RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

ՔԻՉ ԱՌԱՋ Երևանում վրաերթի են ենթարկել 2 անչափահաս երեխաների հետ փողոցն անցնող կնոջը. ՖՈՏՈ  399

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


ՔԻՉ ԱՌԱՋ Երևանում վրաերթի են ենթարկել 2 անչափահաս երեխաների հետ փողոցն անցնող կնոջը. ՖՈՏՈ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Այսօր՝ օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Ճզտանյանը իր վարած Nissan մակնիշի 16 UU 683 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում` «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող մոտ 30 տարեկան մի կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. քաղաքացիների ահազանգով դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթի պատճառով վարորդ Գ. Ճզտանյանի մոտ ևս առաջացել են առողջական խնդիրներ և մեկ այլ շտապօգնության բրիգադ էլ նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արման Աբրահամյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա ու իսկական պատուհաս են դառնում վարորդների համար: Իսկ այս դեպքում վրաերթի ենթարկվածը փողոցը հատել է 2 անչափահաս երեխաների հետ: 

http://shamshyan.com

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ՔԻՉ ԱՌԱՋ Երևանում վրաերթի են ենթարկել 2 անչափահաս երեխաների հետ փողոցն անցնող կնոջը. ՖՈՏՈ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (11.08.16) Դիտումներ: 399 | Տեգեր: Երևանում, Են, հետ, անչափահաս, առաջ, ենթարկել, ՔԻՉ, երեխաների, վրաերթի, փողոցն | - Վարկանիշ -: 0.0/0