Գլխավոր էջ » Լրահոսից
«Սասնա ծռերի» ուղերձը Հայաստանի քաղաքացիներին  5475

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

«Սասնա ծռեր» խումբն իր ֆեյսբուքյան էջում ուղերձով է հանդես եկել, որտեղ ասվում է.

«Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողություները, թող փակեն ճանապարհներ և այլն: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք գումար չունենք հասնենք Երևան: Ձեզ մոտ արեք:

ՈւՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները:

Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:

Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել:

Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»:

Այդ նպատակի իրագործման համար.

Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երևանում, այսինքն երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարևանությամբ:

Կարգախոսը` Ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների:

Դուք գիտեք որտեղ:

Կարող երիտասարդները թող ապահովեն ուղիղ հեռարձակումը Երևանյան իրադարձություններից, համացանցային ուղիղ եթերների, կամ ռադիոհեռարձակումների
միաժամանակյա լսումը կամ դիտումը:

Պահանջները Սասնա Ծռերը ձևակերպել են: Այն բոլորինդ է:

Իրականությունն է այն ձևակերպել»:

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017