RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ոչ միայն ծպտյալ օլիգարխ, այլև ծպտյալ հայրենասեր  735

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ոչ միայն ծպտյալ օլիգարխ, այլև ծպտյալ հայրենասեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Վերջին շրջանում իր եւ հարազատների ահռելի կարողության պատճառով մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Արմեն Գեւորգյանը, ով այժմ զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհուրդը, մի ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան լրատվականներից մեկին, որտեղ լայն անդրադարձ է կատարել՝ քաղաքականությունից իր կարճ ժամանակով հեռացման, ղարաբաղյան խնդրի, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ այլ հարցերին, արծարծել է այնպիսի հարցեր, որոնց մասին երբեւէ չի խոսել։ Որքան էլ Գեւորգյանը հերքի իր հարցազրույցում  իրողությունը,միեւույն է նրա հարցազրույցն ակնհայտորեն քաղաքական հայտի դրսեւորում է։ Ինչպես հայտնի է վերջերս նրա անունը շրջանառվում է կադրային փոփոխությունների համատեքստում, կան տեղեկություններ, որ նա կառավարության ղեկավարի պաշտոնին է հավակնում: Ինչեւէ, Արմեն Գեւորգյանը մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց արժե անդրադառնալ: Խոսելով տասնութ տարի համակարգում աշխատելուց հետո երկու տարի հեռանալու մասին, Գեւորգյանն ասել է, թե իբր հասկացել էր, որ դադարի կարիք ունի.<<Պաշտոնից դուրս աշխատանքն ավելի անկաշկանդ է դարձնում մարդուն>> միեւնույն ժամանակ ընդգծում է Արմեն Գեւորգյանը ու իր վերադարձը պայմանավորում ապրիլյան պատերազմով ու դրանից հետո Արցախ այցելությամբ:
Մինչդեռ շատերին է հայտնի, որ փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Գեւորգյանը պատեհ  միջավայրերում դա պայմանավորել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի վերադարձի հանգամանքով: Անգամ մամուլում հայտնվեց  լուրը, որ Արմեն Գեւորգյանը չցանկանալով ի պաշտոնե աշխատել գորիսյան ողբերգական դեպքերից հետո ապարատ վերադարձված Լիսկայի հետ, շտապել է հրաժարականի դիմում գրել: Ի դեպ, անկեղծորեն զարմացնում է ԱԱԽ քարտուղարի բուռն հայրենասիրական նկրտումները առ այն, որ արցախյան պատերազմն է իր վերադարձի համար լուրջ գործոն հանդիսացել,մի զգացողություն, որը երբեւէ չի դրսեւորվել սույն պաշտոնյայի մոտ եւ ոչ մի առիթով, երբ դրա անհրաժեշտությունը խիստ է զգացվել  ու  բխել է երկրի շահերից: Թերեւս պատահական չէ, որ նա  անձամբ է հաջորդ վայրկյանին պատռում  այն կեղծ հայրենասիրական շղարշը, որը փորձում էր քաշել իր վերադարձի առիթով: Նա առանց երկար-բարակ մտածելու ասում է, որ երեք ամիս հետո հակասական զգացողություն ունի վերադառնալու որոշման առիթով.<< Պետական պաշտոնը մի կողմից որոշակի պայմաններ է պարտադրում` քո գործունեությունը, նախկին ու ներկա նախաձեռնությունները հանրային հետաքրքրության եւ քննարկման առարկա են դառնում: Մյուս կողմից՝ պետական համակարգի կոնկրետ ոլորտում դրական արդյունքը իսկապես կարող է բավարարվածության մեծ զգացողություն պարգեւել այն իմաստով, որ կարողացար որեւէ օգտակար բան անել>> ասում է նա վեր հանելով անձնական նկրտումների ու ամբիցիաների դոմինանտությունը:
Այն, որ հարցազրույցը քաղաքական հայտի ցցուն դրսեւորում է, ակներեւ է դառնում նաեւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա իրականացրած ծրագրերի վերաբերյալ Գեւորգյանի դրական անդրադարձից:
Վարչապետական հավակնություններ ունեցող  պաշտոնյան կանխավ փորձում է համերաշխության մթնոլորտ ձեւավորել ու լայն մասսաներին հստակ ուղերձ հղել:

Բանն այն է, որ պետական համակարգից հեռանալուց հետո եւ Ռուբեն Վարդանյանի ընկերություններից մեկում աշխատանքի անցած Գեւորգյանի կարիերան երկար չի ձգվել, քանզի նրանք միմյանց հետ լեզու չեն գտել: Մինչդեռ վերջինը փորձել է ցրել այդ խոսակցությունները՝ ցույց տալով, թե նորմալ հարաբերություններ ունի Վարդանյանի հետ:
Իսկ ամենաաբսուրդն այն է, որ Հայաստանի ծպտյալ օլիգարխներից մեկը
բարձրաձայնում է կարեւորագույն՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծման խնդրի մասին: Մի պաշտոնյա, որը դեռեւս Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներում գորշ կարդինալի դեր էր ստանձնել ու տնօրինում էր բազմաթիվ բիզնեսների, ու որի ահռելի կարողության մասին մամուլի վերջերս կատարած հետաքննությունից սարսափելի միլիոններ երեւացին, առանց ավելորդ անհարամարության խոսում է միջին խավի  կայացման մասին:

Անի Սահակյան

hayeli.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ոչ միայն ծպտյալ օլիգարխ, այլև ծպտյալ հայրենասեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (27.08.16) Դիտումներ: 735 | Տեգեր: օլիգարխ, Ոչ, հայրենասեր, այլև, Միայն, ծպտյալ | - Վարկանիշ -: 0.0/0