RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Վարուժան Ավետիսյանի նոր նամակը. Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը  324

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Վարուժան Ավետիսյանի նոր նամակը. Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



«Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նամակի վերջին տողը անընթեռնելի է, այդ պատճառով ներկայացրել են նաեւ այդ հատվածի լուսանկար-պատճենը:

«Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու եւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձեւավորելու համար:

Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման եւ մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը:

Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար եւ իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու եւ անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով:

Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազամի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները եւ համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի:

Նման իրավիճակում գաղութային վարչակազմի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի եւ պետականության պահպանման առաջնահերթ հրամայական:

Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.

1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման ուղղությամբ:

2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձեւաչափով:

3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման եւ Հայաստանի գաղութացման ծրագիրը:

4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ եւ ազատ կամքով գործընկերներ ընտրելու …»:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վարուժան Ավետիսյանի նոր նամակը. Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 324 | Տեգեր: կարիք, Վարուժան, երկրի, ամրապնդելու, Նոր, նամակը., ունի, Ավետիսյանի, Մեր, Ռուսաստանը | - Վարկանիշ -: 0.0/0