RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Կշեռքներին օրն օգնում է հարմարվել իրադրությանը. Օգոստոսի 5-ի աստղագուշակ  259

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Կշեռքներին օրն օգնում է հարմարվել իրադրությանը. Օգոստոսի 5-ի աստղագուշակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Խոյ

Այսօր Խոյերին խորհուրդ չի տրվում նախաձեռնություն դրսևորել և փորձել վերահսկել իրադարձությունները: Լավագույն մարտավարությունը ճկունություն դրսևորելն ու իրադարձություններին հետևելն է: Բացառված չէ, որ սկզբում դա ձեզ դժվար թվա, սակայն դասը շատ օգտակար կլինի: Հմտությունները, որ այսօր ձեռք կբերեք, հետագայում դեռ շատ պետք կգան: Ուշադիր եղե՛ք մտերիմների ծրագրերի, ճաշակների և տրամադրությունների փոփոխություններին:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում բաց թողնել նախաձեռնությունների համար գերազանց պահը: Այսօրվանից լավ պայմաններ են ձևավորվում ձեր զգացմունքների և տաղանդների ծաղկման համար, հնարավոր են տեղաշարժեր սիրային գործերում: Հիանալի պահ է արձակուրդ սկսելու համար: Հիմնական շեշտն արժե դնել ոչ թե եռանդուն գործունեության և վազվզոցի, այլ շփման, ուսման, ձեռքի աշխատանքի վրա: Խոչընդոտներն արժե ոչ թե հարձակմամբ հաղթահարել, այլ նրբորեն շրջանցել:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են հույս ունենալ կենցաղում, տնային պայմաններում, ընտանեկան գործերում և ֆինանսական ոլորտում մի շարք լավացումների: Սակայն հեշտ և անխնդիր ճանապարհի հույս ունենալ չարժե: Առաջընթացը կպահանջի ջանքերի գործադրում, համբերություն և պատասխանատվության կրում: Հնարավոր է, որ սկզբում ստիպված լինեք ինչ-որ բանից հրաժարվել, ոտնահարել մտերիմների շահերը: Կարող են ծախսեր պահանջվել:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում գնահատել կյանքի լավ պահերը, մանր հաջողությունները: Աստղերը հուշում են, որ այսօրվանից դրանք ավելի շատ կլինեն: Հնարավոր է, որ հեշտանա որոշ խնդիրների լուծումը, հետաքրքիր շփում ծրագրվի, օգնականներ գտնվեն մերձավորների շրջանում: Խոչընդոտներից չեք խուսափի, սակայն դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի: Քանի դեռ որոշ արգելքներ չեք հաղթահարել, չարժե որևէ հնարավորություն բացառել:

Առյուծ

Առյուծները կարող են իրենց հավելյալ ծախսեր թույլ տալ, սակայն որոշակի պայմաններով: Չարժե դավաճանել ցանկացած ծախս մանրակրկիտ հաշվելու և որակը վերահսկելու սովորությանը: Եթե նման սովորություն դեռ չունեք, ճիշտ ժամանակն է զգուշության և խնայողության սովորելու: Նախապատվությունն արժե տալ օգտակար գնումներին: Եթե օրակարգում խոշոր գնումներ և երկարաժամկետ վարկեր կան, խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել բոլոր տարբերակները:

Կույս

Կույսերի բազմաթիվ տաղանդներին ավելանում է անձնական հմայքը, որն օր-օրի կաճի: Նոր հնարավորություններ են սպասվում սիրային գործերում, ֆինանսական կամ ստեղծագործական ոլորտում: Սակայն դա կարող է բոնուսների հետ մեկտեղ նաև անհանգստություն բերել: Կախված իրավիճակից և ձեր խառնվածքից` կարող է ուժգնանալ կրքոտությունը, թեթևամտությունը, հաճոյախոսությունների ծարավը, կարող եք անտեղի հետաքրքրություն ցուցաբերել ավելորդությունների նկատմամբ:

Կշեռք

Կշեռքներին օրն օգնում է հարմարվել իրադրությանը, փոխել սովորությունները, հետաքրքրությունների ուղղությունը կամ օրակարգը: Հնարավոր է, որ ժամանակավորապես ուժգնանա ձեր կախվածությունը մարդկանցից, տեխնիկայից, հանգամանքներից: Կարող եք ակամա տրվել շուրջը տիրող մթնոլորտին կամ չափից դուրս ուշադիր ականջ դնել առանձին հեղինակավոր անձանց կարծիքներին: Աստղերը խորհուրդ են տալիս այդ հարցում չեզոքություն պահպանել:

Կարիճ

Այս օրը Կարիճներին ևս մեկ առավելություն կամ նույնիսկ միանգամից մի քանի բոնուս կպարգևի: Դրանցից ճիշտ օգտվելու համար արժե հիշել, որ իրավիճակը փոխվել է, և նախկին մոտեցումները կարող են չգործել: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ ընկերական օգնում էին, այժմ կարող են մերժել` առանց պատճառները բացատրելու: Չարժե ուժերը ծախսել զայրույթի վրա և թակել փակ դռները: Ավելի լավ է այլընտրանքային հնարավորություններ գտնել, որոնք այժմ քիչ չեն:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն տեսադաշտում պահել միևնույն գործի զանազան ասպեկտներ: Այսօր կարող են աճել ոչ միայն խնդիրները, այլև հնարավորությունները, հեռանկարները, անձնական նկրտումները: Կհաջողվի մի քանի տհաճ խոչընդոտ հաղթահարել, կարևոր հարցին ժամանակավոր լուծում գտնել: Չարժե ձեր ուզածին հասնել ճնշման, ագրեսիայի միջոցով. այժմ ի հայտ են գալիս վեճը հարթելու և փոխզիջում գտնելու ավելի մեղմ եղանակներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ ի հայտ է գալիս լավատեսության ևս մեկ առիթ, մի քանի հետաքրքիր գաղափար իրականացնելու հնարավորություն: Ձեր մանևրները պետք է հմուտ կամ դիվանագիտական լինեն, քանզի իրավիճակը հեշտ չէ: Չարժե գայթակղվել արտաքինից բարենպաստ պայմաններով. թակարդներ հնարավոր են ամենուր, այդ թվում` սիրո մեջ: Այնուամենայնիվ, դուք միանգամայն ունակ եք ստանալ բաղձալի բոնուսները, եթե ի սկզբանե ճկուն գործեք:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուժեղացնել ուշադրությունն ընդհանուր բյուջեի և ռեսուրսների, վարկավորման, բարեգործության, արտոնությունների, հարկերի, տուգանքների վճարման թեմաների նկատմամբ: Կարող են տեղափոխվել շեշտերը զգացմունքներում, հետաքրքրություններում: Կանխատեսումը դրական է, եթե չհեռանաք իրականությունից, գործեք փուլ առ փուլ և համբերատար քանդեք բոլոր հանգույցները: Բարդ իրավիճակներում մասնագետի օգնության կարիք կզգաք:

Ձկներ

Ձկների համար կարևորություն կստանա շրջապատը կամ կոնկրետ անձ: Նշանակալի մարդու կամ խմբի հետ հարաբերություններն ավելի բազմիմաստ են դառնում, իրենց մեջ զուգակցում են ներդաշնակությունը և լարվածությունը: Արժե հիշել, որ այժմ ցանկացած դրական միտում ունի իր կողմնակի ազդեցությունը: Հնարավոր են դժվարություններ սիրո մեջ, ֆինանսական, աշխատանքային կամ մասնագիտական մրցակցություն, գաղափարախոսական թշնամանք:
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կշեռքներին օրն օգնում է հարմարվել իրադրությանը. Օգոստոսի 5-ի աստղագուշակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.08.16) Դիտումներ: 259 | Տեգեր: օգնում, աստղագուշակ, 5-ի, հարմարվել, օրն, Կշեռքներին, օգոստոսի, իրադրությանը. | - Վարկանիշ -: 0.0/0