RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ

Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը  3208

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՐՄՈՆԻԱ,   Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր


Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Հատվածներ Լ.Զայվերտի «Ձեր ժամանակը ձեր ձեռքերում է» գրքից
           
 «Չկա ավելի հեշտ բան, քան զբաղված լինելը և ոչինչ ավելի դժվար, քան լինելն արդյունավետ»: 
Ալան Մաքքենզի
 
 «Եվ ու՞ր, ինչի՞ վրա գնաց ողջ ժամանակը…»,- հաճախ կլսես աշխատանքի բեռան տակ կքած անհանգիստ ղեկավարի շուրթերից: Մեզ բոլորիս ծանոթ է այդ խնդիրը, երբ անխուսափելի տագնապն իշխում է քեզ: Բայց ոչ այդքան գերծանրաբեռնվածությունը, որքան սեփական ժամանակը պլանավորելու անկարողությունն է ստիպում շատ մենեջերների  60 ժամ և նույնիսկ ավելին շաբաթվա մեջ անցկացնել գրասեղանի առջև:   Հին ծովագնացների ասացվածքը պնդում է. «ողում եմ ոչ թե այնպես, ինչպես քամին է քշում, այլ այնպես, ինչպես առագաստս կուղղեմ»: Շատ մենեջերներ չափազանց են տարվում գործունեության գործընթացով, գործողության արդյունավետությամբ և թույլ են դնում շեշտը վերջնական նպատակի վրա, ինչի մասին վկայում են ներքոհիշյալ հակադրությունները.
 
Շատ մենեջերներ նախընտրում են ճիշտ անել գործեր ճիշտ գործեր անելու փոխարեն:
Հարցեր լուծել լուծման մի քանի տարբերակներ (ստեղծագործական այլընտրանքներ) փնտրելու փոխարեն:
Գումարներ խնայել ծախսման արդյունավետությունը գերագույնին հասցնելու փոխարեն:
Պարտականություններ կատարել` արդյունքների հասնելու փոխարեն:
Նվազեցնել կորուստները շահույթները մեծացնելու փոխարեն:
 
Եթե չունեք ժամանակ, աշխատեք այս նյութի և վերոնշյալ գրքի վրա, որպեսզի ունենաք ժամանակ: Այս մտքերը ձեզ կսովորեցնեն
Ռացիոնալ օգտագործել ձեր տրամադրության տակ եղած ժամանակը:
Մտածել նպատակաուղղված  և աշխատել նպատակներին համապատասխան:
Նախնական պլանավորման շնորհիվ ինքնավստահություն ձեռք բերել և ազատվել սթրեսներից:
Ամեն օր հաջողություններ ունենալ և ազատ ժամանակ «գողանալ»:
 
Ինչ է Ձեզ համար նշանակում ժամանակը
 
Հենց գործարար աշխարհում են ամենաշատն օգտագործում «Ժամանակը փող է» արտահայտությունը: Իսկ ձեզ համար ժամանակը համարժե՞ք է փողի, ժամանակը փո՞ղ է:
Միգուցե փողը ձեզ համար ավելի՞ն արժե, քան ժամանակը: Թե՞ ժամանակը փողից թանկ է:

Ահա մեր թեզիսները.
 
Ժամանակը ոչ միայն փող է:
Ժամանակը շատ ավելի գնահատելի է, քան փողը: ժամանակն այնպիսի մի բան է, ինչպիսին ինքը` կյանքն է:
Ժամանակը անդառնալի է:
Ժամանակը հնարավոր չէ բազմացնել:
Ժամանակը հնարավոր չէ փոխանցել: ժամանակը հեռանում է անվերադարձ:

Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ձեր ժամանակին:
Ամեն մի ղեկավարի հաջողություն կախված է ոչ միայն նյութական-տնտեսական մեծությունից, այլև նրանից ինչպես է նա տնօրինում իր ամենաթանկ արժեքը` ժամանակը: Ուստի սովորեք արդյունավետ տնօրինել ձեր ժամանակը, արձանագրեք ձեր թերացումները այս առումով նմանապես, ինչպես դա անում եք, ասենք, մարդկանց ղեկավարելու ոլորտում:
 
Ահա մի քանի կարծիք ժամանակի տնօրինման մասին.
 
 
«Նա , ով թույլ է տալիս իր ժամանակին դուրս թռչել իր ձեռքից, բաց է թողնում իր կյանքը: Նա, ով ձեռքերում է պահում իր ժամանակը, ձեռքերում է պահում իր կյանքը»
Ալան Լեքեյն
 
«Ժամանակն ամենասահմանափակ կապիտալն է, և եթե դու չես կարողանում տնօրինել այն, չես կարող տնօրինել ուրիշ ոչինչ»:
Պիտեր Դրաքեր
 
«Հաջողակ ղեկավարներն ունեն տարբեր բնավորություններ ու հատկանիշներ, բայց մի հատկանիշ միացնում է նրանց բոլորին. նրանք գիտակցված ու համակարգված են օգտագործում իրենց ժամանակը և ազատ պահեր թողնում իսկապես կառավարմանն ու հաջողությունների հասնելուն ուղղված գործողությունների համար»:
 
«Ամենակարևորը ձեր կյանքում վերջին հաշվով Ձեր ժամանակն է»:                    
                                                                                       Ալան Լեքեյն
 
Մտածե'ք այս մասին:
 
Այսօր սկսվում է ձեր մնացյալ կյանքի առաջին օրը:
 
Ապրեք ժամանակի մեջ գիտակցված և ժամանակ գտեք կարևոր գործերի համար:
 
  • Ժամանակ գտեք աշխատանքի  համար. դա հաջողության նախապայմանն է:
  • Ժամանակ գտեք խորհելու համար. դա ուժի աղբյուրն է:
  • Ժամանակ գտեք խաղի համար. դա երիտասարդ մնալու գաղտնիքն է:
  • ժամանակ գտեք կարդալու համար. դա գիտելիքի աղբյուրն է:
  • ժամանակ գտեք ընկերության համար. դա երջանկության գրավականն է:
  • Ժամանակ գտեք երազանքի համար. դա է ճանապարհը դեպի աստղեր:
  • Ժամանակ գտեք սիրո համար. դա կյանքի իրական բերկրանքն է:
  • ժամանակ գտեք ուրախության համար. դա հոգու երաժշտությունն է:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՐՄՈՆԻԱ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://haykblbulyan.ucoz.com/avatar/89/big.jpeg
Կատեգորիա: ՀԱՐՄՈՆԻԱ | Ավելացրեց: Admin (12.02.12) | Հեղինակ: Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր W Դիտումներ: 3208 | Տեգեր: աշխատանք, ինչպես արդյունավետ օգտագործել աշխատ, Ժամանակի կառավարում, կարիերա | - Վարկանիշ -: 0.0/0