Գլխավոր էջ » Լրահոսից
Պտղնիում ամառանոցի վաճառքը ամուսինների համար ճակատագրական է եղել. կինը սպանվել է  579

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սերգեյ Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:

57-ամյա Սերգեյ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալը:

Սերգեյ Գրիգորյանն իր բնակարանում ապօրինի պահել է ատրճանակ, ինքնաձիգ, փամփուշտներ, մարտական նռնակներ:

2010 թվականին Սերգեյ Գրիգորյանն իր կնոջ հետ գնացել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղ: Հետաքրքրվել են վաճառվող մի ամառանոցով, հետագայում այդ ամառանոցը գնելու մտադրությամբ մտել են ներս, ծանոթացել են ամառանոցի տերերի՝ ամուսիններ Գրիգորի ու Վարդուհու հետ:

Ամառանոցը նայելով՝ Սերգեյ Գրիգորյանն ու կինը հրաժարվել են այն գնելու մտքից, սակայն շփումը Գրիգորի ու Վարդուհու հետ շարունակել են:

Հետագայում նրանք ընտանիքներով մտերմացել են, հաճախակի են հանդիպել ինչպես Պտղնիում, այնպես էլ Երևանում՝ փոխադարձ այցելությունների ժամանակ:

2014 թվականի մայիսի 7-ին, ժամը 12-ի սահմաններում Վարդուհին զանգահարել է Սերգեյին, խնդրել է հանդիպել, բայց այնպես, որ հանդիպման մասին չիմանան իրենց ընտանիքներում:

Սերգեյն իր անձնական օգտագործման «Ֆորդ» մեքենայով ժամը 13-ի սահմաններում հանդիպել է Վարդուհուն: Մեքենայով նրանք մեկնել են Սերգեյին պատկանող՝ Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղում գտնվող ամառանոց:

Ճանապարհին, ըստ Սերգեյի, Վարդուհին նրանից 10 հազար դոլար է խնդրել: Սերգեյը մերժել է: Վարդուհին պնդել է իր ցանկությունը, սպառնացել է, թե գումարն իրեն չտալու դեպքում ինքը կզանգի ամուսնուն ու կհայտնի, իբր Սերգեյն իր սիրեկանն է: Սերգեյը նորից է մերժել, ինչի արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել:

Մեքենայի դանդաղ ընթացքի ժամանակ Վարդուհին բացել է մեքենայի առջևի աջ դուռը, դուրս է ընկել մեքենայից:

Կարծելով, թե նա ցանկանում է զանգել ամուսնուն, Սերգեյը մեքենան կանգնեցրել է, մոտեցել է Վարդուհուն, փորձել է նրան նորից նստեցնել մեքենա: Այդ ընթացքում կինն աղմկել է, դիմադրել: Եվ Սերգեյն իր մոտ եղած ատրճանակով 50-100 սմ հեռավորությունից մեկ անգամ կրակել է Վարդուհու մեջքին:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017