RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա. ռուս փոքրիկին այրվող մեքենայից դուրս բերած հայ վարորդի հարցազրույցը NEWS.am-ին  734

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա. ռուս փոքրիկին այրվող մեքենայից դուրս բերած հայ վարորդի հարցազրույցը NEWS.am-ին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ռուսաստանում՝ մերձմոսկովյան Սոլնեչկոգորսկում հրհեդվող մեքենայի մեջ գտնվող 5-ամյա Անդրեի կյանքը փրկած՝ տաքսու հայ վարորդը երեխային արդեն իր 3-րդ որդին է համարում: 38-ամյա Արա Ջանասլանյանը որոշել է առաջիկայում իր երկու որդիների հետ անպայման այցելել ռուս փոքրիկին:

«Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա: Ես մինչեւ չգնամ, իմ աչքով չտեսնեմ երեխային, հանգիստ չեմ լինի: Ամեն օր էդ տեսարանը իմ աչքի առաջ է, տաքսի եմ վարում, էդ ա գալիս, երազումս եմ տեսնում: Հիվանդանոցում էլ համարս գրեցի, տվեցի ծնողներին, ասեցի՝ մենակ զանգեք, իմանամ՝ երեխեն ոնց է, ինձ էլ ուրիշ բան պետք չէ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արան:

Արան պատմում է, որ եթե կես րոպե էլ ուշանար, երեխային այլեւս հնարավոր չէր լինի դուրս բերել մեքենայից: Երբ ինքը դեպքի վայրում է հայտնվել, մեքենան արդեն հրդեհվելիս է եղել, մեքնայի շուրջբոլորը հավաքված մարդիկ էլ բղավելիս են եղել, որ ներսում երեխա կա ու մեքենան շուտով կպայթի:

«Ես տեսա ու լրիվ շոկի մեջ ընկա: Դիմացի դուռը արագ բացեցի, նստատեղերը ստուգեցի, ոչ մեկի չգտա: Ու դուռը բացելու հետեւանքով մեքենան սկսեց բոցով վառվել, ես էլ բան չէի տեսնում: Հետեւի դուռը բացեցի, հետեւի նստատեղերը շոշոփեցի, վառվում էին, կրակի մեջ էին, մարդ չկար: Հետո նստատեղի հետեւը շոշափեցի, հասկացա, որ մի բան կա: Հանեցի, տեսա՝ երեխան ա: Հազաց, սկսեց լացել, պառկացրինք, հետո ես էլ չսպասեցի, որ «Շտապօգնություն» գա, ես իմ մեքենան նստեցրի երեխային, որ շուտ հիվանդանոց հասցնեմ, էդ ժամանակ ծնողներն էլ իջան»,- NEWS.am-ին պատմեց Արա Ջանասլանյանը:

Արան պատմում է՝ մի վայրկյան էլ չի երկմտել՝ մոտենալ մեքենային, թե ոչ, երբ լսել է, որ ներսում երեխա կա. «15-20  հոգի կանգնած նայում են: Ասեցի՝ ո՞նց՝ երեխու ձայն ա գալիս, կանգնած նայո՞ւմ եք: Բա երեխեն ավտոյի մեջ վառվի, մի հատ ձեռք չգցե՞ն: Իմ աչքին էլ ոչ մի բան չէր գալիս, մենակ երեխային փրկելը: Հայ տղամարդը չի կարա նման բաների կողքով անտարբեր անցնի: Եթե դու շալվար ես հագել, ուրեմն պարտավոր ես կյանքդ էլ վտանգել: Եթե ես չկարանայի  երեխուն հանեի, չէի ների ամբողջ կյանքում ինձ»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա. ռուս փոքրիկին այրվող մեքենայից դուրս բերած հայ վարորդի հարցազրույցը NEWS.am-ին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (23.08.16) Դիտումներ: 734 | Տեգեր: մեքենայից, որդին, Արդեն, Ինքն, Իմ, ա., փոքրիկին, այրվող, 3-րդ, ռուս | - Վարկանիշ -: 0.0/0