RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. Lurer.com  2173

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Lurer.com


Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. Lurer.com

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացումը և Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի սեպտեմբերի 8-ի նիստում այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հաստատումը, նրա վերադարձը հայաստանյան քաղաքական ասպարեզ շատերի կողմից անսպասելի էր՝ «որոտ անամպ երկնքում»։ Բազմաթիվ փորձագիտական վերլուծություններն ու ենթադրությունները «բացահայտեցին» Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խորքային կողմերը։Սակայն, ընդամենն օրեր անց, արդեն իսկ որոշակի պարզություն մտավ ստեղծված իրավիճակի բացատրության համար։

Վարչապետի միակ թեկնածու Կարեն Կարապետյանը, ով 2011թ. անակնկալ կերպով հրաժարական տվեց և հեռացավ Հայաստանից, երբևէ չի համարվել Սերժ Սարգսյանի թիմի անդամ՝ չնայած իր հրապարակային հայտարարություններում բազմիցս է նշել հակառակը։ Իսկ այն, որ Կարապետյան պետական գործչի կայացումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա որոշակի աջակցությամբ, շատերին է հայտնի։ Հետևաբար, անմիջապես կարելի է վերհիշել վերջին մի քանի ամսիների ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցածիրադարձությունների խրոնիկան՝ ինչպես Հայաստան վերադարձավ և բարձր պաշտոնի նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադր համարվող Արմեն Գևորգյանը, ինչպես քաղաքական համաձայնություն ձեռք բերվեց ՀՀԿ–ի և ՀՅԴ-ի միջև՝ վերջինիս հնարավորություն տալով մասնակցել ՀՀ կառավարության գործունեությանը, և ամեն ինչ պարզ է դառնում։ Ներքաղաքական կյանքում նախապատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։

Այսօր՝ սեպտեմբերի 11–ին, մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին այդ պաշտոնում փոխարինելու է Ալեքսան Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը: Եվս մեկ գործիչ, ով Քոչարյանի քաղաքական թիմից է և ով զբաղվելու է մեդիա ոլորտի աշխատանքի վերահսկողությամբ։ Lurer.com–ի տեղեկություններով՝ այս փոփոխությունների շրջանակում Արմեն Գևորգյանը կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Ամբողջական նյութը՝ այստեղ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. Lurer.com  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (17.09.16) | Հեղինակ: Lurer.com W Դիտումներ: 2173 | Տեգեր: Քոչարյանին., Սարգսյանն, Իշխանությունը, Lurer.com, Սերժ, հանձնում, Ռոբերտ | - Վարկանիշ -: 0.0/0