RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Սասնա ծռերին» հաց տանողը քմծիծաղով է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը  856

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


«Սասնա ծռերին» հաց տանողը քմծիծաղով է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 

«Մեր ժամանակների հերոս», «դասական քաղբանտարկյալ», «Աստծո մարդ»։ Այս բնորոշումներին է արժանացել Արթուր Սարգսյանը, ով ոստիկանական կրակահերթի տակ սեփական մեքենան բեռնելով սննդով եւ ջրով` հուլիսի 26-ին մուտք էր գործել ՊՊԾ գնդի տարածք։ «Սասնա ծռեր» խմբի անդամները, նշենք, որ այդ օրերին սնունդ չունեին, եւ քաղաքացիների կողմից հավաքված սնունդը ամեն կերպ Խմբի անդամներին հասցնելու փորձերը ապարդյուն էին անցնում։ Արթուր Սարգսյանին, ինչպես հայտնի է, առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել), ինչ որ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին։ Նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը Սարգսյանին առաջադրված մեղադրանքը որակում է անհեթեթություն։ «Դա կարող է լինել անփութության հետեւանք, եւ բացի այդ՝ կարող է դա արված լինել նաեւ պատվերի շրջանակներում, բոլորս էլ հասկանում ենք։ Այլ որակում տալ չեմ կարող առաջադրված մեղադրանքին։ Նրան մեղադրում են բժիշկներին պատանդ վերցնելու, պահելու, ինչպես նաեւ զենք-զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու, կրելու եւ բոլոր հնարավոր գործողությունների մեջ, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով, մինչդեռ դրանցից որեւէ մեկը չհիմնավորվեց նախաքննության մարմնի կողմից»,-ասաց փաստաբանը։

Նա նաեւ հավելեց, որ բողոքարկման գործընթաց է սկսելու՝ վերաքննության կարգով բողոքարկելու է մեղադրանքը։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի բողոքարկումից, փաստաբանը դժվարացավ կոնկրետ որեւէ բան ասել, սակայն նշեց, թե ակնկալիքները հիմնականում բացասական են։ «Դրական ելքը չի բացառվում հատկապես այս գործով, սակայն նորից եմ կրկնում, այս անհեթեթությունը չեն կարող անընդհատ եւ մինչեւ վերջ տանել եւ հնարավորություն ունեն շտկելու իրավիճակը։ Սարգսյանին վերագրվող գործողությունները որեւէ կերպ չեն ապացուցվել նախաքննական մարմնի կողմից, որեւէ փաստարկված հիմք չկա՝ կասկածելու համար, որ այդ մարդը հիշատակված գործողություններից որեւէ մեկը կատարել է։ Ես ձեզ հավաստիացնում եմ, գործում չկա գեթ մեկ ապացույց այդ առնչությամբ»,-նկատեց փաստաբանը։ Իսկ արարքը, որը թույլ է տվել Արթուր Սարգսյանը, փաստաբանի հավատմամբ, որեւէ քրեաիրավական որակում չունի, հետեւապես նա պետք է ազատ արձակվի։

Արթուր Սարգսյանը, նախնական տեղեկությամբ, պետք է որ Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխված լինի։ Նա Գյուրջյանի հավաստմամբ, քմծիծաղով է արձագանքել իրեն առաջադրված մեղադրանքին, չի զղջում իր արարքի համար, հետեւապես՝ չի ընդունում նաեւ իրեն առաջադրված մեղադրանքը։

Մանրամասն՝ այստեղ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Սասնա ծռերին» հաց տանողը քմծիծաղով է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (03.08.16) Դիտումներ: 856 | Տեգեր: մեղադրանքը, «Սասնա, քմծիծաղով, տանողը, ծռերին», ընդունել, իրեն, հաց, առաջադրված | - Վարկանիշ -: 0.0/0