RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ

Կյանքը ներկայի մեջ է  3746

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՐՄՈՆԻԱ,   


Կյանքը ներկայի մեջ է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Այնպե՜ս եմ հոգնել սպասելուց»: Այս արտահայտությունը երևի դուք էլ եք բազմիցս կրկնել: Եվ իսկապես, շատերն են ասում, որ կյանքում սպասելուց վատ բան չկա:
 

Ինչ խոսք, կան սպասման րոպեներ, որոնք ամբողջ մի կյանք, մի հավերժություն արժեն. ասենք, ուր որ է հայտնվելու է ձեր երազների ասպետը (կամ թագուհին) … Խոսքն այդ սրտաճմլիկ պահերի մասին չէ, այլ այն սպասման, որն անվերադարձ սպանում է ժամանակը, խժռում ձեր ներկան, երբ կյանքն անցնում է ձեր կողքով, իսկ դուք անվերջ սպասում եք երանելի ու աներևույթ ապագային, երբ… 

Այդ դեպքում ողջ կյանքը վերածվում է գլխավոր բեմադրության համար անցկացվող երկարուձիգ փորձի: Բայց չէ որ  չի բացառվում, որ այդ ներկայացումը այդպես էլ չկանայա, քանի որ վրա կհասնի վարագույրները փակվելու պահը…
Երբեք պետք չէ մոռանալ մի շատ կարևոր բան.  դուք ապրում եք այսօր, և այսօրն ակնթարթորեն հեռանում է ձեզնից ու դառնում անվերադարձ անցյալ: Ապագան կառուցվում է միմիայն ներկայի վրա: Խելամիտ է, արդյոք, հանուն «պայծառ» ապագայի ներկայի պարգևած փոքրիկ ուրախություններից հրաժարվելը,  շունչը պահած` զանազան անհարմարությունների դիմանալն ու… չապրելը…

Թույլ մի' տվեք, որ ժամանակն անցնի ձեր կողքով

Ոչինչ, մտածում եք դուք, ջանքերս իզուր չեն անցնի, քիչ մնաց, մի փոքր էլ ու… ամեն ինչ իր տեղը կընկնի, երբ ես`

ա) մի լավ աշխատանք գտնեմ,
բ) հարստանամ,
գ) ամուսնանամ,
դ) հասնեմ իմ կարիերայի գագաթնակետին,
ե) երեխաները մեծանան,
զ) տեղափոխվեմ արտասահման,
է) ճգնաժամն ավարտվի և այլն, և այլն


Ոչ ոք չի ասում, որ նվիրական նպատակներ ունենալն ու դրանց ձգտելը լավ բան չէ: Պարզապես չի կարելի թույլ տալ, որ հանուն առայժմ գոյություն չունեցող ապագայի, զոհեք ձեր թանկագին ներկան: Չէ՞ որ պետք չէ մոռանալ անհերքելի ճշմարտությունն այն մասին, որ մարդը նախատեսում է, իսկ Աստված տնօրինում: Ձեր նպատակամետությունն ու երազանքին հասնելու համառությունը չպետք է վերածվեն ապրելակերպի, խանգարեն ձեզ ապրել ներկայով և զգալ իրական կյանքի համն ու բույրը: Այդպիսով դուք կնմանվեք կյանքի սպասասրահում անորոշ ժամանակով բանտված ուղևորի, ում օդանավն ուշանում է վատ եղանակի ու ձնաբքի պատճառով: Ձեր կյանքն այդպիսով կվերածվի օրերն ու տարիները հաշվելու տաղտկալի գործընթացի: Սա հոգեբանության մեջ ընդունված է անվանել հետաձգված կյանքի ախտանիշ: Սա նշանակում է, որ մեկ գլխավոր իրադարձության վրա կենտրոնանալով, դուք մերժում եք կյանքի մյուս կողմերը, կամ դրանք դառնում են երկրորդական, ձեզնից  օտարված: Դուք անընհատ սպասում եք հրաշքի…

Այդպիսի մարդիկ երեք խմբի են բաժանվում.

Աշխատասերներ: Այս մարդկանց թվում է, որ հստակ գիտեն, թե ինչի են ձգտում և ուղիղ գնում են դեպի այդ նպատակը` չնկատելով այն ամենը, ինչ կատարվում է իրենց շուրջ: Նրանք կարծում են, որ այդ նպատակին հասնելուց հետո կյանքում ամեն ինչ գլխիվայր կշրջվի: Ցավոք, իրենց ընտրած, դեպի  նյութական բարեկեցություն տանող այդ  ճանապարհին նրանք կորցնում են մտերիմներին ու հարազատներին, քանի որ   մշտապես  անտարբերության մատնվելով, վերջիններս լքում են նրանց:

Հյուրեր: Սրանք այն մարդիկ են, ովքեր լիովին կենտրոնանում են ուրիշների նպատակների վրա, իսկ իրենց ցանկությունները հետաձգում են: Ասենք, կինը մտածում է, որ իր արտաքինին ուշադրություն կդարձնի միայն այն ժամանակ, երբ երեխաները մեծանան, հոգսերը թեթևանան,  կամ նա մնում է չսիրած մարդու կողքին, քանի որ համոզված է, որ իր հեռանալուց հետո նա կկործանվի:

Ռոմանտիկներ: Նրանք միշտ ինչ¬որ հրաշքի են սպասում: Ասենք, մտածում են, որ եթե իրենց աշխատանքում որևէ շրջադարձային իրադարձություն տեղի ունենա, դրանից հետո իրենք կապրեն այնպես, ինչպես ուզում են: Ու քանի դեռ հրաշքը տեղի չի ունենում, նրանք տխուր են, մշտապես անտրամադիր, մելամաղձոտ:

Բոլոր այս մարդիկ չեն ապրում, այլ սպասում են: Նրանք սպասում են այն պահին, որից հետո կսկսվի կյանքը:


 
 

Վտանգավոր իրավիճակ

* Եթե դուք նույնպես կենտրոնացել եք միայն ապագայի վրա և ներկայում տեղի ունեցող իրադարձությունները ձեզ համար երկրորդական են,
* Եթե տուրք եք տալիս կյանքի անիմաստության մասին փիլիսոփայական մտորումներին
* Եթե ոչ թե գործում եք, այլ միայն խոսում,
* Եթե անընդհատ տագնապի զգացողություն ունեք,
* Եթե ինքներդ ձեզ համոզում եք, որ դժվարություններն անցողիկ են, ու մի օր կգա վարձատրության պահը,
* Եթե հակում ունեք ամեն ինչ խնայելու և կուտակելու,
* Եթե չափից շատ եք մտածում ուրիշների կյանքի մասին,
* Եթե միշտ փորձում եք վերջ տալ այն ամենին, ինչը ձեր սրտով չէ, բայց ինչ-որ բան միշտ ձեզ խանգարում է,
* Եթե հաճախ եք մեղավորության և ամոթի զգացում ապրում,  ուրեմն`
Ձեր գլխին կախվել է  հետաձգված կյանքով ապրելու սպառնալիքը:

 
Արդարացման փրկօղակները

Իսկ ինչու են այդքան մեծ թիվ կազմում կյանքը հետաձգող մարդիկ: Դրա հիմքում հետևյալ  հոգեբանական դրդապատճառներն են.

* Առկա իրական խնդիրների լուծումից խուսափելու համար  դրանք հետաձգելն ու ապագային վերագրելը,

* Սեփական կյանքի պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն փնտրելով` անպատասխանատու կյանքով ապրելը,

* Առկա  խնդիրների լուծման համար ընդունակությունների և ուժերի լարումից խուսափելով` կիսատ-պռատ ապրելը,

* Ավելորդ հույզերից գլուխն ազատելու ձև փնտրելը,

* Իրականությունից փախչելով` արդարանալը, իբր կյանքը երազ է:

Իսկ ինչ պետք է անել երազների ափից վերադառնալու և իրական կյանքով ապրելու համար:

* Իհարկե երազելը օգտակար է, բայց ապագայի մասին պետք է մտածել միայն որպես մի կետի, որին համապատասխան ծրագրվում է ներկան:

* Ներկայի ծրագրումը հնարավորություն կտա այն առավելապես հարստացնել` նկատի ունենալով կյանքի բոլոր ոլորտները:

* Հիշե'ք, որ կյանքը ոչ թե ներկայացման գլխավոր փորձն է, այլ` ամենագլխավոր ներկայացումը, որի գլխավոր դերակատարը դուք եք, և միշտ ձեր մտքում կրկնեք` «Ինձնից բացի էլ ով և երբ, եթե ոչ հենց հիմա»:

* Բարելավե'ք ձեր ներկան, արեք այն, ինչ հենց հիմա եք ցանկանում և երջանիկ ապագայի հետ այնքան էլ հույսեր մի° կապեք:

* Ապրե'ք այս օրով, այն գիտակցությամբ, որ հենց այժմ բոլոր հիմքերը կան երջանիկ լինելու համար, ոչինչ վաղվան մի թողեք:

* Հիշե'ք, որ այս օրը ձեր ձեռքում եղած ամենակարևոր և միակ պահն է, որ դրական փոփոխությունները հենց հիմա կարող են կատարվել:

* Յուրաքանչյուր արարք գործելուց առաջ փորձե'ք ինքներդ ձեզ համար պարզել, թե դա ում և ինչի համար եք անում, ում շահերով է դա պայմանավորված, քանի որ ընտրությունը միշտ  ձեր և մյուսների միջև է:

* Միշտ հիշե'ք, որ ձեր կյանքը ամենից առաջ  ձերն է և նույնիսկ ամենաանփոխարինելի ու մտերիմ մարդու կյանքը, միևնույն է,  ձեր կյանքը չէ:

* Ուրիշին փրկելով` մի' ստիպեք, որ նա  ձեր հանդեպ պարտավորված զգա, հայտնվի զոհի կարգավիճակում, ձեզ վրա մի' վերցրեք նրա քայլերի և նպատակների պատասխանատվությունը:

* Մի' թաքցրեք ձեր զգացմունքները, մի' խեղաթյուրեք ձեր ներկա հարաբերությունները, անմիջապես արտահայտե'ք ձեր զգացածը և ոչ թե թողեք հետագային:

* Ազնի'վ եղեք ինքներդ ձեր հանդեպ, խոստովանեք այն  ամենը, ինչը ձեր կյանքում չեք հավանում և փորձեք փոխել հենց հիմա:

* Կենտրոնացե'ք այն ամենի վրա, ինչ անում եք և ոչ թե այն բաների, որոնք արել եք կամ կանեիք…

* Կյանքը վայելեք հենց այսօ'ր` մարդկանց պարգևելով սեր, ուշադրություն, հոգատարություն և մի սպասեք մեկ այլ հարմար պահի:   
 
* Գրե'ք ձեր բոլոր ցանկությունների ցուցակը և  նախաձեռնեք այն բոլոր կետերի իրագործումը, որոնք հնարավոր է կյանքի կոչել այսօր: Պլան գծեք և գործի անցեք:


Չի կարելի բացակայել սեփական կյանքից: Ամեն ինչ հանգամանքների վերադասավորման հետ կապելով` ոչնչի էլ չեք հասնի, պարզապես  սպասումը կշարունակվի: Իսկ սպասասրահում գամվելը ոչ թե մեզ մոտեցնում է նպատակի իրագործմանը, այլ կրճատում է ճանապարհի այն հատվածը, որը դեռ մնացել է առջևում:

Իրականում ապագա  չկա, քանի որ մենք գտնվում ենք ներկայում: Ապագայի վրա ազդում է այն, ինչ մենք անում ենք ներկայում:
Կյանքը ներկայացում է, որն ընթանում է  այստեղ և այս պահին:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կյանքը ներկայի մեջ է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՐՄՈՆԻԱ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԱՐՄՈՆԻԱ | Ավելացրեց: Admin (05.10.11) Դիտումներ: 3746 | Տեգեր: հոգեբանություն, անձի հոգեբանություն, հոգեկան հավասարակշռություն | - Վարկանիշ -: 0.0/0