RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Մոսկվային ու Բաքվին տհաճ անակնկալներ են սպասվում  846

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Մոսկվային ու Բաքվին տհաճ անակնկալներ են սպասվում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանհայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը Ղարաբաղի հարցում, ապա դա իսկական առաջխաղացում կլինի: Սա նշանակո՞ւմ է, որ ԼՂ խնդիրը միանձնյա կարգավորելու ՌԴ-ի ջանքերը չենստացվում։

 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ակնհայտորեն հիասթափություն է արտահայտում, որ Միացյալ Նահանգները փաստացի չեն տվել այդ մանդատը Ռուսաստանին՝ միանձնյա լուծելու ԼՂ հակամարտության խնդիրը։ Ընդ որում՝ ես ուզում եմ կրկին անդրադառնանք Քերի-Պուտին հանդիպմանը։ Հայաստանի մամուլում դրա մասին քիչ խոսվեց, իհարկե փաստը արձանագրվեց, բայց ակնհայտորեն Քերիին Մոսկվա էր ժամանել բացառապես կոնֆլիկտների հետ կապված հարցերով՝Սիրիա, Ուկրաինա, Կովկաս։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա. բոլորդ հիշում եք, որ մինչև հանդիպումը հարցազրույցներ տարածվեցին, որ Քերին և Պուտինը քննարկելու են ղարաբաղյան հարցը, բայց այն պատառիկները, որոնք Կրեմլը և Սպիտակ տունը հարկ համարեցին տալ, նույնիսկ Ղարաբաղի անունը չշեշտվեց, բայց ադրբեջանական կողմում ռուսական կողմը նման սպասումներ էր առաջացրել, որ Քերիի հետ կքննարկեն ղարաբաղյան խնդիրը, հանգիստ եղեք, ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պլանավորված է։

 

Եթե հիշենք հանդիպման ընթացքում Քերիի և Պուտինի զրույցը, Պուտինի հղումները Օբամայի հեռախոսազրույցին, ակնհայտ է դառնում, որ ըստ էության, Վաշինգտոնը միանգամայն հասկանալով, որ Ռուսաստանի՝ իր դեմ խաղալու միակ ստատեգիական ակտիվը մնացել են հակամարտությունները, առաջին հերթին սիրիական հակամարտությունը, երկրորդը՝ Ուկրաինան, երրորդը միգուցե Կովկասը, Քերին ասաց, որ այդ տարածաշրջաններում պետք է համագործակցել: Ակնհայտ էր, որ Վաշինգտոնը դրանով հասկացնում էր, որ ինքը Ռուսաստանին չի զիջում հակամարտությունների հարցում որևէ գերակա իրավունք և առաջարկում է  Մոսկվային գալ կառուցողական դաշտ այս հակամարտությունները լուծելու համար։

 

Իհարկե, մենք գիտենք, որ այս հանդիպմանը հաջորդեց ռուս-թուրքական հաշտեցումը, և ակնհայտորեն Ռուսաստանն իրեն այլ գործընկեր գտավ՝ ի դեմս Արևմուտքից խռոված, Միացյալ Նահանգներից երես թեքած Թուրքիայի և Էրդողանի, և Սիրիայում նրանք գնացին այլ բեկում ապահովելու ճանապարհով՝ ռուսական համաձայնությամբ թուրքական տանկերը մտան Սիրիայի հյուսիս։ Սա այս մի կոնֆլիկտով արձանագրված բեկումն էր, երբ, ըստ էության, Ռուսաստանը մարսեց իրենց հասցված ապտակը, և Էրդողանը, որը միայնակ և ծանր վիճակում էր հայտնվել աշխարհում, ստիպված նետվեց Պուտինի գիրկը։

 

Ուկրաինական ճակատում մենք ունեցանք բավական հետաքրքիր դինամիկա. Ռուսաստանը Ուկրաինային մեղադրեց Ղրիմում դիվերսիայի փորձերի մեջ, որով կարծես թե հիմքեր էր նախապատրաստում Ուկրաինայի դեմ պատժիչ գործողությունների անցնելու համար։ Առայժմ, բարեբախտաբար, այսքանով ամեն ինչ ավարտվեց, թեպետ ռուս-ուկրաինական դիմակայությունը շարունակում է նույնքան լարված մնալ, որքան նախկինում։ Եվ Հարավային Կովկասում, որտեղ ըստ էության Վիեննայի հանդիպման այսպես ասած դամոկլյան սուրը՝ հետաքննություների մեխանիզմ ստեղծելու և մոնիտորինգի կարողությունները ավելացնելու որոշումները, ակնհայտորեն հաճո չեն ոչ Ռուսաստանին, ոչ Բաքվին, նրանց կարող են շատ անակնկալներ խոստանալ ապրիլյան պատերազմի հետ կապված։ Հիշենք այս առումով Ֆրանսիայի դեսպանի աղմկահարույց հարցազրույցը միգուցե ոչ միայն Բաքվի, այլ նույնիսկ Ռուսաստանի համար սկանդալային։ Եվ ահա այս ճակատում Մարիա Զախարովան նեղվում է, որ Ռուսաստանին մանդատ չի տրվել միանձնյա ինքնուրույն առաջխաղացում գրանցելու։

 

Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն ԼՂ խնդրի կարգավորման առաջնորդությունն իր ձեռքն է վերցրել։

 

ԱՄՆ-ն չի կարող իր ձեռքը վերցնել, բայց ԱՄՆ-ն կարող է թույլ չտալ, որ Ռուսաստանը  իր ձեռքը վերցնի, և թերևս այս պահին մենք գործ ունենք ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ Մինսկի խմբի ներսում լուռ մրցակցության հետ, որն ուղեկցվում է անշուշտ կարգավորման տարբերակների, հողեր հանձնելու և այլ քննարկումներով, բայց խորքային խնդիրը մնում է Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մոսկվային ու Բաքվին տհաճ անակնկալներ են սպասվում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (29.08.16) Դիտումներ: 846 | Տեգեր: Սպասվում, Են, անակնկալներ, տհաճ, Բաքվին, Ու, Մոսկվային | - Վարկանիշ -: 0.0/0