RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ողջ գյուղը շոկի մեջ է. ուսանողական ավտոբուսի վթարը` ամփոփ (ֆոտո)  3831

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ողջ գյուղը շոկի մեջ է. ուսանողական ավտոբուսի վթարը` ամփոփ (ֆոտո)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դեռ չէինք հասցրել ուշքի գալ օրեր առաջ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի ավտովթարից, կրկին վթար, այս անգամ էլ ուսանողներ տեղափոխող Mercedes Benz Sprinter-ը բախվել է «Օպել» մակնիշի մեքենայի, որի հետեւանքով մահացել է մեքենայում գտնվող 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանք բժշկական օգնություն են ստացել եւ գնացել. «Երևան-Սևան ավտոմայրուղում տեղի ունեցած վթարից մեր մոտ տեղափոխվել է 10 տուժածներ, 10-ից 1-ը՝ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, տեղում մահացել էր: Բոլոր տուժածները Վարսեր գյուղի բնակիչներ են: Մնացած 9-ը ունեցել են տարբեր տեսակի վնասվածքներ եւ մեր մոտ ստացել են բուժօգնություն եւ տուժածներից որեւէ մեկը չի հոսպիտալացվել, տուն են գնացել, քանի որ վնասվածքները եղել են կյանքի համար ոչ վտանգավոր: Մեկ տուժած՝ Շավարշ Գեւորգյանը, մյուս մեքենայի վարորդն է, զինծառայող է, որը աշխատանքի գնալուց է եղել: Շավարշ Գեւորգյանին տեղափոխել են Երեւան զինվորական հոսպիտալ»,-ասաց Ռոբերտ Սահակյանը:

Ո՞ւմ էր պատկանում միկրոավտոբուսը 

Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանը Hraparak.am-ին հայտնել էր, որ վթարի ենթարկված մեքենան պատկանել է գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին, որը անվճար հիմունքներով ուսանողներին տրամադրել է ավտոբուսը: Ավտոբուսը գործել է երեկվանից: Վարորդը եղել է նույն գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանը, վերջինիս նույնպես տեղափոխել են Երևան:

Կապ հաստատեցինք Հուսիկ Սեդրակյանի հետ, ով էլ իր հերթին ասաց. «Ես ուզում էի լավ բան անել գյուղացիների համար, չէի պատկերացնում, որ էսպիսի դեպք տեղի կունենար: Մերսեդեսի վարորդը երկար տարիների վարորդ է, շոկի մեջ ենք, չեմ հասկանում, թե ինչպես այս ամենը պատահեց: Երեկվանից էր այդ միկրոավտուբուսը աշխատում, գյուղի ուսանողներին Երեւան էր տեղափոխում: Այս պահին հիվանդանոցում եմ, որտեղ եւ մեքենայի վարորդն է գտնվում, տուժածների կողքին կլինեմ, ցավում եմ, որ ուսանողներից մեկը մահացել է, ահավոր է»:

Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները անվավեր ճանաչվեցին, քանի որ անհետացել էին 8 քվեաթերթիկներ: Այդ ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը խոստացել էր լուծել գյուղից ուսանողների Երեւան անվճար տեղափոխվելու փոխադրամիջոցի հարցը:

Մահացածի եղբայրն էլ վիրավոր է 

Ավտովթարի հետեւանքով մահացած 18-ամյա Հ. Գասպարյանը սովորում էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում, իսկ եղբայրը՝ 20 -ամյան Հրանտ Գասպարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանում: Նշենք, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված Հրանտ Գասպարյանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երևան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սևանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։ Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1998թ., բնակվող Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր ) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու մեքենաների վարորդները՝ Գագիկ Ստեփանյանը և Շավարշ Գևորգյանը, ինչպես նաև` «Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևորը՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը ( ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։

Նելլի Կարապետյան

Hraparak.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ողջ գյուղը շոկի մեջ է. ուսանողական ավտոբուսի վթարը` ամփոփ (ֆոտո)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (19.10.16) Դիտումներ: 3831 | Տեգեր: մեջ, շոկի, ավտոբուսի, ամփոփ, ուսանողական, (ֆոտո), գյուղը, է., վթարը, Ողջ | - Վարկանիշ -: 0.0/0