Գլխավոր էջ » Լրահոսից
Ո՞վ է «Իսլամական պետությանն» անդամակցած Արտյոմ Ալոյանը  449

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է: ԱԳՆ-ից Տիգրան Բալայանը հայտնեց, որ տեղեկություններն ուսումնասիրվում են: ArmLur.am-ը կապ հաստատեց  «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ, ով ասաց, որ ձերբակալվածը Զովունի գյուղից է, նրա նախկին ազգանունն է Նամոյան. «Չորս-հինգ տարի առաջ երկու եղբայրները ընդունել էին իսլամը, որը մեր կողմից շատ դատապարտելի քայլ է: Արտյոմը տան ավագ տղան է, մյուս եղբայրը, ըստ տեղեկությունների, չի մասնակցել կոտորածներին. Արտյոմը, փաստորեն, մասնակից է եղել: Նրանց հայրը ևս դեմ է եղել այս որոշմանը և, անգամ, մի քանի տարի առաջ նրանց բերել էր Հայաստան: Արտյոմը կրկին փախել-գնացել էր հետ` Ֆրանսիա, որտեղ կապ է ունեցել նման մարդկանց հետ»: Շարոյանը նաև հայտնեց, որ իրենց համայնքը չի ընդունում նման քայլը, և դա դատապարտելի է իրենց կողմից. «Գտնում ենք, որ նա անիծյալ է»: 

http://armlur.am/566857/ 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog