Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ
Երջանիկ լինելու 7 պարզ հնարք Ադամ Ջեքսոնի կողմից  2045

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ 

Խորագիրը՝  ՀԱՐՄՈՆԻԱ,   

Մարդն այնքանով է երջանիկ, որքանով դրան ուղղված է նրա մտածողությունը: Եթե ուղղումը գնում է լավագույն արդյունքով, ապա հաջողությունը անխուսափելի է: Կարելի փնտրել և գտնել մի այնպիսի տեսակետ, մոտեցում, որի դեպքում յուրաքանչյուր անհանգստություն  ձեռք կբերի դրական նշանակություն:
 
Երջանիկ լինելու 7 պարզ հնարք Ադամ Ջեքսոնի կողմից
 
Ցանկացած սթրեսային իրավիճակում հարկավոր է տալ միշտ միևնույն հարցը. «Ի՞նչն է այս իրավիճակում լավագույնը», կամ գոնե «Ի՞նչը կարող էր նրա մեջ լինել  հիասքանչ, գեղեցիկ» և այլն:
 
Հարկավոր է սովորել լինել երախտապարտ և' շրջապատող մարդկանց, և' ճակատագրին, նույնիսկ` անհաջողությունների առկայության դեպքում: Պարզապես պետք է փորձել դրանց նայել որպես կյանքից քաղած օգտակար դասեր, որոնք պետք է յուրացնել: Մարդուն դժբախտ դարձնում են նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին պայմանները: Ղեկավարելով մեր մտքերը` մենք կարողանում ենք ղեկավարել նաև մեր երջանկությունը:
Դեյլ Քարնեգին ասում է. «Եթե տառապում եք նրանից, որ չունեք գեղեցիկ կոշիկ, հիշե'ք այն մարդու մասին, ով ընդհանրապես զրկվել է ոտքերից»:
 
Երջանկության երկրորդ գաղտնիքը. Մարմնի ուժը
 
Ֆիզիկական վարժությունները թեթևացնում են սթրեսը և մարդու մարմնում առաջացնում քիմիական ռեակցիաներ, որոնց շնորհիվ մենք մեզ լավ ենք զգում: 30 րոպե մարզանք. մի՞թե մենք կկարողանանք դա թույլ տալ մեզ ամեն օր: Հարմար դիրքը, ուղիղ ուսերը նպաստում են մեր հոգեկան վիճակի կայունացմանը և լավացնում, բարձրացնում են տրամադրությունը: Մի մոռացեք նաև, որ լուսավորման անբավարարությունը նպաստում և հանգեցնում է ճնշվածության զգացողության առաջացմանը:
Հարկավոր է հիշել այն ժամանակը, երբ դուք իրոք երջանիկ էիք, ինքնավսահ: Գրանցե՛ք արդյունքում առաջացած բոլոր դրական զգացումները` կապելով դրանք ինչ որ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր մարմնական հուզմունքի հետ:
 
Երջանկության երրորդ գաղտնիքը.  Ակնթարթների ուժը
 
Երջանիկ լինելու 7 պարզ հնարք Ադամ Ջեքսոնի կողմից
 
Կյանքը ընթացիկ ակնթարթում հեռացնում է հոգսերը և անհանգստությունները: Յուրաքանչյուր նոր օր համարեք որպես նոր կյանքի սկիզբ: Մոռացե՛ք այն ամեն վատի մասին, որ եղել է երեկ: Անցածը ետ չես բերի: Ժամանակը մի՛վատնեք զուտ երազանքների վրա: Արե՛ք այն, ինչ կարող եք այսօր, բայց  անշահախնդրորեն, ամբողջական նվիրումով:
 
Երջանկության չորրորդ գաղտնիք.  Պատկերացման, կարծիքի ուժը քո մասին
 
«Մարդը այն է, ինչ իր մասին մտածում է»: Որպեսզի ունենալ երջանիկ կյանք, հարկավոր է կարողանալ գնահատել, հարգել ինքդ քեզ, գոհ լինել ինքդ քեզանից: Մեզ շրջապատող մարդիկ մեր իսկ հայելին են, թեև` թեք: Թեպետ հարկավոր է նկատի ունենալ, որ նրանց բացասական պատկերացումների մի մասը մեր մասին ճշմարիտ է: Հարկավոր է ինքներդ ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կցանկանայիք լինել, դրսևորել ձեզ այնպես, ասես արդեն այդպիսին եք:
 
Երջանիկ լինելու 7 պարզ հնարք Ադամ Ջեքսոնի կողմից
 
Երջանկության հինգերորդ գաղտնիքը.  Նպատակի ուժը
 
Նպատակները մեր կյանքին հաղորդում են իմաստ և բովանդակություն: Մենք կենտրոնանում ենք դրանց իրականացման, այլ ոչ թե մեր դժբախտությունների վրա: Դրանք մեր կյանքի դժվար ընթացքները դարձնում են առավել թեթև և դյուրին: Կարելի է ընտրել նպատակ ողջ կյանքի համար: Հարկավոր է միայն նկատի ունենալ, որ նյութական  պլանի նպատակները ձեռքբերելիս մարդու մոտ առաջանում է  դատարկության զգացողություն: Իսկ ահա հոգևոր նպատակները, ձգտումները բարենպաստ կերպով են կրում իրենց մեջ ողջ կյանքի պարզ հագեցվածությունը:
 
Երջանկության վեցերորդ գաղտնիքը.   Ծիծաղի ուժը
 
Երջանիկ լինելու 7 պարզ հնարք Ադամ Ջեքսոնի կողմից
 
Ցանկացած իրավիճակում հարկավոր է չկորցնել հումորի զգացումը, միշտ պետք է փնտրել ծիծաղ առաջացնող կողմեր: Հումորի զգացումը թեթևացնում է սթրեսը և բարձրացնում հոգեկանի`խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու կարողությունը: «Ի՞նչն է վատ այդ իրավիճակում» հարցի փոխարեն տվեք «Ի՞նչ կա ծիծաղելի» հարցը ինքներդ ձեզ: Մի' անհանգստացեք մանրուքների պատճառով`հիշելով, որ կյանքը հենց ինքնին մանրուքների մի ամբողջություն է:
 
Երջանկության յոթերորդ գաղտնիքը.  Ներողամտության ուժը
 
Անհնար է լինել երջանիկ, եթե ձեր մեջ առկա են ատելությունն ու հիշաչարությունը: Հիշե'ք, որ դրանցից միայն դուք եք տառապում, այլ ոչ թե ուրիշները: Միշտ փորձեք ներել մարդկանց և ինքներդ ձեզ:
 
Ադամ Ջեքսոն  «Իրական երջանկության գաղտնիքներ»
 

Խորագիրը՝  ՀԱՐՄՈՆԻԱ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀԱՐՄՈՆԻԱ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog