RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Նոր մանրամասներ արտաքնոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքից  1658

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Նոր մանրամասներ արտաքնոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքից

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները:

2017թ. փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ  այն , որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է  տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետևանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային:

Նորածինը եղել է նրա 4-րդ երեխան՝ իգական սեռի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:  Բացատրություններ են վերցվել կնոջից, սկեսուրից, ամուսնուց, բուժաշխատողներից։

Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ որոշ մանրամասներ ենք հրապարակում դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե  թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ  իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա,  հայտնաբերվել է  իգական սեռի  պտղի դիակ՝ պոլիէթիլային տոպրակի վրա ընկած: Պարզաբանում ենք, որ երեխան  «պոլիէթիլային  տոպրակի  մեջ  փաթեթավորված» չի եղել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջ բացատրություններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

1in.am


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Նոր մանրամասներ արտաքնոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (16.02.17) Դիտումներ: 1658 | Տեգեր: մահվան, նորածնի, մանրամասներ, հայտնաբերված, արտաքնոցում, դեպքից, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ