RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը  272

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Վերջերս մի հարցազրույցում Վազգեն Մանուկյանն ասել է հետեւյալը.

«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար» (Lragir.am, 16 հունիսի, 2013):

Նրա խոսքից նույն այս հատվածը մեջբերելով՝ 1990 թ. օգոստոսի 29-ին ՀԱԲ-ի չեզոքացման թեմային է անդրադարձել Թ. Հակոբյանը՝ այն ներկայացնելով այդ օրերի պատմական անցուդարձի համառոտ կոնտեքստում, մեջբերելով նաեւ նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի՝ ՀԱԲ-ի վնասազերծման մասին ընդունած հատուկ որոշումից մի հատված։ Սակայն ոչ մի կերպ չի հասկացվում, եւ ոչ էլ ակնարկում է, թե այդ բանն արված է՝ ցուցադրելու համար Վ. Մանուկյանի կատարած կեղծիքը։

Մինչդեռ Վ. Մանուկյանը կեղծում է հանրահայտ փաստերը, ինչն ստորեւ ցույց կտանք փաստաթղթերի լեզվով։

Ղարաբաղյան շարժման տարիներին, նախ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, ապա նաեւ՝ հենց Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, ստեղծվել էին կամավորական զինված ջոկատներ։ Դրանց մեծագույն մասը համակարգվում էր մի կենտրոնից, նախ՝ Շարժման ղեկավարության, ապա, 1990 թվականի ամռանից՝ Հայաստանի Գերագույն խորհրդի։ ՀԱԲ-ը այն մի քանի զինված ջոկատներից էր, որ գործում էր ինքնուրույն եւ չէր ենթարկվում իշխանությանը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պատմությունը կեղծում են ոչ միայն պատմաբանները, այլ նաեւ Վազգեն Մանուկյանը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.08.16) Դիտումներ: 272 | Տեգեր: Են, Ոչ, պատմաբանները, կեղծում, նաեւ, այլ, Մանուկյանը, Պատմությունը, Վազգեն, Միայն | - Վարկանիշ -: 0.0/0