RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Պատրաստվեք. եղանակը կրկին տաքանում է. խորհրդակցություն ԱԻՆ-ում  320

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Պատրաստվեք. եղանակը կրկին տաքանում է. խորհրդակցություն ԱԻՆ-ում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Օգոստոսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 340 դեպքի: Մ. Ղազարյանը հայտնեց նաև, որ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման չափորոշիչներով Սյունիքի մարզում օգոստոսի 9-14-ը անցկացվել է 36-ժամյա ստուգողական վարժանք:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ անցած օրերին գրանցված բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով, սակայն օգոստոսի 19-21-ը հանրապետության տարածք կրկին կներթափանցի նոր ջերմային ալիք։

«ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց մարզերում և Երևան քաղաքում կազմակերպված սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման մասին: Դասընթացները կազմակերպվել են շուրջ 300 մասնակիցների համար: Ա. Թովմասյանը հայտնեց նաև, որ գործակալությունն աշխատանքներ է տանում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման ուղղությամբ:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց ՀՀ ԱԻ նախարարության թանգարանի ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը զեկուցեց, որ մարզում գործող մանկական ճամբարներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ և հանդիպումներ հրշեջ-փրկարարների հետ՝ առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործողությունների թեմաներով:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պատրաստվեք. եղանակը կրկին տաքանում է. խորհրդակցություն ԱԻՆ-ում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (15.08.16) Դիտումներ: 320 | Տեգեր: տաքանում, Եղանակը, կրկին, Պատրաստվեք., ԱԻՆ-ում, է., խորհրդակցություն | - Վարկանիշ -: 0.0/0