RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Սերժ Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին  134

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Armtimes.com


Սերժ Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Armtimes.com-ը գրում է. Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունեցել լուրջ իրադարձություն՝ վարչապետի (սպասվում է նաեւ՝ կառավարության) փոփոխություն, եւ հարցը, թե ինչո՞ւ  Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, եւ ի՞նչ փոփոխություններ կարող է բերել նոր վարչապետը, դեռեւս հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում է:

Առայժմ ամենատարածված վարկածն այն է, որ ամեն ինչ որոշվել է Մոսկվայում եւ ուղղակիորեն կապ ունի 2017 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ, որի ժամանակ վճռվելու է Հայաստանի հաջորդ իշխանության հարցը: Վարչապետի փոփոխությունը, իհարկե, կապ ունի սպասվող ընտրությունների հետ, եւ Մոսկվայի դերակատարությունն էլ չի կարելի թերագնահատել: Կարելի էր նույնիսկ միանշանակ ընդունել ժողովրդական լայն աջակցություն վայելող տեսակետը, թե Մոսկվան այս փոփոխությամբ Հայաստանի հաջորդ իշխանության ղեկը վերցրեց իր ձեռքը: Սակայն մի հանգամանք կա, որ թույլ է տալիս գոնե տեսականորեն կասկածի տակ դնել այս թեզը. դա  Հովիկ Աբրահամյանի վերջին տարիների «գործունեությունն» է:

Նախկին վարչապետը, ինչպես հայտնի է, այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ ներկուսակցական ինտրիգների մի քանի խոշոր դրվագներում, որոնց նպատակը Սերժ Սարգսյանին տապալելն ու իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն էր: Ճիշտ է, այդ բոլոր փորձերը անհաջողությամբ պսակվեցին, սակայն հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող նման «մերձավորի» հետ  մտնել նախընտրական փուլ՝ Սերժ Սարգսյանի համար  կնշանակեր լուրջ ռիսկի տակ դնել սեփական պլանները: Իսկ որ Սարգսյանը 2017-ի եւ Հայաստանի հաջորդ իշխանության հետ կապված պլաններ ունի ու չի պատրաստվում պարզապես հեռանալ, ոչ ոք չի կասկածում: Դա չի թաքցնում նաեւ ինքը՝ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին հեռացնելուն եւ այդպիսով ընտրությունների նախաշեմին նրա ձեռքից բոլոր տեսակի ադմինիստրատիվ-իշխանական լծակները վերցնելուն, ապա այս համատեքստում հատուկ ուշադրության են արժանի մի քանի մտքեր, որ իրենց խոսքում այս օրերին արտահայտել են Սերժ Սարգսյանը, ինքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սերժ Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (16.09.16) | Հեղինակ: Armtimes.com W Դիտումներ: 134 | Տեգեր: Սարգսյանը, Սերժ, Աբրահամյանին, հեռացրեց, Հովիկ | - Վարկանիշ -: 0.0/0