RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Կինը դավաճանում էր մտերիմ ընկերոջ հետ՝ սպանություն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում2  1827

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   pastinfo.am


Կինը դավաճանում էր մտերիմ ընկերոջ հետ՝ սպանություն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում2

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Տղամարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մտերիմ ընկերոջը ու սպանել նրան: Սպանությունը կատարվել է կնոջ ու մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների ու երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Այսպես, ըստ մեղադրանքի, Ա. Բադալյանը՝ կասկածներ ունենալով, որ կինն իրեն դավաճանում է իր մտերիմ ընկերոջ հետ, 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում ուսումնասիրել է կնոջ բջջային հեռախոսը և պարզել, որ վերջինս սեռական կապի մեջ է գտնվում ընկերոջ հետ: Այդ մասին խոսել է նաև կնոջ հետ, որի ընթացքում վերջինս խոստովանել է իր և մտերիմ ընկերոջ միջև առկա սեռական կապի մասին:

2015թ. հունիսի 14-ին ժամը 22:30-ից 23:00-ի սահմաններում գարեջրատանը հանդիպել է ընկերոջն, ով այնտեղ գտնվել է իր սիրուհի մեկ այլ կնոջ հետ, անմիջապես դուրս է եկել գարեջրատանից և նստել նրա դիմաց գտնվող զրուցարանում: Քիչ անց գարեջրատնից դուրս են եկել նաև ընկերը՝ սիրուհու հետ, ու ավտոմեքենայով հեռացել:

Կրկին հիշելով կնոջ դավաճանության մասին և պատկերացնելով, որ այդ կնոջ փոխարեն իր մտերիմ ընկերը սիրահետում է իր կնոջը, խանդի հողի վրա ցանկացել է պատժել ընկերոջը, մեկնել է տուն, ավտոմեքենան կայանել ավտոտնակում և ոտքով շարժվել դեպի ընկերոջ գտնվելու վայր: Ժամը 00:30-ի սահմաններում՝ հասնելով ընկերոջը պատկանող լճերի հատված` նկատել է կայանված ավտոմեքենան, որի սրահում գտնվել են ընկերն ու իր ընկերուհին: Ընկերը մեքենայից դուրս է եկել, իսկ Ա.Բադալյանը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին և հեռացել դեպքի վայրից:

Ստացած մարմնական վնասվածքներից 2015թ. հունիսի 21-ին ընկերը հիվանդանոցում մահացել է:

Ա. Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կինը դավաճանում էր մտերիմ ընկերոջ հետ՝ սպանություն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում2  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.12.16) | Հեղինակ: pastinfo.am W Դիտումներ: 1827 | Տեգեր: հուզմունքի, խիստ, մտերիմ, հոգեկան, ընկերոջ, Կինը, դավաճանում, հետ՝, սպանություն, Էր | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ