RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

««Ջունգլը» ինքնավնասում է արել. որևէ մեկը իր ձեռքերը չէր կեղտոտի նման կենդանու վրա»  701

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


««Ջունգլը» ինքնավնասում է արել. որևէ մեկը իր ձեռքերը չէր կեղտոտի նման կենդանու վրա»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Օրերս կնոջը փողոցում դաժան ծեծի ենթարկած «Ջունգլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը նախօրեին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ կտրած-ծակած վերքերով:

Հիշեցնենք, որ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը շաբաթ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցում ուղիղ երթևեկելի հատվածում տեսել էր, որ մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալով ասֆալտին։

Faebook-ի իր էջում Զարուհի Հովհաննիսյանը գրել էր. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած՝ դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։

Վրա է հասնում ամուսինս. տղամարդը հարցնում է՝ էս քո՞ կնիկն ա, ասա՝ թող թողի գնա, խի՞ կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե՝ ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուքը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատել էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով՝ վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայրը։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին՝ դե, իրա կնիկն ա, ի՞նչ անենք»:

Հիշեցնենք, որ «Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանի անունը կապված է 2014-ին Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության հետ: Նախորդ տարի նրան, սակայն, քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին:

Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ հիմա «Ջունգլը» դանակահարված պառկած է հիվանդանոցում, պնդում եմ, որ ինքն է իրեն դանակահարել: Ես համոզված եմ, որ որևէ մեկը նրան չի դանակահարել, պարզապես իմանալով, որ ինքն արդեն ոչ մի ելք չունի, դիմեց իրեն բնորոշ քայլի՝ մտածելով տեսնի, թե հաջորդ քայլն ի՞նչ է անելու, որ գնա հաջորդ հանցանքը կատարելու, իսկ նա դա կատարելու է. մենք դա բոլորս գիտենք»:

Նրա խոսքով՝ եթե «Ջունգլը» տարիներ առաջ գտնվեր այնտեղ, որտեղ արժանի էր գտնվելու, միգուցե ոմանք հիմա ողջ կլինեին, ոմանք հաշմանդամ չէին լինի, ոմանց երեխաները որբ չէին լինի:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինքն է իրեն դանակահարել, ստոր կենդանի է, ինքն է դա արել, և ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները եթե անգամ իրեն չպատժեն, հաջորդ քայլը իրենցն է: Վարդանի դեպքի հետ կապված իմ հարցազրույցներում ես ասել եմ, որ իրենց բոլորին հասնում է, հասնում է նաև փաստաբանին, թող ոչ մի փաստաբան իրեն չարդարացնի: Այն ատամները, որ կնոջ թևերի վրա էր, բոլորի վրա լինելու է՝ թե՛ փաստաբանի, թե՛ մնացածի: Այդ կենդանուն պետք է տանել այնտեղ, որտեղ ինքն արժանի է»,- հավելեց Տանյա Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այս անգամ գոնե իրավապահ մարմիններն իրենց այդ աստիճանի չեն խայտառակի, գոնե ինչ-որ ձևական աշխատանք կտանեն:

«Մի՞թե իմ ամուսնուն փրկելու համար այդ փորձը իմ և իմ աղջկա վրա չէր բանեցնում, ինքը դա չի եղել, դա ասում եմ սեփական փորձից: Նա կենդանի է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Նա պետք է կրի այն պատիժը, ինչին արժանի է: Եվ ես վստահ եմ, որ նա ինքն է իրեն դանակահարել, որովհետև որևէ մեկը այլևս իր ձեռքերը չէր կեղտոտի նման կենդանու վրա»,- նշեց նա:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ««Ջունգլը» ինքնավնասում է արել. որևէ մեկը իր ձեռքերը չէր կեղտոտի նման կենդանու վրա»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (29.11.16) Դիտումներ: 701 | Տեգեր: որևէ, արել., ««Ջունգլը», չէր, ինքնավնասում, նման, ձեռքերը, իր, մեկը, կեղտոտի | - Վարկանիշ -: 0.0/0