RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ

Ինչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...  4300

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՐՄՈՆԻԱ,   Հայկուհի Ասատրյան, Լինա ամսագիր


Ինչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Պասիվ կյանքը, գրասենյակային աշխատանքը, քիչ շարժունակությունը, առօրյա վեճերը, սթրեսները, այս ամենը վատ են  ազդում մարդու օրգանիզմի վրա:
Պարը զգացմունքներ արտահայտելու, վատ  տրամադրությունից, բացասական էներգիայից ազատվելու միջոց է: Ոմանք  պարում են ծանր աշխատանքային օրվա ավարտին, մյուսները` կենցաղային առօրյայից կտրվելու  կամ ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար, բայց բոլորի գլխավոր նպատակը լիցքաթափվելն է:


Պարը նույն ազդեցությունն է թողնում, ինչ` լողը, դահուկասահքը, սակայն լողի համար անհրաժեշտ է լողավազան, իսկ դահուկասահքի համար` ձյուն: Պարի համար միայն երաժշտությունն ու պարելու ցանկությունը բավական են: Պարը արվեստի միակ տեսակն է, որի "գործիքը” մարդն է: Տանը միացնում եք ձեր նախընտրած երաժշտությունը և սկսում պարել: Իսկ գիշերային ակտիվ կյանք նախընտրողները կարող են գնալ դիսկոտեկ և լիցքաթափվել:
       
"Օրը անիմաստ է անցել, որովհետև չեմ պարել”:
                                                                                       Նիցշե

Նիցշեի նման հայտնի մտածողը գնահատում էր պարի դրական ազդեցությունը և իր առօրյայում անպայման ժամանակ էր հատկացնում պարելուն: Եթե բոլորը օրը մի քանի րոպե տրամադրեն պարելուն, հասարակությունն ավելի առողջ կլինի:

Օրակարգ
Առավոտյան ժամը 7-ին…

 


 Վաղ արթնացեք: Մինչ թեյնիկը գազօջախի վրա կտաքանա, միացրեք նվագարկիչը կամ, թեկուզ, ռադիոընդունիչը և սկսեք շարժվել երաժշտության ռիթմին համահունչ: Այդպիսով ձեր օրը կսկսվի բարձր, դրական տրամադրությամբ: Ինչպես օրը սկսեք, այնպես էլ այն կանցնի:

Օրը ճաշ դարձավ

Անգլիացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տնային տնտեսուհիները շատ ավելի էներգիա են վատնում տնային  գործերի վրա, քան տղամարդիկ:


1 ժամ արդուկ անելը հավասարազոր է որմնադրի 1 ժամվա աշխատանքին: Սակայն երկու դեպքում էլ աշխատանքը ավելի հետաքրքիր և թեթև կանցնի, եթե ձանձրալի աշխատանքին զուգահեռ  պարեք կամ պարզապես ռիթմիկ շարժվեք ձեր սիրած  երաժշտության ներքո: Կարող եք պարել ամենապարզ ձևով. Մեջքը` ուղիղ, երկու քայլ` աջ, երկու քայլ` ձախ, մեկ քայլ` առաջ և հետ: Նույնը` կոնքերը շարժելով և երաժշտությանը համահունչ ձեռքերը պարացնելով:  

 Քնելուց առաջ…

 


Գիշերը մինչև քնելը լսեք հանգիստ, մեղեդային երաժշտություն, հորինեք երաժշտությանը համահունչ մի քանի շարժումներ, պարեք և պառկեք քնելու: Դուք կտեսնեք միայն բարի երազներ: Եվ եթե անգամ ձեզ անհանգստացնում է անքնությունը, պարից հետո այն կանհետանա:

Խորհուրդ են  տալիս բժիշկները

Բժշկական դեղատոմսում այս միջոցը նշվում է բոլորի համար` մանուկների, պատանիների, մեծահասակների, հղի կանանց: Այս բուժիչ միջոցը հարկավոր չէ գնել, այն ունեն բոլորը, պարզապես պետք է պարբերաբար այն օգտագործել: "Դեղամիջոցը" պարզ է` ազատություն տուր մարմնիդ և սկսիր պարել:


Պարը լուծում է շատ խնդիրներ. անվստահություն, բարդույթներ, հոգեկան ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում:


Պարը արագացնում է նյութափոխանակությունը, մկանները սովորում են պարբերաբար աշխատել, դառնում են ավելի ամուր, բարելավվում է շնչառությունը:  Պարբերաբար հաճախելով պարի կամ առօրյայում պարելով` աստիճաններով կսկսեք  բարձրանալ առանց շնչահեղձ լինելու: Պարը ձեր ողնաշարն ավելի ճկուն կդարձնի, կբարելավի սրտի աշխատանքը և կապահովի բարձր տրամադրություն: Ողնաշարն "առողջության բանալին” է, որի խաթարումից էլ սկիզբ են առնում մի շարք հիվանդություններ: Ուղիղ մեջք և ճիշտ կեցվածք ունենալու դեպքում դուք ավելի  բարձրահասակ կլինեք:



Պարել խորհուրդ է տրվում նաև հղի կանանց: Ապագա մայրերը, պարելու դեպքում, հետագայում ավելի հեշտությամբ են դիմանում երկունքի ցավերին:
Պորտապարը լավ է ներքին օրգանների աշխատանքը կարգավորելու համար: Այդ պատճառով արևմուտքում աղջիկներին դեռ փոքր  տարիքից պորտապար են սովորեցնում: Այն բուժում է նաև ցելյուլիտը:

Հին Հունաստանում պարի միջոցով մարդիկ հաղթահարում էին բազմաթիվ հիվանդություններ: Ըստ հույն բժիշկների,  այդ հիվանդություններից ազատվելու լավագույն միջոցը պարն է:

Այն կարգավորում է սրտանոթային համակարգի գործունեությունը, մարսողությունը, ախորժակը, ազատում է հուզահոգեբանական ազդեցությունից, սթրեսներից և, իհարկե, ապահովում է ձիգ և ուղիղ կեցվածք, սլացիկ կազմվածք, պլաստիկություն, նրբություն, շարժումների գեղեցկություն:
Պարը ազդեցություն է թողնում նաև քայլվածքի վրա` այն դարձնելով ավելի կանացի և պլաստիկ:


Նիհարել, առանց սննդակարգերի

Այս հարցում ձեզ կօգնի ամենաուրախ, ամենահաճելի, ամենադրական պարը: Պարբերաբար պարապունքների հաճախելով` անգամ մեկ ամսում դուք կկորցնեք ավելորդ կիլոգրամներ, ձեր մարմինը կդառա ավելի սլացիկ, իսկ դուք կլինեք ավելի առողջ: Դուք ձեզ կզգաք ավելի ինքնավստահ և կազատվեք բազմատեսակ բարդույթներից: Ձեր աչքերում փայլ կհայտնվի և լավատեսություն կառաջանա կյանքի նկատմամբ: Պարելով` դուք կսիրեք ձեր մարմինը և չեք առաջնորդվի գեղեցիկ մարմին ունենալու չափորոշիչներով: Այն, ինչն օրինաչափ է, դեռ չի նշանակում, որ գեղեցիկ է:

Սիրողական պարեր



•    Մասնագետները խորհուրդ են տալիս պարային մասիկներ ընտրելիս` գնել կտորից կարվածները: Կաշվե մասիկներն անհարմար են պարելու, ինչպես նաև ոտքի թաթը ազատ շարժելու համար:

•    Պարելու ժամանակ մազերը հարկավոր է բարձր հավաքել, որպեսզի ընթացքում դրանք չքանդվեն: Պարելու ժամանակ մազերը կխանգարեն և ձեզ, և մյուս պարողներին:

•    Պարի համար ընտրեք  այն հագուստը, որում ձեզ ավելի հարմարավետ եք զգում: Մի ընտրեք  գեղեցիկը, բայց անհարմարավետը: Պարելու ընթացքում ուշադրություն են դարձնելու ոչ թե ձեր հագուստին, այլ` ձեր շարժումների պլաստիկությանը:

•    Հանեք արդուզարդը, պարելու ընթացքում այն կարող է վնասվել կամ ձեզ վնասել:

•    Մի շպարվեք, միևնույն է, ընթացքում այն կփչանա: Պարելիս  հարկավոր է, որ մաշկը կարողանա շնչել, իսկ դեմքի տարատեսակ քսուքները չեն թողնում, որ մաշկը շնչի:

•    Կարող եք արդեն սկսել պարել և մի մոռացեք ժպտալ: Դուք կբարձրացնեք ոչ միայն ձեր, այլև դիմացինի տրամադրությունը: Ժպիտով ձեր բարյացակամությունն եք ցույց տալիս կյանքի և մարդկանց նկատմամբ:

•    Եթե անգամ շարժումը չեք կարողանում միանգամից կատարել, մի հուսահատվեք, հաջորդ դասին անպայման կստացվի:

Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես

Պարզվում է, որ ըստ ամերիկյան գիտնականների, երջանկության հարատևությունը պարի մեջ է: "Կյանքի պարը”` կազմված առօրյայում ամենապարզ պարային շարժումներից, համարվում է "երիտասարդության էլիքսիր”: Այդ կախարդական միջոցը երկարացնում է կյանքը և մարդկանց օգնում մնալ միշտ երիտասարդ և գեղեցիկ: Ըստ գիտնականների` երջանկության դարավոր գաղտնիքը մշտապես երիտասարդ մնալն ու երիտասարդ լինելու  զգացողությունն է:

Պարը տարիք չի ճանաչում

Պարը զգացմունք է, տրամադրություն, այն հոգու երգն է, երբեմն` ուրախ, երբեմն` տխուր, ակտիվ, նուրբ, փոփոխական, իսկ հոգին տարիք չի ճանաչում: Պարեք ցանակացած տարիքում, մի զրկեք ձեզ պարի միջոցով ինքնաարտահատվելու հնարավորությունից: Պարը ձեզ կօգնի ձերբազատվել տարիքի, արտաքին տեսքի, կազմվածքի հետ կապված տարատեսակ բարդույթներից:



Դարեր առաջ, նույնիսկ նախամարդիկ գնահատել ու հասկացել են պարի նշանակությունը: Տարատեսակ զոհաբերությունների և ցեղի ներսում կատարվող  ծեսերի ժամանակ նրանք պարել են: Աֆրիկյան մի շարք քաղաքներում այժմ էլ նմանատիպ արարողություններն ուղեկցվում են պարով: Պարողն ընթացքում ընկնում է "տրանսի” մեջ և ազատվում իր մեջ եղած չար ոգիներից:

Եթե ցանականում եք կյանքը ժպտա ձեզ` սկզբում նրան նվիրեք ձեր լավ տրամադրությունը:

                                                                                                                                                                     Սպինոզա

Ինչ է ասում հոգեբանը…

Պարը օգնում է բացահայտել ներքին "ես”-ը` ձեռք բերելով ներդաշնակություն, հոգու թռիչք, եռանդ: Ինքնավստահությունը, բարձր տարամադրությունը, բարդույթների բացակայությունն օգնում են օրգանիզմի կանոնավոր աշխատանքին: Պարեք, եղեք ակտիվ և գեղեցիկ, ձգտեք կատարելագործման:


"Ես չեմ սիրում  կամ չեմ կարող պարել”. Տարատեսակ միջոցառումների ժամանակ շատերն են արտաբերում այս բառերը: Բայց չպարելու պատճառը այն չսիրելը կամ պարել չկարողանալը չէ, քանզի պարն ընդամենը երաժշտության ռիթմին համահունչ շարժվելն է:
 Ըստ հոգեբանների` պատճառն այլ է:  Շատերին դուր չի գալիս, երբ պարելիս մյուսները նայում են իրենց կատարած շարժումներին: Դրա համար պետք չէ  առանձնանալ կոլեկտիվից: Ընդհակառակը. Չպարելով` քեզ վրա ես կենտրոնացնում ներկաների ուշադրությունը: Փորձեք շարժվել ռիթմի տակ, իսկ արդեն հաջորդ անգամ դուք կպարեք: Կամ նայեք մյուս պարողների շարժումներին և փորձեք կրկնել դրանք: Եթե չի ստացվում, պարողին խնդրեք ձեզ սովորեցնել: Նա միայն ուրախ կլինի դրա համար: Կարևորը առաջին քայլն է: Ձեր կյանքն այդ պարից չի կախված, ուրեմն պարեք և ժպտացեք:

Երջանկություն նորապսակներին

Իզուր չէ, որ մարդիկ իրենց համատեղ կյանքը սկսում են հարսանեկան գեղեցիկ վալս պարելով: Այժմ շատ զույգեր, գիտակցելով գեղեցիկ պարի նշանակությունը, հարսանիքից օրեր կամ ամիսներ առաջ հաճախում են պարի և սովորում հարսանեկան վալս պարել: Նրանք  իրենց գեղեցիկ պարով հիացնում ու զարմացնում են շատերին:
Պարն ուրախություն, երջանկություն է պարգևում, հավատ ներշնչում կյանքի և ապագայի նկատմամբ:


Հայկական հարսանիքներում առանձնահատուկ նշանակություն է տրվում պարին: Պարում են հարսնացուի տան բակում, հարսանեկան զգեստը հագցնելիս, հետո` փեսայի տանը: Անգամ   խորոված բերելու արարողությունը պարով է զուգորդվում: Պարում են նաև նվերներ հանձնելիս, ուշագրավ է հարսի  պարը: Մի խոսքով,  ողջ հարսանեկան արարողությունը մի յուրատեսակ պար է:

Դիտեք պարային ֆիլմեր



Եթե դուք դեռ չեք պարում, ձեզ առաջին քայլերն անելու հարցում կօգնեն պարային ‎‎ֆիլմերը:

"Եկեք պարենք” - գլխավոր դերերում` Ռիչարդ Գիր, Ջենիֆեր Լոպես, Սյուզան Սարանդոն

"Պարիր ինձ հետ” - գլխավոր դերերում` Վանեսա Վիլյամս, Կրիս Կրիստոֆերան, Չեյեն

"Տանգոյի ռիթմով” - գլխավոր դերերում` Նատալյա Օրեյրո, Օլգա Պոգոդինա:

Պարեք, լիցքաթափվեք, ժպտացեք և երջանիկ վայրկյաններ նվիրեք միմյանց:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ կարող է տալ ձեզ ՊԱՐԸ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՐՄՈՆԻԱ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol5/par3.jpg
Կատեգորիա: ՀԱՐՄՈՆԻԱ | Ավելացրեց: Admin (09.08.12) | Հեղինակ: Հայկուհի Ասատրյան, Լինա ամսագիր W Դիտումներ: 4300 | Տեգեր: պար, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ