RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Սկսել է իր «կատարումը», հետո մերկացել…». Էստոնիայից ժամանած «երաժիշտը» «անպարկեշտ առաջարկություն» անելու համար հարձակման է ենթարկվել  305

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   1in.am


«Սկսել է իր «կատարումը», հետո մերկացել…». Էստոնիայից ժամանած «երաժիշտը» «անպարկեշտ առաջարկություն» անելու համար հարձակման է ենթարկվել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վարդան Մ.-ի գործի դատական քննությունը:

Վարդան Մ.-ն մեղադրվում է որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ամբաստանյալը ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունում: Ի նշան բողոքի՝ նա նույնիսկ հացադուլ էր հայտարարել:

Ըստ երևույթին՝ հացադուլի հետ էր կապված, որ այս նիստից առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էր հրավիրվել, ու Վարդան Մ.-ին բուժօգնություն էր ցուցաբերվել:

Դատական նիստի ժամանակ, երբ դատարանը հետազոտում էր գործում առկա փաստաթղթերը, նախագահողը նկատեց, որ ամբաստանյալը… տեղում նստած՝ քուն է մտել: Նրան արթնացրին, բայց նիստը հետաձգվեց, քանի որ, հավանաբար՝ դեղերի ազդեցության տակ լինելով, ամբաստանյալն ի վիճակի չէր լիարժեք մասնակցել նիստին:

Ամբաստանյալ Վարդան Մ.-ի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը:

Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, բնակվում է Էստոնիայում: Ներկայումս նա Հայաստանում չէ, դատարանում, հավանաբար, կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները:

Ըստ պաշտպանի՝ տուժողը տվել է հակասական ցուցմունքներ, իսկ իր պաշտպանյալը ժխտում է տուժողի նկատմամբ ավազակային հարձակում կատարելը, նրանից որևէ բան հափշտակելը:

2015 թվականի դեկտեմբերի 22-ին Վարդանն իր ընկերոջ հետ գտնվել է Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի է ունեցել տոնածառի լույսերը միացնելու տոնահանդես:

Ժամը 23-ի սահմաններում Վարդանին ու նրա ընկերոջը մոտեցել է մի անծանոթ՝ նույն ինքը՝ Վարուժան Գ.-ն, ու խնդրել է, որ տղաներն իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն:

Տղաները չեն լուսանկարել, բայց Վարուժանը շարունակել է շփվել նրանց հետ:

Երբ Վարդանի ընկերը գնացել է, Վարուժանը Վարդանին առաջարկել է իր վարձակալած բնակարանում սուրճ խմել: Նա ներկայացել է որպես ջազ երաժիշտ, ասել է, թե ինքը երաժշտություն է գրում ու կատարում:

Վարդանը գնացել է Վարուժանի վարձակալած բնակարան, որը Կողբացու փողոցում էր:

Վարուժանն առաջարկել է Վարդանի համար կատարել իր ջազային ստեղծագործությունները: Նա հանգցրել է բնակարանի լույսերը, անջատել է հեռուստացույցը: Բայց երբ սկսել է իր «կատարումը», Վարդանը տեսել է, որ նա… մերկ է…

Եվ տեղնուտեղը Վարուժանն առաջարկել է, որ Վարդանն այդ գիշեր մնա իր բնակարանում:

Վրդովված Վարդանը նախ խնդրել է, որ Վարուժանը գոնե հեռուստացույցը միացնի, որպեսզի լույս լինի, ապա, երբ Վարուժանը միացրել է հեռուստացույցը, նա ձեռքի տակ ընկած կոնյակի շշով հարվածել է Վարուժանի գլխին ու բնակարանից հեռացել է առանց որևէ բան վերցնելու: Սա Վարդանի վարկածն է:

Իսկ Վարուժանը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել է, որ անծանոթ երիտասարդը իր գլխին հարվածել է կոնյակի շշով, հետո ձեռքով ու ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իր դեմքին ու ձախ ձեռքին, ապա փախել է՝ տանից հափշտակելով իր պայուսակը, որի մեջ եղել են 40 եվրո, իր դեղերն ու Էստոնիայի բնակարանի բանալիները: Տուժողի վարկածը դրված է մեղադրանքի հիմքում:

Տուժողի հեռախոսի վերծանումներով՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել է մի երիտասարդ, ով հայտնել է, որ Էրեբունի թանգարանի մոտակայքում իրեն անծանոթ Վարուժանը մոտեցել ու առաջարկել է իր բնակարան գնալ, հանդիպումներ ունենալ, ինքը, հասկանալով նրա միտքը, նրան մերժել է…

Վարդան Մ.-ն պնդել է, թե Վարուժանի պայուսակը հափշտակելու միտք ունենալու դեպքում այն կարող էր հափշտակել փողոցում կամ շքամուտքում՝ առանց նրա տուն մտնելու, քանի որ ինքը լավ հասկանում է կողոպուտի ու ավազակային հարձակման տարբերությունները, բայց ինքը նրա պայուսակը հափշտակելու դիտավորություն չի ունեցել, նրա տանից ոչինչ չի հափշտակել…

Առաջիկա նիստում տուժողի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանը կլսի ամբաստանյալի ցուցմունքը:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Սկսել է իր «կատարումը», հետո մերկացել…». Էստոնիայից ժամանած «երաժիշտը» «անպարկեշտ առաջարկություն» անելու համար հարձակման է ենթարկվել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (31.10.16) | Հեղինակ: 1in.am W Դիտումներ: 305 | Տեգեր: «կատարումը», ժամանած, մերկացել…»., «երաժիշտը», «անպարկեշտ, հետո, առաջարկություն», իր, «Սկսել, Էստոնիայից | - Վարկանիշ -: 0.0/0