RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Նախագահի լավ ու վատ կողմերը  404

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Նախագահի լավ ու վատ կողմերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

ՌԴ-ում սոցիոլոգիական հարցում են իրականացրել՝ պարզելու, թե վերջին մեկ տարում Ռուսաստանի նախագահի որ գործողություններն են ամենաշատը դուր եկել քաղաքացիներին: Առաջին 4 տեղերում են Սիրիայում ռազմական գործողությունը, Ղրիմի անջատումն Ուկրաինայից, բնակչության հետ «Ուղիղ կապի» ընթացքում խնդիրների լուծումը, երկրի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում: Նախագահի կարեւորագույն ձեռքբերումներն են համարել ՌԴ զինված ուժերի բարեփոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, երկրում կարգուկանոնի հաստատումը: Որպես թերություն՝ նշել են կոռուպցիայի, կաշառակերության եւ օլիգարխիայի դեմ ոչ բավարար պայքարը, քաղաքացիների կենսամակարդակի վատթարացումը: Պուտինի վարկանիշն իջել է:

ԱՄՆ-ում եւս հարցում էր իրականացվել: «Գելլափը» պարզել էր, որ ամերիկացիների 52 տոկոսը բացասաբար է վերաբերվում Բարաք Օբամայի գործունեությանը: Օբամային «ուժեղ ու վճռական առաջնորդ» էր համարել հարցվածների 45 տոկոսը: 47 տոկոսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահն «ազնիվ եւ վստահության արժանի» մարդ է: FOX հեռուստաալիքի հարցման արդյունքներով էլ, ամերիկացիների 55 տոկոսը վստահ է, որ երկիրը, Օբամայի գլխավորությամբ, ավելի է թուլացել:

2013 թվականի հոկտեմբերին՝ Վրաստանի նախագահի ընտրությունից անմիջապես հետո, հարցում արվեց՝ հեռացող Միխեիլ Սահակաշվիլու ո՞ր արածները կմնան ժողովրդի հիշողության մեջ: Գլխավոր մի քանի պատասխաններն էին՝ Ճարտարապետական հեղափոխությունը, զբոսաշրջության զարգացումը, որը քարոզում էր նախագահն անձամբ, պայքարն օրենքով գողերի դեմ, արդար ընտրական համակարգը, կոռուպցիայի՝ ներքին օղակներից արմատախիլ անելն ու «վերեւների» մենաշնորհը դարձնելը, պետբյուջեից հսկայական միջոցների ծախսը՝ նախագահի՝ արտերկրում թանկարժեք ստուգումների, մաշկի խնամքի համար։

Մեկուկես տարի անց ՀՀ նախագահը կավարտի պաշտոնավարումը: Կարծում ենք՝ արժե այլ երկրների օրինակով հետազոտություն անել նաեւ Հայաստանում: Հավանաբար, սոցիոլոգներն այդ մասին մտածել են, իսկ մենք որոշեցինք փոքրիկ հարցում անել փողոցում հանդիպած քաղաքացիների շրջանում: Զարմանալիորեն, մեզ հանդիպած 40 քաղաքացիներից անտարբեր էր ընդամենը 4-ը:

Տվել ենք հետեւյալ հարցերը. «Ըստ Ձեզ, որո՞նք են Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ եղած ժամանակ մինչ այս արած դրական եւ բացասական քայլերը: Սերժ Սարգսյանի ո՞ր քայլերը կմնան պատմության մեջ»:

Ներկայացնում ենք հիմնական մտքերը:

-Կտրուկ բարձրացավ պետական հատվածի աշխատողների աշխատավարձը. Դա՝ որպես լավ քայլ: Վատ է, որ մասնավորը թողնված է գործատուի խղճին:

- Զինված ուժերը բարձր մակարդակի հասան: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, որ նա մնար որպես պաշտպանության նախարար:

- Մեր երկրի տնտեսական, մեր սոցիալական վիճակը կտրուկ վատացավ:

- Թոշակառուների նկատմամբ վատ վերաբերմունքը: Մեր երկրում թոշակառուները երբեք լավ չեն ապրել, բայց հատկապես Սերժ Սարգսյանի օրոք թոշակը ոչնչի չի հերիքում: Կոմունալը թանկացավ շատ մեծ տեմպերով, հիմնական օգտագործվող ապրանքները թանկանում են օր օրի:

- Հայ-թուրքական արձանագրությունները, տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

- Նա կարողացավ հաղթել իր բոլոր քաղաքական մրցակիցներին, ընդդիմադիրներից շատերին պաշտոն տվեց եւ լռեցրեց: Հեռուստադաշտը սարքեց իրենով:

- Ավելի լավ է ոչինչ չհիշել…

- Հաճույքով մասնակցում է սուպերմարկետների բացման արարողություններին:

- Պետական պարտքը կտրուկ աճեց՝ 2 միլիարդ դոլարից դառնալով 5.5 միլիարդ:

- Սերժ Սարգսյանի շրջապատը դարձավ ժողովրդի աչքի փուշը: Նա իր շրջապատի վրա չի կարողանում:

- Հայաստանը փաստացի դարձրել է միակուսակցական երկիր:

- Աղքատության եւ գործազրկության կտրուկ աճը:

- Խնդիրները չտեսնելու տալը: Սերժ Սարգսյանը դարձավ միակ նախագահը, որը, իմ կարծիքով, լիարժեք ինֆորմացված չէ երկրի խնդիրներից:

- Նախագահը կարողացավ միջազգային հարթակներում Հայաստանը դարձնել վստահելի գործընկեր: Հայաստանին սկսեցին դրսում հաշվի առնել:

- Նա չկարողացավ Սփյուռքը՝ որպես հայ ժողովրդի գլխավոր հարստություն, միավորել եւ ուղղել Հայաստանի զարգացմանը:

- Մեծահարուստ չինովնիկների ավելացումը:

- Ոստիկանները, թաղի խուժանը դարձան իշխանության հիմնական վստահելի գործող անձինք:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նախագահի լավ ու վատ կողմերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (13.08.16) Դիտումներ: 404 | Տեգեր: Ու, ՎԱՏ, կողմերը, Լավ, Նախագահի | - Վարկանիշ -: 0.0/0