RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Մեդվեդեւն ասել է, թե ինչու են ազատել Հովիկ Աբրահամյանին  200

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Lragir.am


Մեդվեդեւն ասել է, թե ինչու են ազատել Հովիկ Աբրահամյանին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին, որում ասում է, որ ջերմությամբ է հիշում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումները եւ ընդգծում է Հովիկ Աբրահամյանի կարեւոր դերը Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, եվրասիական նախագծերին Հայաստանի ինտեգրման, նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծերի հարցում:

 

Մեդվեդեւի նամակում հետաքրքիր ենթատեքստեր են ուրվագծվում: Բանն այն է, որ հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներում բավական հաճախ էր ընդգծվում այն հանգամանքը, որ Մեդվեդեւը հնարավորինս խուսափում էր հանդիպել Հովիկ Աբրահամյանին, իսկ եղած հանդիպումներն էլ տեղի էին ունենում այն դեպքում, երբ դրանք «անխուսափելի» էին:

 

Հետաքրքիր է, որ վարչապետի պաշտոնից հրաժարականի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթում ակնարկ կար ռուսական կողմից իր նեղացածության մասին: Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ասում էր, որ ինքը մեծ դեր է խաղացել Հայաստանը պրո-ռուսական նախագծերին, մասնավորապես ԵՏՄ-ին ներգրավելու ուղղությամբ, որը սակայն ռուսական կողմը չի գնահատել:

 

Իր հերթին, հետաքրքիր է, որ Մեդվեդեւն էլ իր «պատասխանում» շեշտում է այդ գործընթացում Աբրահամյանի կարեւոր դերը: Եվ այստեղ հաջորդ հետաքրքիր ենթատեքստն է բացվում:

 

Հովիկ Աբրահամյանն իսկապես մեծ, կարելի է ասել վճռորոշ դեր է խաղացել այդ գործընթացում: Նրա եւ խնամու գլխավորությամբ ոչիշխանական բեւեռը Հայաստանում ամեն ինչ արեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու եւ Հայաստանը ԵՏՄ խցկելու գործընթացն անշրջելի դարձնելու հարցում, ձեռքի հետ էլ խորհրդարանում քվեարկելով հայ-ռուսական կաբալային պայմանագրերը:

 

Հաջորդ քայլն իշխանությունն ամբողջովին վերցնելն էր: Սակայն, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլեւս իրողություն էր, Մոսկվան հայտարարեց, որ նրանք, ովքեր հույս ունեն Մոսկվայի աջակցությամբ իշխանության գալ Հայաստանում եւ պահպանել օլիգարխական համակարգը, կլոուններ են: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ցրեց ոչիշխանական բեւեռը եւ «կլոուններին», եւ այդ ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն «ավարտվեց»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մեդվեդեւն ասել է, թե ինչու են ազատել Հովիկ Աբրահամյանին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (15.09.16) | Հեղինակ: Lragir.am W Դիտումներ: 200 | Տեգեր: Թե, Են, ԻՆՉՈՒ, Մեդվեդեւն, Աբրահամյանին, ասել, ազատել, Հովիկ | - Վարկանիշ -: 0.0/0