RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Կիպրոսյան ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա  2101

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Կիպրոսյան ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ջերմացում է սպասվում Հայաստանում դեկտեմբերի 1-ից, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին ողջ հանրապետությունում կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց Սուրենյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում:

«Այնուամենայնիվ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի զգալի փոփոխություն չի լինի: Նոյեմբերի 30-ի ցերեկն արդեն ամպամած կլինի, և արդեն դեկտեմբերի 1-ից տեղումներ կգրանցվեն: Արարատյան դաշտավայրում և Երևանում ցերեկային ջերմաստիճանը կկազմի 3-5 աստիճան տաքություն», - ավելացրեց նա:

Սուրենյանի խոսքով, եթե այժմ գիշերը օդի ջերմաստիճանը Երևանում կազմում է 8-10 աստիճան ցուրտ, ապա արդեն դեկտեմբերի առաջին օրվանից Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում կբարձրանա մինչև 0-2 աստիճան տաքություն:

«Նոյեմբերի 30-ին մեզ օգնության կգա «կիպրոսյան ցիկլոնը», որը կներթափանցի Միջերկրական ծովից: Արդեն նոյեմբերի 30-ին կդիտվի ամպամածության բարձրացում և բավականին տաք օդի ներթափանցում»,- նշեց Սուրենյանը:

Նա ավելացրեց, որ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում այդ օրերին սպասվում է առատ ձյուն, ձնաբուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտավայրում տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան և անձրևի տեսքով:

Սուրենյանը նշեց նաև, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանը կգտնվի օդային սառը զանգվածների ազդեցության ներքո, բացառություն կդառնան Լոռին, Տավուշը, Սյունիքը և Արցախը, որտեղ արկտիկական օդային զանգվածներն իրենց տեղը կզիջեն Իրանից ներթափանցող համեմատաբար տաք արևադարձային օդային հոսանքներին:

«Այսինքն, առաջիկա օրերին Հայաստանի մարզերում օդի ջերմաստիճանի փոփոխություն գրեթե չի սպասվում, բացառությամբ վերոնշյալ մարզերի, որտեղ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց Սուրենյանը:

Նա նշեց, որ այժմ Արարատյան դաշտավայրում դիտվում է սառն օդի կուտակում: Ցերեկային ժամերին այստեղ օդի ջերմաստիճանը կլինի նույնը, ինչ Գյումրում, Գավառում, Մարտունում: 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կիպրոսյան ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (26.11.16) Դիտումներ: 2101 | Տեգեր: կբարձրանա, Օդի, Կիպրոսյան, ջերմաստիճանը, Հայաստանում, Մոտենում, ցիկլոն, ծովից., Միջերկրական | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ