RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց». Գագիկ Սուրենյան  1001

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


«Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց». Գագիկ Սուրենյան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


168.am-ը գրում է.

«Հոկտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը կանխատեսված էր նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից պակաս, և իրոք վերջին տեղումները եղել են սեպտեմբեր ամսին, երբ որ նկատվեց ջերմաստիճանի լուրջ անկում: Սեպտեմբերի 25-ից մինչև օրս մեր երկիրը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում և կարելի է ասել, որ ոջ տարածքում դիտվել բարձր ջերմային ֆոն, իսկ որոշ օրերին՝ անոմալ բարձր ջերմային ֆոն: Հոկտեմբերը մայիսից հետո երկրորդ տեղումնառատ ամիսն է մեր երկրում, բայց ներկա պահին ունենք տեղումների մեծ դիֆիցիտ: Արարատյան դաշտում ընդհանրապես տեղումներ չեն եղել, և առաջին անձրևն այս գիշեր տեղաց: Աշնանացանի համար սա բացասական երևույթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անդարդառնալով առաջիկայում սպասվող եղանակին, նա ասաց, որ այս ամառային եղանակից միանգամից լուրջ ջերմաստիճանային նվազում է սպասվում. «Ուրալի տարածքից դեպի Հայաստանի տարածք է շարժվում արկտիկական ճակատ, որը մեր երկիր կհասնի հոկտեմբերի 17-ին: Այսօր առատ տեղումներ կլինեն Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում: Վաղը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արդեն հոկտեմբերի 17-ին այդ արկտիկական ճակատը ներթափանցում է մեր երկիր և գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Բայց հանրապետության տարբեր մարզերում նրա ազդեցությունը տարբեր կերպ է արտահայտվելու: Հոկտեմբերի 17-19-ը բոլոր հանրապետության բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ձյուն կտեղա Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Սյունիքի նախալեռնային հատվածում և Արցախում: Հոկտեմբերի 17-19-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը էապես կնվազի. հանրապետության մարզերում՝ 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ այսօրվա համեմատ կնվազի 15-20 աստիճանով, այսինքն՝ կլինի բացասական ջերմաստիճան»:

Նրա խոսքով՝ տեղումների ինտենսիվությունը հատկապես մեծ է լինելու Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում. «Այստեղ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Լեռնային շրջաններում ևս կլինեն տեղումներ, բայց  վերը նշված մարզերի համեմատ՝  տեղումները կլինեն թույլ: արարատյան դաշտում և մայրաքաղաք Երևանում կլինի ամպամած եղանակ, ցածր ջերմային ֆոն և ժամանակ առ ժամանակ կտեղա թույլ անձրև: Եթե այսօր Երևանում սպասվում է 20-22 աստիճան տաքություն, ապա հոկտեմբերի 18-ին ցերեկային առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի +12+13 աստիճանը»:

Հոկտեմբերի 20-ից հետո, ըստ Սուրենյանի՝ հարավ-արևմուտքից նորից տաք օդային հոսանքներ են մոտենալու մեր երկրի տարածքին և հոկտեմբերի 20-ից հետո ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում. «Մոտ 4-6 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա»:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց». Գագիկ Սուրենյան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (16.10.16) Դիտումներ: 1001 | Տեգեր: տեղումներ, Են, «Սպասվում, ձյան, ճանապարհներին՝, տեսանելիություն, մառախուղ, առատ, ցածր, բուք | - Վարկանիշ -: 0.0/0