RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Կոնստանտին Զատուլին  1007

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Կոնստանտին Զատուլին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով: Բացի հակամարտող կողմերի միջև անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

«Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժի կիրառումից հրաժարվելն ու բանակցային գործընթացի շարունակությունը: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձը խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Ըստ նրա՝ այս հակամարտությունում ապակայունացնող գործոն է Թուրքիայի հետաքրքրությունը, որը հայ-ադրբեջանական արձանագրությունների պարագայում տեղի տվեց Ադրբեջանին. «Այդ պատմությունն ադրբեջանական իշխանությունների մոտ պատրանք ստեղծեց, որ կարող են մանիպուլացիայի ենթարկել Թուրքիային. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների օգտին հանդես էին գալիս այս աշխարհի ուժեղագույնները: Դրանից հետո Ադրբեջանը կենտրոնացավ Ռուսաստանի վրա՝ կարծելով, որ Մոսկվան ավելի ենթարկվող օղակ է և կարելի է ազդել երկրի իշխանությունների կարծիքի վրա: Նման ջանքեր նաև այսօր են ձեռնարկվում. առանձին հաջողություններ կան, ինչին ես վերագրում եմ նաև 2011 թվականին ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնից իմ ազատումը: 2010 թվականին ես Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարվեցի: Բաքվում խանդով են վերաբերվում իմ հայտարարություններին»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Կոնստանտին Զատուլին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (26.08.16) Դիտումներ: 1007 | Տեգեր: կլինի, Պատերազմն, համար., ինքնասպանություն, Ադրբեջանի, Զատուլին, Կոնստանտին | - Վարկանիշ -: 0.0/0