմ կարծիքով ինտերնետով կարելի է գտնել շատ լավ ընկերներ, որոնց կարող ես պատմել առօրյայիդ մասին,  զրուցել քեզ հուզող հարցերի շուրջ, ինչն իրական կյանքում հաճախ անել չես կարող… Իսկ կյանքի կեսին գտնելը երևի այդքան էլ ռեալ չէ, չնայած որոշ մարդկանց մոտ ստացվել է: Ամեն ինչ տվյալ մարդու բնավորությունից է կախված»:

  Անի Մխիթարյան, 20տ., ապագա լեզվաբան


«Մեր օրերում ինտերնետային ծանոթությունները շատ արդիական են: Ճիշտ է, շատերը լուրջ չեն վերաբերվում դրանց, սակայն շատ դեպքերում ինտերնետում կայացած ծանոթությունը վերածվում է լուրջ հարաբերության, ի վերջո պսակվում երջանիկ ամուսնությամբ: Իմ կարծիքով, հնարավոր է ինտերնետով գտնել երկրորդ կեսին: Սա շատ  լավ ծանոթության միջոց էհատկապես նրանց համար, ովքեր ունեն բարդույթներ և հեշտությամբ չեն կարողանում շփվել մարդկանց հետ: Կարողանում ես բավականաչափ ճանաչել զրուցակցիդ, այնուհետև` հանդիպման մասին մտածել: Հնարավոր է` նույն անձի հետ դրսում ծանոթություն ձեռք բերելու հնարավորություն էլ չտրվի, քանի որ կարծում եմ, բոլորն էլ խուսափում են դրսում պատահական ծանոթություններից:

Ես ինքս գիտեմ բազում զույգեր, ովքեր ծանոթացել են ինտերնետի միջոցով: Բոլորն էլ` շատ ճիշտ ընտրություններ: Ու կարծում եմ, դեռ էլ ավելի կշատանան նման եղանակով ձեռք բերված ու հաջող վերջաբան ունեցած ծանոթությունները
»:

 

 

Դավիթ Մելքոնյան, 25տ., գործարար

«Շատ հնարավոր է, որ մոնիտորից այն կողմ գտնվող անձը իրեն ներկայացնի իդեալական ձևով` չլինելով բացարձակապես այդպիսին: Ուստի չեմ վստահում նման ծանոթություններին»:

  Լիլի Կիրակոսյան, 30տ., տնային տնտեսուհի


«Ինչ վերաբերում է անձը ոչ ճշմարիտ ներկայացնելուն` ցանկացած սուտ վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս:  Ուշադիր լինելու դեպքում, ինչպես նաև հոգեբանությունից շատ հեռու չլինելու դեպքում կարելի է հասկանալ՝ տվյալ մարդն իրականում այնպիսի՞ն է, ինչպիսին որ իրեն ներկայացնում է, թե՞ ոչ: Իհարկե, չեն բացառվում խաբեությունների, թյուրիմացությունների, հիասթափությունների դեպքերը, բայց դե իրական շփման ժամանակ էլ դրանք քիչ չեն լինում»:

  Մառա  Մարկոսյան, 28տ., ադմինիստրատոր

 
«Կյանքիդ ուղեկցին ինտերնետով գտնելը ավելի ճիշտ էր տարիներ առաջ, երբ ամեն մի թափթփուկ չէր մտնում ինտերնետ: Կան նաև լուրջ մարդիկ, բայց ինչպես օրենքն է` մի վատը 10 լավին գցում է մեր աչքից»:

  Մաշա Վարդանյան, 25տ., թատերագետ

 
«Կոնկրետ տղաների հետ շփման առումով ինտերնետի առանձնահատկությունն այն է, որ նման կապը մի փոքր ազատություն է տալիս նրանց: Այսինքն`  եթե կային բաներ, որ նա իրական կյանքում չէր արտահայտի կամ չէր ասի,  այստեղ իրեն ազատ է զգում ու ասում` ինչ կա իր գիտակցության կամ ենթագիտակցության խորքերում: Եթե, իհարկե, չեն ստում: Իմ կարծիքով, ինտերնետն օգնում է, որ մարդիկ ճանաչեն իրար, այնքանով, որքանով կարող են դա անել, եթե անկեղծ են շփվում իրար հետ: Սակայն, ցավոք սրտի, թե ինտերնետում, և թե իրական կյանքում շփվելիս շատ դժվար է տարբերել իրական մարդուն նրա դիմակից»:

  Մինաս Մինասյան, 27տ., ատամնատեխնիկ


«Իրար ճանաչում եք ինտերնետի  միջոցով… ամեն օր իրար հետ շփվում եք, գիտեք միմյանց մասին գրեթե ամեն ինչ… այս ամենը շատ ծանոթ վիճակ է: Սակայն Հավատացեք, երբ որ հանդիպեք, կզգաք, որ նա բոլորովին էլ այն չէր ում հետ  այդ ամիսների ընթացքում խոսում էիք…Նախ այդքան ազատ չեք լինի, որքան էիք… և այստեղ կկանգնեք մեծ հարցի առջև` արդյոք ուզում եք շարունակել շփվել այդ մարդու հետ: Եթե այո, ապա ամեն ինչ պետք է սկսել 0-ից, բայց այս անգամ միայն և միայն իրական կյանքում… Իսկ եթե ոչ, դժվար է լինելու հետ ընտելանալը»:

   Քրիստինե Հարությունյան, 20տ., ապագա մանկավարժ


«Ես հնարավոր եմ համարում ինտերնետով կյանքի կեսին գտնելը, ինչու ոչ: Ես շատ զույգեր գիտեմ, որոնք ծանոթացել են ինտերնետով, ամուսնացել են և հիմա ունեն իրենց բալիկները: Շատ էլ երջանիկ են: Ես ինքս էլ իմ ընկերոջ հետ ծանոթացել եմ ինտերնետով, և պատրաստվում ենք շուտով ամուսնանալ: Շատ աղջիկներ խուսափում են դրսում պատահական ծանոթություններից, և ինձ թվում է, որ սա շատ հարմար տարբերակ է»:

 

Նատալի Մանուկյան, 33տ., բանասեր

«Իմ կարծիքով վիրտուալ շփումը ունի ավելի շատ բացասական, քան դրական իմաստ մարդու հոգեկան վիճակի տեսակետից, քանի որ բավական շատ մարդիկ և բավական երկար ժամանակ զբաղվում են ինքնախաբեությամբ:  Հետո կամ հիասթափվում են կամ էլ ասում են, որ երջանիկ են, ինչևէ: Կարծում եմ միայն բնական շփումը կարող է բացահայտել մարդուն, հետևաբար իրական սեր կարող է առաջանալ միայն իրար խորությամբ ճանաչող և հարգող մարդկանց միջև, իսկ դրա համար ինտերնետը հաստատ ամենահարմար տարբերակը չէ:

Պարզապես կյանքը հիմա այնքան է
«զարգացել», որ այսպես թե այնպես յուրաքանչյուր մարդ այս կամ կերպ գոնե մի քանի անգամ օրվա մեջ շփում է ունենում ինտերնետի հետ:

Այստեղ խնդիրը միայն մոտեցումն է: Ինտերնետը, կարծում եմ, չպետք է դառնա կյանքի իմաստ այն աստիճան, որ կյանքի ընկեր գտնենք նրա օգնությամբ: Բա որ մի օր այս ամբողջ համակարգը ինչ-ինչ պատճառներով լրիվ շարքից դուրս գա, ինչ է, պետք է մարդիկ սթրես տանեն: Ցանկացած ծայրահեղություն մերժելի է
»:

  Մարիա Մարտիրոսյան, 19տ., ապագա դիվանագետ


«Վիրտուալ կյանքը գրեթե ոչնչով չի տարբերվում իրականից. ստող մարդը այստեղ էլ է ստում, իրական կյանքում էլ: Ըստ իս, վիրտուալն ունի նույնիսկ մի առավելություն, այն քեզ որոշ ժամանակ պաշտպանում է:

  Իսկ երկրորդ կեսին մենք կարող ենք գտնել և վիրտուալ կյանքում, և մետրոյում, և երթուղայինում…  Մենք ենք կառուցում հարաբերությունները… մենք ենք շարունակում, մենք ենք պատմությունը գրում…
»



  Ինչպես համոզվեցիք, կողմ և դեմ կարծիքները գրեթե հավասար էին: Ինչ խոսք, ամեն մեկն իրավունք ունի ունենալու իր կարծիքը և առաջնորդվելու  իր կենսափորձով: Հետևությունները այս հարցում մնում են Ձեզ, պարզապես տեղին կլինի վերջում նշել գործոնները, որոնք առաջացնում են կախվածություն ինտերնետից:

 


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հնարավո՞ր է ՆՐԱՆ գտնել ինտերնետով…  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԵՐԿՈՒՍՈՎ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/10rjz21-1-.jpg
Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ | Ավելացրեց: Admin (09.08.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 4281 | Տեգեր: ինտերնետ կախվածություն, ամուսնություն, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0