RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Փախցրած» լոռեցի աղջիկը կույս չի եղել, տղան չի ամուսնացել, աղջիկն էլ ոստիկանությանը սուտ հաղորդում է տվել  12290

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   1in.am


«Փախցրած» լոռեցի աղջիկը կույս չի եղել, տղան չի ամուսնացել, աղջիկն էլ ոստիկանությանը սուտ հաղորդում է տվել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Մարինա Պ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Լոռու մարզի 18-ամյա բնակչուհի Մարինան մեղադրվել է սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ 9-ամյա կրթությամբ, ոչ մի տեղ չսովորող ու չաշխատող Մարինան 2014 թվականի դեկտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է Ստեփանավանի բնակիչ Էդգարի հետ: Նրանք շփվել են համացանցով, դեկտեմբերի 31-ից խոսել են նաև հեռախոսով: Խոսել են զգացմունքներից, համակրանքից, ամուսնությունից:

2015 թվականի հունվարի 2-ին Մարինան հերթական հեռախոսազրույցի ժամանակ Էդգարին ասել է, թե կցանկանար նրա հետ ապրել Ստեփանավանում:

Էդգարն «ընդառաջ է գնացել» աղջկա ցանկությանը: Նա ընկերոջ՝ Անդրանիկի հետ մեկնել է Մարինայի գյուղ: Պայմանավորված վայրում հանդիպել են: Մարինան նստել է մեքենա, ուղևորվել են  Ստեփանավան:

Մարինան ու Էդգարը գիշերն անցկացրել են Ստեփանավանի Բաղրամյան փողոցում գտնվող մի բնակարանում:

Անկեղծ զրույցի ժամանակ Մարինան խոստովանել է, որ  կույս չէ, բայց սիրում է Էդգարին:

Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո Էդգարը սառնասրտորեն ասել է՝ քանի որ Մարինան կույս չի եղել, ինքը նրա հետ չի ցանկանում ամուսնանալ:

Որպեսզի Մարինայի տնեցիները շատ չանհանգստանան, Էդգարը հաջորդ օրը՝ հունվարի 3-ին, մեկ այլ ընկերոջ՝ Արենի մեքենայով Մարինային տեղափոխել է գյուղ՝ աղջկա հայրական տուն:

Մարինան, այնուամենայնիվ, հույսեր է փայփայել, որ Էդգարը միտքը կփոխի ու իրեն ամուսնության առաջարկություն կանի:

Նա սպասել է մինչև հունվարի 5-ը:

Ամուսնության առաջարկ այդպես էլ չի ստացել:

Մարինան հունվարի 5-ին, ժամը 16-ին Տաշիրի ոստիկանություն է գնացել ու հաղորդում է տվել, իբր հունվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում Էդգարն ու նրա ընկեր Անդրանիկը գյուղի առաջին փողոցում մոտեցել են իրեն, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով՝ իրեն մեքենա են նստեցրել ու տեղափոխել են Ստեփանավան: Այնտեղ իր կամքին հակառակ մեկ օր պահել են ինչ-որ բնակարանում:

Այսպիսով, Մարինա Պ.-ն երկու երիտասարդներին սուտ մեղադրել է ծանր հանցագործության կատարման՝ խմբով իրեն առևանգելու համար:

Մինչև դատաքննության սկսվելը Մարինան իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանը Մարինա Պ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել է  6 ամիս ազատազրկման: Մարինայի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը:

Ըստ բողոքի՝ արդարացի չէ նման արարքի համար ամբաստանյալ Մարինային դատապարտել ընդամենը 6 ամիս ազատազրկման, դեռ նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էլ կիրառել, երբ նույն հոդվածը սահմանում է մինչև 5 տարի ազատազրկում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազը միջնորդել էր Մարինային դատապարտել 1 տարի իրական ազատազրկման:

Ըստ մեղադրողի՝ ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները դեռևս չեն վկայում նրա արարքի հասարակական վտանգավորության կտրուկ  նվազման մասին:

Դատավճռով սահմանված պատիժն ու պայմանական դատապարտության կիրառումը, մեղադրողի կարծիքով, չեն համապատասխանում Մարինա Պ.-ի անձին ու նրա արարքի հասարակական վտանգավորության բարձր աստիճանին:

Մեղադրողը պահանջել է բեկանել դատավճիռը, Մարինա Պ.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 1 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի բողոքը՝ եզրակացնելով, որ բողոքում բերված փաստարկները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը վերացնելու, նշանակված պատիժն էլ խստացնելու համար:

Մարինա Պ.-ի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Փախցրած» լոռեցի աղջիկը կույս չի եղել, տղան չի ամուսնացել, աղջիկն էլ ոստիկանությանը սուտ հաղորդում է տվել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (11.09.16) | Հեղինակ: 1in.am W Դիտումներ: 12290 | Տեգեր: Աղջիկն, ամուսնացել, կույս, եղել, չի, աղջիկը, «Փախցրած», տղան, լոռեցի | - Վարկանիշ -: 0.0/0