RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինձ իշխանություններն այնպիսի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը  223

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինձ իշխանություններն այնպիսի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Մեր հարցերին պատասխանում է դերասան, պրոդյուսեր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամՀրանտ Թոխատյանը։

- Պարոն Թոխատյան, Դուք առաջիններից էիք, որ արձագանքեցիք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը՝ ասելով, որ «զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետեւ սկսվում է հաշվեհարդարը, իսկ արյան վրա կառուցած որեւէ բան չի կարող լինել արդարացի»: Ձեզ անխնա քննադատեցին այս արտահայտության համար: ՊՊԾ գնդի գրավումից հետո բավական ժամանակ է անցել, զարգացումներ են տեղի ունեցել՝ կալանավորվել են խմբի անդամները, նրանց մեղադրանք է առաջադրվել: Ձեր կարծիքով, այս գործն ի՞նչ ավարտ կունենա:

- Ես այդ հայտարարությունն արել էի ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը: Մարդիկ կարդացել են մամուլում զետեղված իմ խոսքերի միայն այդ հատվածը եւ խորամուխ չեն եղել հետագա մտքերիս մեջ: Դրա համար էլ սկսեցին ինձ մեղադրել այն բանում, թե ես տղաներին տեռորիստ եմ անվանել: Սակայն դա սուտ է, եթե ուշադիր կարդան, կհասկանան, որ այդպես չէ: Սա՝ մեկ: Ես ասում էի, որ զենքով եթե որեւէ մեկն ուզում է մի բան փոխել, իր հետեւից կբերի տեռոր. ես նկատի ունեի՝ արյուն կթափվի: Մեր երկրի համար, ամեն դեպքում, ես գտնում եմ, որ դա սխալ կլիներ: Շատերը կարծում են, որ միայն զենքով է հնարավոր փոփոխության հասնել, իսկ ես այդպես չեմ կարծում: Դա՝ երկու: Եվ երրորդ. վերջին 25 տարվա մեջ այդ տղաներն արեցին մի քայլ, ով ինչպես կուզի, թող ընկալի այդ քայլը, բայց արվեց մի քայլ, որը 25 տարի չէր արվել: Մի անգամ փորձեց դրան մոտեցող քայլ անել Շանթ Հարությունյանը, սակայն նա միայնակ մնաց: Էսօր տղաներն արեցին այդ քայլը։ Հիմա էսպես, թե էնպես, ով ինչպես վերաբերվի նրանց արածին, այդ քայլը չի կարող չգնահատվել, որովհետեւ դա, ըստ իս, բերում է մի ալիք, որը մենք իրավունք չունենք թույլ տալ, որ հանգչի:

- Դուք նկատի ունեք հեղափոխակա՞ն ալիք, երկրում փոփոխությունների հասնելու անհրաժեշտությա՞ն ալիք:

- Իհարկե, որովհետեւ մենք, սկսած 1996 թվականի ընտրություններից մինչ այսօր, ունենք դրա շատ մեծ կարիքը՝ նկատի ունեմ փոփոխությունների: Եվ 20 տարի է՝ մենք այդ քայլը չարեցինք, քանի որ այդպես էլ չունեցանք այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանար իր ետեւից տանել մարդկանց: Որովհետեւ որը եկավ՝ փորձեց դառնալ ընդդիմադիր՝ փակագծերի մեջ, խաբեց, կես ճանապարհից ետ կանգնեց, եւ մարդիկ մնացին խաբված: Ես այդ մասին ասել եմ 20 տարի առաջ, ասում եմ հիմա եւ կասեմ միշտ, քանի չի գտնվել այն ուժը, որն իր ետեւից կտանի մարդկանց:

- Պարոն Թոխատյան, Ձեր կարծիքով, «Սասնա ծռերը» հավակնո՞ւմ են լինել այդ ուժը:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինձ իշխանություններն այնպիսի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (24.08.16) Դիտումներ: 223 | Տեգեր: Ես, արել, այնպիսի, լավություն, Ինձ, իշխանություններն, չեն, պապանձված, լեզուս, որ | - Վարկանիշ -: 0.0/0