RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի ընկերությանը  331

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի ընկերությանը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Hetq.am-ը հայտնում է, որ հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանությունը 40 միլիոն դրամի արժողության պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ: Ըստ պայմանագրի, ընկերությունը կկատարի 20 միավոր «Toyota Corolla 1,6», «Toyota Camry 2,5» և «Toyota Camry 3,5» մաինշների ավտոմեքենաների սպասարկում և նորոգում: Այդ ավտոմեքենաները ձեռք են բերվել 2012-2015 թվականներին, ըստ Հետքի: Կայքը նշում է, որ պայմանագրում ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի ստորագրություններն են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Տոյոտա-Երևան»-ի հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության գրության մեջ ասվում է, որ պայմանագրում նշված, արտաբյուջետային միջոցներից հատկացված 40 միլիոն դրամը նախատեսված է ընթացիկ տարում 119 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տենիկական սպասարկման համար։ Եվ որ 2013-2015թթ. «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ձեռքբերված 20 միավոր ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետի մեջ և դրանց սպասարկումն ընկերության կողմից կատարվում է անվճար։

Հետքը հրապարակման մեջ նշում է նաև, որ Տոյոտա Երևան ընկերության բաժնետեր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա 30 տոկոսի բաժնետեր է: Ընկերության 30 տոկոսի բաժնետեր է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, իսկ Տոյոտա Երևանի եվս 30 տոկոսի բաժնետեր է Նատալյա Մատինյանը, որը նաև Հ2 հեռուստաընկերության 50 տոկոսի բաժնետեր է: Հեռուստաընկերության մյուս 50 տոկոսը պատկանում է Սամվել Մայրապետյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի ընկերությանը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 331 | Տեգեր: 40, Սեդրակ, Ոստիկանությունից, ընկերությանը, Մայրապետյանի, Սամվել, Քոչարյանի, դրամ՝, միլիոն | - Վարկանիշ -: 0.0/0