Գլխավոր էջ » Լրահոսից
Շենգավիթի արյունահեղության հետևում կանգնած են քրեական հեղինակություններ  1663

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երևանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, և հրազենային վնասվածքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։

«ՉԻ» տեղեկություններով՝ «ռազբորկան» հրահրել են Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա-Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել և պատժել նրան։

Վերջինիս վրա մարդ են ուղարկել։ Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին և հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, և նա սկսել է անկանոն կրակել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Kod New LikeBox
Powered by Jasper Roberts - Blog