RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը. Չուքասզյան. «Սիվիլնեթ»  216

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը. Չուքասզյան. «Սիվիլնեթ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.

-Պարոն Չուգասզյան, ինչպես եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ զենքերը վայր դնելու որոշումը։

-«Սասնա ծռեր»-ի ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:

Ծնվեց  «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության»  կամ անհնազանդության դրսևորումներներն  էին՝ սկսած  վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։
Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել  պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով  տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։ «Սասնա ծռեր»-ը ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ  իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող  ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռեր»-ը կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական  խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։

-Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։

-Ոչ, չեմ կարծում։

-Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ն, ըստ էության, մեկուսացված է։

-Հիմնադիր խոհրդարանը մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի:  Սակայն ՀԽ-ն,  հասուն քաղաքական ուժ լինելով,  ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է,  ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժում:  Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական»  հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների  միջև գործող  փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու  դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռեր»-ի այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների  և սփյուռքի համակրանքը, ուրեմն և,  մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։

Մանրամասն` civilnet.am

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը. Չուքասզյան. «Սիվիլնեթ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (03.08.16) Դիտումներ: 216 | Տեգեր: դնելու, բանակցությունների, ձայնագրությունը., զենքերը, վայր, ունենք, ձեռքի, տակ, Մեր, Չուքասզյան. | - Վարկանիշ -: 0.0/0