Գլխավոր էջ » Լրահոսից
ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել  217

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   ArmLur.am


 

Երեկ ArmLur.am-ը հայտնել է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի կրտսեր մասնագետ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել: Ըստ аrmlur.am-ի տեղեկությունների` վաղ առավոտյան ՔԿՀ աշխատակիցները նկատել են, որ Հարությունյանը աշխատանքից ուշացել է եւ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել նրա հետ` ՔԿՀ աշխատակիցները գնացել են նրա տուն:  ՔԿՀ աշխատակիցները տան դուռը տեսել են բաց վիճակում եւ այլ տարբերակ չունենալով` մուտք են գործել տուն, սակայն նկատել են, որ նա տանը չէ: 

Մի փոքր անց ՔԿՀ աշխատակիցներից մեկը տան սեղանին գտել է մի թուղթ: Ըստ մեզ հասած տեղեկության` գրության մեջ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը ինքնասպանության է գնում եւ նշել է, թե որտեղ է կատարելու այդ քայլը: ՔԿՀ աշխատակիցները գնացել են նամակի նշված հասցեի հետքերով եւ իրենց գործընկերոջը գտել են Վանաձոր ՔԿՀ-ի կիսակառույցի նկուղում երակները եւ կոկորդը կտրած: Վերջիններս շտապօգնություն են կանչել եւ Հովհաննիսյանին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվել է փրկել 54 -ամյա Հ. Հովհաննիսյանի կյանքը: 
Ըստ տեղեկությունների` ինքնասպանության փորձ կատարած ՔԿՀ աշխատակիցը ամուսնալուծված է, ապրում է միայնակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, նա գրության մեջ նշել է իր այս քայլի հիմնական պատճառը. «Ես իմ կամքով եմ գնացել այս քայլին, ոչ մեկին պետք չէ մեղադրել, բացի պետությունից, որի պատճառով ես մեծ պարտքեր եմ կուտակել»: 

Խորագիրը՝  Լրահոսից,   ArmLur.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ