RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Մանվել Գրիգորյանի որդուն կարող են ձերբակալել. Politik.am  1823

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   politik.am


Մանվել Գրիգորյանի որդուն կարող են ձերբակալել. Politik.am

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Politik.am-ը իր վերլուծություններից մեկում գրել էր, որ Սերժ Սարգսյանը ունի որոշում քաղաքականապես ոչնչացնել Գեներալ Մանվել Գրիգորյանին: ՀՀԿ-ին հավատարիմ գեներալին հեռացնելու մի քանի պատճառներ կան: Առաջինն այն է, որ  նրա ծառայությունների կարիքը կարծես իշխանությունները չեն զգում, երկրորդ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ հեռացնում է իշխանական կերակրատաշտից բոլոր նրանց ովքեր նրա հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի հետ: Սերժ Սարգսյանի համար նման անձիք համարվում են վտանգավոր գործիչներ, քանի որ սասանում են նրա  դիրքերը: Ամեն անգամ  Սերժ Սարգսյանը ստիպված է լինում նման գործիչներին զիջումներ անել:

Սերժ Սարգսյանը ցանկանալով հեռացնել Մանվել Գրիգորյանին իր մերձավորների շրջապատից, միևնույն ժամանակ չի ցանկանում, որ նա իր հնարավորությունների սահմաններում ծառայություններ մատուցի իր քաղաքական ախոյաններին: Ահա այս նպատակով է, որ նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գործիք, որը կզսպի Մանվել Գրիգորյանին:

Մեր նախորդ հրապարակման մեջ մենք նշել էինք, որ նման գործիք կարող է հանդիսանալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու դեմ քրեական գործի հարուցման վտանգը: 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի և ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Կարեն և  Արման Գրիգորյանների կողմնակիցների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասով հարուցված քրեկան գործը հետագայում հետաքրքիր ընթացք ստացավ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի դրվագն առանձնացվեց և քրեական գործ  հարուցվեց:

Այս միջադեպից հետո Մանվել Գրիգորյանի կողմնակիցները հայտարարում էին, որ հարձակումը եղել է քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների կողմից ու իրենք միայն տուժող են: Հրապարակումներ եղան անգամ, որ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ մահափորձ է կատարվել:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության տարածած հայտարարությունը հետաքրքիր մեսիջ էր գեներալ Մանվել Գրիգորյանին.«Համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված  բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ՝ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։ Քննությամբ պարզվել են միջադեպի իրական հանգամանքները։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս»,-ասվում է Քնչական կոմիտեյի հայտարարության մեջ։

Փաստորեն Մանվել Գրիգորյանի որդիների նկատմամբ իրականացված բռնության մասին տեղեկությունները հերքվել են, իսկ միջադեպի մյուս կողմը, ըստ հայտարարության, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

Ընտրություններից առաջ, սա հրաշալի հնարավորություն է Սերժ Սարգսյանի համար: Հիմա նա կարող է հեշտությամբ մեկուսացնել գեներալին և նրա փոխարեն այլ խաղացող մտցնել խաղադաշտ, իսկ Մանվել Գրիգորյանը  դժգոհել չի կարող, քանի որ հակառակ պարագայում, սույն գործով կարող է ձերբակալվել նրա որդին:





loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Մանվել Գրիգորյանի որդուն կարող են ձերբակալել. Politik.am  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (17.01.17) | Հեղինակ: politik.am W Դիտումներ: 1823 | Տեգեր: Մանվել, Են, Գրիգորյանի, որդուն, կարող, ձերբակալել., Politik.am | - Վարկանիշ -: 0.0/0
loading...