RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Տաբատն իջեցնում-բարձրացնում ու ասում էր, թե հալումաշ է եղել կնոջս պատճառով…». 3 տարի ազատազրկում՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպա  251

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   1in.am


«Տաբատն իջեցնում-բարձրացնում ու ասում էր, թե հալումաշ է եղել կնոջս պատճառով…». 3 տարի ազատազրկում՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպա

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Արման Կատունյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Արման Կատունյանը Գյումրու ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խմբի պետն էր, կոչումով՝ մայոր:

Սկզբնապես Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

2015 թվականի մարտի 17-ին սպանության մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ իր կնոջ՝ Նանայի, և հարևանությամբ բնակվող Հարություն Գրիգորյանի միջև հարաբերությունների բնույթը պարզելու համար վերջինիս պահանջով Արման Կատունյանը 2014 թվականի հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս՝ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջ հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Ամուսիններն այնտեղ հանդիպել են Հարություն Գրիգորյանին: Վերջինիս կողմից «ամիսներ շարունակ դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» Արման Կատունյանը տուժողի մեքենայի սրահից վերցրած «ՊՄ» ատրճանակով յոթ անգամ կրակել է Գրիգորյանի վրա ու սպանել է նրան:

Ըստ դատական ակտի՝ սկսած 2012 թվականից Արման Կատունյանի կնոջ ու հարևան Հարությունի միջև եղել է ամենօրյա հեռախոսակապ: 2014 թվականի փետրվարից Հարությունը «բարոյական նորմերին ոչ հարիր առաջարկություններ է արել հարևանուհուն: Վերջինս խնդրել է այլևս չզանգել իրեն ու դադարեցնել կապը»…

Հարություն Գրիգորյանը հետապնդել է հարևանուհուն, սպառնացել է, թե կվարկաբեկի նրան:

Կինը, «անզոր լինելով անձամբ վերջ դնել Հարությունի հետապնդումներին ու սպառնալիքներին, ստեղծված իրավիճակի մասին հայտնել է ամուսնուն՝ Արմանին…»:

Վերջինս բազմիցս հանդիպել է Հարությունին, պահանջել է հեռու մնալ իր կնոջից, բայց վերջինս շարունակել է հետապնդումները: Արմանի ու Հարությունի միջև մի քանի անգամ վեճեր են եղել:

2014 թվականի հուլիսի 24-ի առավոտյան, ժամը 10-ն անց 18-ին Հարությունը զանգել է Արմանին, պահանջել է հանդիպել՝ նշելով, որ ապացուցելու է, որ իր ու նրա կնոջ միջև արտամուսնական կապ կա:

Նույն օրը Կատունյանը կնոջ հետ իր մեքենայով գնացել է Գետք համայնքի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ, հանդիպել է Հարությունին:

Վերջինս մեղադրել է Արմանին ու կնոջը՝ իրեն «թուղթուգիր» անելու համար, կիսով չափ մերկացել է, հայհոյանքներ է հնչեցրել Կատունյանի կնոջ, մոր, ընտանիքի մյուս անդամների հասցեին: Արդյունքում Կատունյանի մոտ «անսպասելիորեն տեղի է ունեցել կուտակված հուզական լարվածության լիցքաթափում, աֆեկտիվ բռնկում՝ ինքնահսկողության կորստով, գիտակցության մասնակի նեղացումով»:

Նա Հարություն Գրիգորյանի մեքենայի սրահից վերցրած «ՊՄ» ատրճանակով 7 անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա ու սպանել է նրան:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արման Կատունյանը ապօրինի ձեռք էր բերել ու իր տանը պահել զինամթերք հանդիսացող փամփուշտ:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանություն կատարելու մեղադրանքում Արման Կատունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Արման Կատունյանը հայտնել է, թե տուժող Հարությունին ճանաչել է մանկուց, նրա հետ նորմալ, հարևանական հարաբերությունների մեջ է եղել, կարելի ասել՝ ընկերներ են եղել:

Բայց 2014  թվականի փետրվարից Հարությունն իր ու կնոջ կյանքը վերածել է դժոխքի՝ սիրահետել է կնոջը, հետևել է փողոցում, աշխատանքից վերադառնալիս: Ինքն այդ ամենի մասին իմացել է իր կնոջից 2014  թվականի մարտին: Հարությունը սպառնացել է, թե իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կտարածի կնոջ հետ ունեցած կապի վերաբերյալ, կվարկաբեկի իրենց ընտանիքը…

Դեպքի օրը ինքը Հարությունի հետ հանդիպման է գնացել նրա հեռախոսազանգով: Հեռախոսազրույցի ժամանակ ինքը վիճել է նրա հետ: Հարությունն ասել է, թե այդ օրը իրենցից մեկն է ողջ մնալու: Պայմանավորվել են հանդիպել Աղին-Գյումրի ավտոճանապարհին:

Պայմանավորված վայր Հարությունը եկել է որոշ ուշացումով, ինքն ու կինը սպասել են նրան:

Նա, մեքենայից իջնելով, ձեռքին եղած կրակայրիչով հարվածել է իր մեքենայի դիմապակուն, հետո բացել է «Ֆորդի» հետևի դուռը: Մեքենայի սրահի հետևի նստատեղին դրված էին աղ, հաց, ոսկեգույն փոքրիկ արձանիկ: Հարությունը այդ արձանիկը վերցրել ու ասել է, թե այդ արձանիկը «թուղթուգիր» է, Նանան է տվել իրեն: Ինքն արձանիկը վերցրել, կնոջը հարցրել է, նա պատասխանել է, թե տեղյակ չէ՝ ինչ արձանիկ է:

Ինքը բացել է Հարությունի մեքենայի դուռը, որ արձանիկը տեղը դնի, այդ ընթացքում հետևի նստատեղին՝ աղի, հացի ու ջրի մոտ նկատել է ատրճանակի բռնակ:

Հարությունը մոտեցել է մեքենային, սակայն ինքը թույլ չի տվել: Նա սկսել է անկանոն շարժումներ անել՝ «որովայնը բացում-փակում էր, տաբատն իջեցնում-բարձրացնում ու միաժամանակ ասում էր, թե հալումաշ է եղել Նանայի պատճառով»… Նա նորից ցանկացել է մոտենալ մեքենային, ինքը հրել է նրան, ապա բացել է մեքենայի դուռը, համոզվել է, որ իր տեսածը, իրոք, ատրճանակ է, վերցրել է այն, դրել է գոտկատեղը, որ Հարությունը չվերցնի ու չվնասի իրենց:

Հարությունը սկսել է հայհոյանքներ տալ իր հասցեին, իր վրա աղ է ցանել ու բղավել, թե իրեն ու կնոջը «մատաղ է անելու»:

Նա վազքով ցանկացել է մոտենալ կնոջը, ինքը ոտքով հարվածել է նրա ոտքին, գետնին է գցել նրան: Հարությունը ոտքի է կանգնել, վերցրել մի մեծ քար ու ասել. «Մինչև հիմա կնգադ հետ չեմ կարողացել հարաբերվել… հիմա անելու եմ…»:

Այդ պահից ինքը հստակ չի հիշում, թե ինչ է կատարվել: Միայն հիշում է, որ որոշ ժամանակ անց կինն իրեն ուշքի էր բերում: Դեպքից հետո ինքը նկատել է, որ ատրճանակը մնացել է իր մոտ, այն պահել է Աշոցք գյուղի գերեզմանների մոտ՝ ինչ-որ քարի տակ: Հետո Բավրայի անցակետով հատել է ՀՀ սահմանը: Մինչ այդ հարազատներին խնդրել է, որ կնոջն ու երեխաներին ճանապարհեն ՌԴ:

Հետագայում համացանցից տեղեկանալով, որ հայտնաբերվել է Հարություն Գրիգորյանի դիակը՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, հասկացել է, որ ինքն է սպանել Հարությունին: 2014 թվականի հուլիսի 27-ին ինքը կամովին ներկայացել է ոստիկանություն: Զղջացել է կատարածի համար: Ինքը նպատակ չի ունեցել Հ. Գրիգորյանին սպանելու:

Տուժողի իրավահաջորդը՝ Հարություն Գրիգորյանի կինը, հայտնել է, որ ամբաստանյալին ու նրա կնոջը ճանաչում է որպես հարևանների: Հարությունն ու Արմանը ընկերներ են եղել, բայց ինքը Արմանի ու նրա կնոջ հետ առանձնապես շփում չի ունեցել:

2012  թվականից ամուսնու հեռախոսին հաճախակի զանգել է մի կին: Ամուսինը դուրս է եկել ու այդ կնոջ հետ խոսել է առանձնացած: Ինքը սկզբում չի իմացել՝ ով է զանգում, բայց հետո պարզել է, որ ամուսինը խոսում է Նանայի՝ Արմանի կնոջ հետ: Ամուսինն իրեն ասել է, թե Նանան հետապնդում է իրեն, անընդհատ զանգում ու անհանգստացնում է…

2014 թվականի հուլիսի 22-ին ինքը ամուսնու ընկերոջ դստեր պարային խմբի հետ մեկնել է Վրաստան: Հուլիսի 24-ին իրեն զանգել է դուստրը ու ասել, որ Հարությունը վթարի է ենթարկվել: Նույն օրը ինքը ճանապարհվել է Գյումրի, ճանապարհին իմացել է, որ ամուսինը մահացել է:

Դուստրն իրեն ասել է, որ սպանության նախորդ օրը հայրը ոմն վարսավիրի հետ գնացել է Հոկտեմբերյան՝ բախտագուշակի մոտ, ով ասել է, թե Հարությունին վտանգ է սպառնում: Նա ասել է, որ Հարությունը հաջորդ օրը իր մոտ տանի աղ, հաց, աչքի ուլունք և ջուր: Հոր խնդրանքով դուստրը այդ ամենը պատրաստել ու տվել է նրան: Առավոտյան Հարությունը աղոթել է, դա իրենց դստերը տարօրինակ է թվացել: Նախկինում նա նման բան չէր լսել: Հարությունը դուրս է եկել տանից՝ վերցնելով բախտագուշակի ասած պարագաները: Իրենց դստերը տարօրինակ է թվացել նաև, որ հայրը ոգեշնչված է եղել գուշակի ասածներից, նախկինում նա նման բաների չէր հավատում…

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ սպանության նախորդ օրը ու սպանության օրվա առավոտյան Հարություն Գրիգորյանը գնացել է բախտագուշակի մոտ՝ Արգավանդ գյուղ, շատ տպավորված է եղել գուշակի ասածներից…

Արման Կատունյանի կինը, ում Նանա են ասում, հայտնել է, որ Արմանի հետ ամուսնացել է 2001 թվականին, ունեն երկու անչափահաս երեխա: Հարություն Գրիգորյանին ճանաչել է որպես ամուսնու տան հարևանի ու ամուսնու ընկերոջ: Նա իրենց տուն է գնացել-եկել՝ որպես հարազատ մարդ:

2012 թվականին ամուսինն իրեն խնդրել է օգնել Հարությունին՝ ԱԺ ընտրությունների հետ կապված: Ամուսինը Հարությունին է փոխանցել իր հեռախոսահամարները: Դրանից հետո է իրենց միջև հեռախոսակապ սկսվել:

Սկզբում Հարությունն իր հետ շփվել է ընտրությունների հետ կապված: Հետագայում ինքը Հարությունի հետ շփվել է որպես հարազատ մարդու հետ: Ինքը բնավորությամբ խանդոտ է, ամուսնու՝ ուշ տուն գալու հետ կապված հաճախ վիճել է նրա հետ, իրենց վեճերի մասին գիտեր Հարությունը, ում իրենք ընդունում էին որպես հարազատի: Հաճախ նա էր իրենց հաշտեցնում: Նա իրեն խորհուրդներ էր տալիս՝ որպես ավագ: Ինքը կիսվել է նրա հետ, խորհուրդներ է հարցրել: Նա իրեն նույնիսկ տեղեկություններ էր հայտնում ամուսնու տեղաշարժի մասին: Պատահում էր՝ այդ տեղեկությունների պատճառով ինքը վիճում էր ամուսնու հետ:

Հետո Հարությունն առաջարկել է, որ իրենք հանդիպեն առանձին՝ այլ միջավայրում: Ինքը վիրավորվել է, ասել է, որ նա իրեն նման առաջարկություններ չանի:

2014 թվականին Հարությունը նորից սկսել է իրեն առանձին հանդիպելու առաջարկներ անել: Իր մոտ խոր հիասթափություն է առաջացել նրա նկատմամբ: Նա անընդհատ հետապնդել է իրեն, սպառնացել է վարկաբեկել: Ինքը, տեսնելով, որ միայնակ չի կարողանում վերջ դնել այդ ամենին, պատմել է ամուսնուն…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արման Կատունյանին մեղավոր է ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության ու տանը ռազմամթերք հանդիսացող փամփուշտ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արման Կատունյանը վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնված ժամկետը՝ 7 ամիս 18 օրը:

Վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 7 ամիս 12 օր ազատազրկում:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ «Տաբատն իջեցնում-բարձրացնում ու ասում էր, թե հալումաշ է եղել կնոջս պատճառով…». 3 տարի ազատազրկում՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (04.12.16) | Հեղինակ: 1in.am W Դիտումներ: 251 | Տեգեր: Թե, «Տաբատն, Կնոջս, եղել, Ու, իջեցնում-բարձրացնում, հալումաշ, պատճառով…»., Էր, ասում | - Վարկանիշ -: 0.0/0