RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչպես փրկել Հայրենիքը կործանումից  230

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչպես փրկել Հայրենիքը կործանումից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հոդվածում արծարծված «Ուտոպիան» մտահղացվել է շատ վաղուց (տես՝ Հետգրությունը) և գրի առնվել շուրջ չորս ամիս առաջ՝ ի աջակցություն ՀՀ վայ-իշխանավորաց (տես՝ Հոդվածը), ապա ներկայացվել հայտնի կայքերից մեկին, սակայն հեղինակին անհայտ պատճառներով չի հրապարակվել: Հոդվածը «Հրապարակին» է ներկայացվել 22.07.2016թ. և հրապարակվում է՝ հուսալով, որ վերջին օրերի «ահաբեկչական» (իրականում՝ ապստամբական) դեպքերի լույսի ներքո այն ամենևին էլ չի կորցրել իր արդիականությունն ու հրատապությունը: Ինչ ավարտ ու հանգուցալուծում էլ ունենա ներկա խոլ ընդվզումը (որ հավանաբար դեռ շարունակություն է ունենալու, քանզի բանը ձերբակալություններով ու կալանավորումներով չի սահմանափակվում լոկ), այդուհանդերձ ոչ մի բիրտ բռնություն այլևս երբեք դույզն իսկ չի կարող ստիպել, որ դուրս պրծած ջինը վերադառնա նեղլիկ ծակուռն իր, որովհետև շշի բերանը խցող խցանը կորել է անդարձ (վկա՝ «մեծավորաց» խոսուն լռությունը): Ահավասիկ, սա էլ «ցնդած» հեղինակի այս «ուտոպիաշունչ» հոդվածի ուշ (բայց ոչ ուշացած) հրապարակման մեն-միակ պատճառը:

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ

(Բաց նամակ-առաջարկություն՝ ի պատասխան ՀՀ վարչապետի գարնանային առաջարկի)


ԳԻՏԱԿՑՎԱԾ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱՆ՝
ՈՐՊԵՍ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔ ԵՎ 
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Ցանկացած հետույք հնարավոր է տեղավորել ցանկացած 
գահավորակի մեջ, բայց ամեն գլուխ չէ, որ արժանի է թագադրման:

/սկիզբ/

Երկրի առջև ծառացած խնդիրները պահանջում են շուտափույթ և ոչ ստանդարտ լուծումներ, ինչին կարելի է հասնել մի զարկով՝ ինդուլգենցիայի միջոցով: Նորեն ու նորեն կրկնում ենք՝ եթե առկա է գեթ մազաչափ կամք ու պատասխանատվության զգացում, եթե իշխանավորներն իրապես դասեր են քաղել (եթե իրականում ընդունակ են այդպիսի դասեր քաղել) վերջին անբարենպաստ իրադարձություններից՝ ապրիլյան պատերազմական թոհուբոհից ու դրա հետևանքներից (միայն թե՝ պետք չէ հաղթական ուռա-ճամարտակություններ), եթե «ընտրյալների» մեջ իսպառ չի մեռել հայն ու մարդը: Հայ մարդը:

Իհարկե, այդչափ միամիտ չենք՝ մտածելու, թե այդպիսի որոշումն առանձնակի հեշտությամբ կտրվի նրանց: Ավելին՝ բոլորովին էլ հակված չենք կարծելու, թե ընդհանրապես այդօրինակ հավաք կազմակերպելն ինչ-որ դյուրին ակնկալվող մի բան է: Չէ՞ որ այդ դեպքում՝ ինդուլգենցիայի իրականացմամբ, նախ գրողի ծոցը կկորչեն բոլոր կոմպրոմատները և այլևս ոչ ոք ոչ ոքի չի կարողան սպառնալ դրանցով: Արդյոք հենց միայն դա չէ՞ առաջարկվող ձեռնարկումը կանխող, հենց խանձարուրում այն մի շնչում խեղդամահ անող ամենալուրջ հանգամանքը:

Սակայն մյուս կողմից էլ կուզեինք հավատալ, որ խոշոր կապիտալի մեր նորօրյա տերերն ավելի հասուն կգտնվեն իլֆ-պետրովյան ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյից, գիտակցելու համար, որ մասը փոքր է ամբողջից, և որպեսզի չկորցնեն ամբողջը, պիտի զիջեն մասը: Ու որ այսուայն կողմ փախուստն էլ ի վերջո չի փրկելու իրենց, ինչպես և ժամանակին չփրկեց հենց նույն Կորեյկոյին: Հարկ է ամենից առաջ գիտակցել նաև, որ ինդուլգենցիայի արդյունքները սակավ գրավիչ, նվազ հրապուրիչ չեն, կրկնում ենք՝ հենց իրենց համար. ամենքը կսկսեն ավելի ազատ գործել: Առավել արդյունավետ կլինեն իրականացվող ներդրումները, նախ՝ որ ասպարեզ կիջնեն բազմամիլիոն թաքցված գումարներ (չգիտես՝ ո՞ր օֆշորներում) և իհարկե ազատորեն ու անկաշկանդ կգործեն դրանց փրկագնված տերերը, ապա և այդուհետ նվազագույնի կհասցվի ներդրումների փոշիացման վտանգը, քանի որ իրականում արդեն կգործի տիրոջ սրտացավության սինդրոմը, իսկ նոր թալանի գայթակղություն ունեցողների՝ մոլուցքի վերածված այդ կարգի մղումները շատ արագ կկանխվեն իրոք սրտացավ տերերի կողմից: Իսկ թե ինչ կարող է տալ ներդրումների արդյունավետությունը՝ զուտ շղթայական ռեակցիայի սկզբունքով, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգացվում:

Այնպես որ նրանք ոչ միայն կարող են, այլև ամենեքյան պարտավոր են այդպիսի մի հավաք անհրաժեշտաբար իրականացնել, դարձյալ չխուսափենք կրկնել, եթե իրոք իրենց համարում են մեր Երկրի տերերը, եթե չեն պատրաստվում ինչ-որ մի միջոցի հանկարծ ու ճողոպրել (չէ՞ թե արդեն ասացինք, որ ճողոպրելը փրկություն չէ, վկա՝ Կորեյկոն): Այդ պարագայում նրանք հիրավի տիրոջ սրտացավությամբ (և ոչ թե՝ երևութապես) պիտի մոտենան Երկրին վերաբերող ցանկացած հարցի: Այս առումով, եթե մեր Երկիրը դիտենք որպես մի մեծ ընտանիք, անտարակույս մեծ մեղք գործած չենք լինի: Իսկ ամեն ընտանիքի հոր ամենաուղղակի և սուրբ պարտականությունների մեջ ամենաառաջնահերթը հենց ընտանիքի հոգսերը հոգալն է, ինչն իր մեջ ներառում է ընտանիքը պահել-պահպանելը, սնելը, գուրգուրելը, մի խոսքով՝ արժանավայել խնամելն ու պաշտպանելը, ինչու չէ՝ նաև ընդարձակելը: Այնպես որ այս առումով մեր իշխանավորներին հարկ է դիտել ոչ թե Երկրի «տերեր», այլ հենց Երկրի հայրեր (ինչպիսին իրենք էլ իրենց չեն պատկերացնում)՝ դրանից բխող բոլոր իրավունքներով ու անկասկած նաև պարտականություններով: Թեպետև ցավոք նրանք իրենց վերապահել են առայժմ միայն իրավունքները՝ փիս հարբեցող ու միանգամայն անարժան հայրերի հանգույն: Ահա թե ի՞նչու հակված ենք կարծելու, որ ժամանակն է հիշել նաև սեփական հայրական պարտականությունների մասին:

Եվ ի վերջո փորձենք նաև հարցին մոտենալ զուտ քրիստոնեաբար՝ ավելի քան 17 դարերի բարձունքից: Հետո՞ ինչ, որ մեր հոգևոր դասը՝ տարաստիճան հոգևոր շատ հայրեր նույնպես, այս կամ այն չափով այս կամ այն կերպ, միջնորդավորված կամ անմիջականորեն մասնակից են բիզնես գործընթացներին, հատկապես շինարարության տեսքով, ուստի և նրանք էլ ինդուլգենցիայի կարիք և հնարավորություն կունենան: Այնպես որ, եթե մենք իրոք ամենահին քրիստոնյա ազգն ենք, իսկ դա այդպես էլ կա, գոնե մենք մեզ այդպիսին ենք համարում, ուրեմն ապացուցենք: Ապացուցենք ոչ միայն խոսքով՝ կղերական քարոզներով ու կոմսոմոլաշունչ ճառերով, այլ նաև՝ իրական գործով: Գործով, ինչպիսին կարող է լինել և պիտի լինի հենց առաջարկվող գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիայի կիրառումը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես փրկել Հայրենիքը կործանումից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (29.08.16) Դիտումներ: 230 | Տեգեր: Ինչպես, փրկել, կործանումից, Հայրենիքը | - Վարկանիշ -: 0.0/0