RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Մտավոր հետամնաց աղջկա հետ սեռական ակտ ունեցած Վահանը ավելի մեղմ պատիժ ուզեց  498

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   News.am


Մտավոր հետամնաց աղջկա հետ սեռական ակտ ունեցած Վահանը ավելի մեղմ պատիժ ուզեց

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը ընդունում է, որ սեռական հարաբերություն է ունեցել Արմավիր քաղաքի բնակչուհի, հոգեկան խնդիրներ ունեցող 24-ամյա Արաքսյա Մկրտչյանի հետ, սակայն, պնդում է, որ ոչ թե օգտվել է նրա անօգնական վիճակից, այլ սեռական ակտը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ասաց Վահան Ստեփանյանը, որի պաշտպան Արտակ Գարոյանը միջնորդեց բեկանել և փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 3 տարի ժամկետով ազատազրկման վճիռը, սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում կայացնել, կամ քրեական գործը հետ ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննելու համար:

Տուժող Արաքսյա Մկրտչյանը, որը առողջական խնդիրների պատճառով չի ներկայանում դատական նիստերին, դատարան գրություն էր ուղարկել, որով պնդում էր, որ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն անհիմն է, եւ ենթակա չէ բավարարման, ինքը նախաքննական ցուցմունքներում պատմել է ամբողջ ճշմարտությունը:

«Օդնոկլասնիկի սոցիալական ցանցով ծանոթացել եմ Վահան Ստեփանյանի հետ, նրա առաջարկով գնացել եմ պոմպակայան, որտեղ երկուսով մնացել ենք, Վահանը համակարգչով պոռնոկայքեր էր միացրել, հանվեց, հետո անում էր էն ամեն ինչը, ինչ անում էին պոռնոֆիլմում»,- գրել է տուժողը:

Վահան Ստեփանյանի պաշտպան Արտակ Գարոյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել մի շարք դատավարական սխալներ, որոնք վերանայելու դեպքում, ըստ նրա, հնարավոր կլինի բեկանել վճիռը:

Պաշտպանի խոսքով՝ Արաքսյա Մկրտչյանը նախքան սեռական հարաբերությունը իր պաշտպանյալին պարտադրել է պահպանակ գնել դեղատնից, ինչն ապացուցում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Ըստ պաշտպանի՝ բռնաբարության դեպքում անխուսափելի են մարմնական վնասվածքները, որոնք տուժողի մոտ չեն հայտնաբերվել, քանի որ նա կամովի է հարաբերություն ունեցել իր պաշտպանյալի հետ:

Մեղադրող Սահակյանը պնդեց, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Վահան Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է նվազագույն պատժաչափ. հաշվի է առնվել նրա ընտանեկան կարգավիճակը եւ նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը: Նշենք, որ մեղադրյալն ամուսնացած է եւ ունի մանկահասակ երեխա։

Ամբաստանյալի պաշտպանը հանդես եկավ տուժող Արաքսյա Մկրտչյանին եւ երկու վկաներ Դավիթ եւ Լեւոն Վարդանյաններին դատարան կանչելու վերաբերյալ միջնորդությամբ, որը դատարանը մերժեց:

Վահան Էդիկի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Վահան Ստեփանյանը «օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացել է  Արաքսյա Մկրտչյանի հետ, որը ի ծնե տառապել է «Մտավոր հետամնացություն, վարքագծի խանգարում, ուշադրության պակասություն» հիվանդությամբ, եւ առաջարկել է հանդիպել: Արաքսյա Մկրտչյանն ընդունել է առաջարկը և պայմանավորվել են հանդիպել Արմավիր քաղաքի «Մանուշակ» կոչվող մանկապարտեզի մոտ: Արաքսյա Մկրտչյանի հետ սկզբում հեռախոսով, իսկ հետո նաև նրան պոմպակայան տանելու ճանապարհին անմիջական շփման ընթացքում Վահան Ստեփանյանը հասկացել է Արաքսյա Մկրտչյանի հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը, սակայն անտեսելով դա և օգտվելով Արաքսյա Մկրտչյանի անօգնական վիճակից, պոմպակայանի պահակատանը բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Վահան Էդիկի Ստեփանյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով, որը վերջինը պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Մտավոր հետամնաց աղջկա հետ սեռական ակտ ունեցած Վահանը ավելի մեղմ պատիժ ուզեց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (04.12.16) | Հեղինակ: News.am W Դիտումներ: 498 | Տեգեր: հետ, Վահանը, ակտ, աղջկա, մեղմ, ունեցած, Մտավոր, հետամնաց, ավելի, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0