RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Նոր նախարարների կենսագրությունները  246

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Նոր նախարարների կենսագրությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մի շարք նախարարներ է նշանակել: Նախարարական նոր կազմում կան անուններ, որոնց հանրությունը քաջատեղյակ է, մյուսներին՝ ոչ այնքան: Ներկայացնում ենք նորանշանակ նախարարների կենսագրությունները:
 

1. Արմեն Ամիրյան՝ մշակույթի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ, ծննդավայր
1967թ. հունիսի 29-ին, ք.Երևան

Կրթություն
1985-1991թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք

Աշխատանքային գործունեություն
1984-1985թթ-Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ
1988-1995թթ.-Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` հեռուստահաղորդավար
1997-2015թթ.-«Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն
2010-2013թթ.-Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան`կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար
2015-2016թթ.- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
2016թ.սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ մշակույթի նախարար

Այլ տվյալներ
1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի, «Ֆրիտյոֆ Նանսենի», Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով, արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա:


2. Սուրեն Կարայան՝ էկոնոմիկայի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 26 ապրիլի, Իջևանի շրջ., գ.Աչաջուր

Կրթություն
1990-1995թթ.- Երևանի պետական համալսարան
1995-1998թթ.- Երևանի պետական համալսարան` ասպիրանտ

Աշխատանքային գործունեություն
1997-1998թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով)
1998-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ
1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ
2000-2001թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ, հարկային քաղաքականության վարչության պետ
2001-2002թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
2002-2006թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
2006-2008թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ
2008-2015թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ
2015-2016թթ.- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ 
2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի»¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:


3. Լևոն Ալթունյան՝ առողջապահության նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958 թ. հոկտեմբերի 26, ք. Երևան

Կրթություն
1979 -1985թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1986 – 1987թթ. - Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` շտապօգնության բժիշկ օրդինատոր
1987 – 1989թթ. - Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` բժիշկ անեսթեզիոլոգ
1989 – 1995թթ. - Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ` բժիշկ անեսթեզիոլոգ
1996 – 2016թթ. - «Էֆես» ապահովագրական ՓԲԸ (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ)՝ հիմնադիր, գործադիր տնօրեն
2002 – 2006թթ. - «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ` հիմնադիր նախագահ
2012 – 2016թթ. - Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ
2014 – 2016թթ. - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ
2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ առողջապահության նախարար

Այլ տվյալներ
1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:


4. Հրաչյա Ռոստոմյան՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. մարտի 3, ք. Երևան

Կրթություն
1998- 2003 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում
2003-2006 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում
2006-2010 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտ, մարզաառողջարարական ֆակուլտետ, մարզիչ մանկավարժի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1997-1999 թթ. - «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. - թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. - դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում
2006 – 2009 թթ. - ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008 – 2009 թթ. - Երևան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010 – 2012 թթ. - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2012-2013թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-2016թթ. - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Hraparak.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նոր նախարարների կենսագրությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (28.09.16) Դիտումներ: 246 | Տեգեր: նախարարների, կենսագրությունները, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0